ԳԹԿ-ն մանրամասներ է ներկայացրել քննությունների կազմակերպման գործընթացից – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+28.09 oC

ԳԹԿ-ն մանրամասներ է ներկայացրել քննությունների կազմակերպման գործընթացից

13:58 01.05.2020

միասնական քննությունների թեստեր

Մեկնարկում է 2019-2020 ուստարվա շրջանավարտների պետական ավարտական, միասնական և կենտրոնացված քննությունների կազմակերպման գործընթացը: Գնահատման և թեստավորման կենտրոնը մանրամասներ է ներկայացրել այդ գործընթացից:

ԳԹԿ-ն սույն թվականի փետրվարի 1-ից սկսել է Հայաստանի Հանրապետությունում միջնակարգ հանրակրթական ծրագիր իրականացնող հաստատությունների (անկախ կազմակերպաիրավական ձևից) 2019-2020 ուստարվա շրջանավարտների «Հայոց լեզու և հայ գրականություն», «Մաթեմատիկա», «Հայոց պատմություն», «Համաշխարհային պատմություն», «Քիմիա», «Ֆիզիկա», «Օտար լեզու» (անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, ռուսաց լեզու, իսպաներեն, պարսկերեն, իտալերեն), «Աշխարհագրություն», «Կենսաբանություն», «Ստեղծագործական աշխատանք» (շարադրություն) առարկաներից պետական ավարտական, միասնական և կենտրոնացված (բանավոր) քննությունների (2020 թվականի բուհերի ընդունելության) կազմակերպման գործընթացը:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար շրջանավարտը (դիմորդը) պետք է լրացնի դիմում-հայտ:

2019-2020 ուստարվա շրջանավարտները դիմում-հայտը լրացնում են իրենց ուսումնական հաստատությունում, նախորդ տարիների շրջանավարտները` իրենց բնակության վայրի` այդ նպատակով առանձնացված ուսումնական հաստատությունում, որի մասին տեղեկություն ստանալու համար անհրաժեշտ է դիմել փաստացի բնակության վայրի մարզային (Երևանի քաղաքապետարանի) կրթության վարչություն:

Միասնական և կենտրոնացված քննություններին մասնակցելու համար անհրաժեշտ է`

3×4 չափի լուսանկար` էլեկտրոնային տարբերակը,
անձնագրի, նույնականացման քարտի կամ ծննդյան վկայականի պատճենը,
ՀՀ ֆինանսների նախարարությունում Գնահատման և թեստավորման կենտրոնի 900018003401 հաշվի համարին յուրաքանչյուր քննությանը մասնակցելու համար փոխանցել 1500 (հազար հինգ հարյուր) դրամ: Վճարումը կարելի է կատարել ցանկացած բանկում:

Միասնական և կենտրոնացված քննությունների վճարից ազատվում են հետևյալ դիմորդները`

պարտադիր ժամկետային ծառայությունից զորացրված անձինք,
1-ին և 2-րդ խմբերի և մինչև 18 տարեկան մանկուց հաշմանդամները,
ՀՀ պաշտպանության ժամանակ զոհված զինծառայողների երեխաները,
առանց ծնողական խնամքի մնացած մինչև 23 տարեկան անձինք:
Վերոգրյալ խմբերին պատկանող անձինք դիմում-հայտին համապատասխանաբար կցում են զինվորական գրքույկի պատճենը, հաշմանդամության տեղեկանքի պատճենը, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության և ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության կողմից տրված տեղեկանքների պատճենները, ինչպես նաև առանց ծնողական խնամքի մնացած լինելու վերաբերյալ համապատասխան փաստաթղթերի պատճենները:

Դիմում-հայտերի ընդունման վերջին ժամկետը 2020 թվականի մարտի 15-ն է:

Միասնական քննություններն անցկացվում են երկու փուլով` հիմնական և լրացուցիչ: Հիմնական փուլի միասնական քննությունները տվյալ տարվա փետրվարի 1-ից մինչև մարտի 15-ը ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության հանրակրթական ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող և նախորդ տարիների շրջանավարտ դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հունիսին հանձնվող միասնական քննություններն են:

Լրացուցիչ փուլը տվյալ տարվա հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում դիմորդների կողմից հայտագրվող և տվյալ տարվա հուլիսին հանձնվող քննություններն են, որին կարող են մասնակցել․

Հայաստանի Հանրապետության երկքաղաքացիներն ու օտարերկրացիները,
օտարերկրյա պետությունների ուսումնական հաստատությունները տվյալ ուսումնական տարում ավարտող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները,
նույն տարվա գարնանային զորակոչից զորացրված կամ մինչև հուլիսի 31-ը զորացրվող դիմորդները,
նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տվյալ տարվա շրջանավարտները:

Փաստաթղթերն ընդունվում են գնահատման և թեստավորման կենտրոնում հունիսի 24-ից մինչև հունիսի 30-ը ընկած ժամանակահատվածում, բուհում՝ հունիսի 25-ից մինչև հուլիսի 2-ը` մինչև ժամը 18։00-ն:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

17:38 07.07.2025

Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում կհարուցվի

Ազգային ժողովը փակ գաղտնի քվեարկությամբ կողմ է քվեարկել «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագրերին: Քվեարկությանը մասնակցել է 59 պատգամավոր, որոնք բոլորն էլ կողմ են քվեարկել դատախազի միջնորդությանը։ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները չեն մասնակցել քվեարկությանը։ ...

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

17:33 07.07.2025

Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբը փորձում է համաձայնության հասնել Մեսսիի հետ

«Ալ Ահլին» ցանկանում է պայմանագիր ստորագրել «Ինտեր Մայամիի» հարձակվող Լիոնել Մեսսիի հետ, գրում է L’Équipe-ը։ Սաուդյան Արաբիան ներկայացնող ակումբի ղեկավարները փորձում են համոզել Մեսսիին պայմանագրի ավարտից հետո հեռանալ «Ինտեր Մայամիից» ու տեղափոխվել «Ալ Ահլի»։ Գործարքի ֆինանսական մանրամասները չեն հաղորդվում, բայց Սաուդյան Արաբիայում կարծում են, որ Մեսսիի տեղափոխությունն էլ ավելի կսևեռի ուշադրությունը երկրին։ Հիշեցնենք, որ աշխարհի […] ...

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

17:25 07.07.2025

Քննարկվել են ուսանողների շրջանում առողջ ապրելակերպի խրախուսման հնարավորությունները

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն ընդունել է ՀՀ բուհերի ռեկտորներին՝ քննարկելու ուսանողների շրջանում պետական քաղաքականությամբ նախատեսված առողջ ապրելակերպի խրախուսմանն ուղղված ծրագրերը: Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալ Հասմիկ Ավագյանը, Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեի նախագահ Սարգիս Հայոցյանը և ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը: Հանդիպման ընթացքում նախարարն անդրադարձել է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքի […] ...

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

17:16 07.07.2025

Քրեակատարողական ծառայության պետը շրջայց է կատարել «Վանաձոր» ՔԿՀ-ի նոր վերանորոգված և կահավորված տարածքներում

Քրեակատարողական ծառայության պետ Ծովինար Թադևոսյանը տեղակալներ Սահակ Գրիգորյանի և Վահե Նանուշյանի հետ այցելել է «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ։ Հիմնարկի պետ Արկադի Թադևոսյանի ուղեկցությամբ Ծառայության պետը շրջել է հիմնարկի ամբողջ տարածքում, այցելել նոր վերանորոգված և կահավորված խցերը, սանհանգույցները, բնակելի գոտու հիմնանորոգված այլ հատվածներ։ Շրջայցի ընթացքում Ծովինար Թադևոսյանը ծանոթացել է նաև մատուցվող սննդին։ Ազատությունից զրկված անձանց հարցերին և […] ...

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

17:10 07.07.2025

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի ֆուտբոլիստի հետ

«Նոան» նոր պայմանագիր է ստորագրել պորտուգալացի հարձակվող Հելդեր Ֆերեյրայի հետ, հայտնում է ակումբի մամուլի ծառայությունը։ Համաձայնագիրը կգործի մինչև 2027 թ. հուլիսի 1-ը։ Այն ևս մեկ տարով երկարաձգելու կետ կունենա։ Պորտուգալացին «Նոային» միացել է 2024 թ. հուլիսին, 42 խաղում 13 գոլ է խփել, կատարել նույնքան գոլային փոխանցում։ ...

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

17:02 07.07.2025

Գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ. Փրկարար ծառայությունն ամփոփում է անցած շաբաթը

Հունիսի 30-ից հուլիսի 6-ը ՆԳՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում գրանցվել է 656 դեպք, որից 255-ը՝ արտակարգ: Մասնավորապես՝ հրդեհի՝ 169, փլուզման, պայթյունի, կենսաապահովման կոմունալ համակարգերում վթարի, քարաթափման, դիակի հայտնաբերման, որոնողափրկարարական, դժբախտ պատահարի՝ 1-ական, ուժեղ քամու՝ 7, երկրաշարժի՝ 4, զինամթերքի հայտնաբերման՝ 2, կեղծ ահազանգի՝ 8, թունավորման՝ 6, վայրի կենդանիների հարձակման՝ 9, օձի նկատման՝ 46, ինքնասպանության փորձի՝ […] ...

BACK_TO_TOP