10:29 04.05.2020
Առողջ և անվտանգ աշխատանքային պայմաններ ապահովելու պարտականությունն ամբողջ ծավալով կրում է ընկերությունը։ Սպորտային
օբյեկտներում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են՝ ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում սպորտային օբյեկտներում գործում են աշխատանքի կազմակերպման ստորև ներկայացված կանոնները:
1) Ղեկավարության կողմից նշանակվում է կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների պատասխանատու, ով հսկողության սահմանման նպատակով վարում է առնվազն ախտահանումների, աշխատողների և այցելուների
առողջական վիճակի մասին գրանցումները (այլ գրանցումներն՝ ըստ նպատակահարմարության):
2) Աշխատանքի ժամանակացույցը պետք է կազմել այնպես, որ սպորտային օբյեկտում պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպմանը,
3) Սպորտային օբյեկտի ընդհանուր մուտքի, զուգարանի, լողարանի, հանդերձարանի, խոհանոցային հատվածի (առկայության դեպքում), առանձին սրահների մուտքերի մոտ ապահովվում է ախտահանիչներով (ալկոհոլային հիմքով) տարողությունների, անձեռցիկների և աղբարկղի տեղադրում, ինչպես նաև կորոնավիրուսային հիվանդության կանխարգելման միջոցառումների վերաբերյալ տեղեկատվական
պաստառի տեղադրում՝ համաձայն սույն որոշման հավելված N 11-ով սահմանված:
4) Յուրաքանչյուր օր ֆիքսված ժամերի տարածքի, մարզասարքերի մակերեսների, դռների բռնակների, սեղանների, ձեռքով հնարավոր հաճախակի հպման մակերեսների (մարզման պարագաների մակերեսներ, սարքավորումների վրայի բռնակներ), սանհանգույցների, լողախցիկների մակերեսների ախտահանում:
5) Ամեն օր մարզումերի ավարտից հետո իրականացվում է սպորտային օբյեկտի ամբողջ տարածքի մանրակրկիտ մաքրում և ախտահանում: Ախտահանման նպատակով կիրառվում են քլորի հիմքով կամ 70-80 % սպիրտ պարունակող ախտահանիչ նյութեր՝ նյութին կից մեթոդական ուղեցույցին համապատասխան:
6) Մարզասրահներն օդափոխվում են յուրաքանչյուր 2-3 ժամը մեկ:
7) Յուրաքանչյուր մարզիկի մարզումից հետո շփման բոլոր շփման մակերեսները պետք է մշակել 60-80 %-ոց սպիրտային հիմքով ախտահանիչ նյութերով:
8) Ահրաժեշտ է ապահովել պայմաններ ձեռքերի կանոնավոր և մանրակրկիտ լվացման, չորացման համար՝ ներառյալ ջրի, օճառի, ալկոհոլային հիմքով ձեռքերի ախտահանիչների, անհատական պաշտպանության միջոցների` եռաշերտ դիմակների, ձեռնոցների առկայությունը:
9) Մարզահագուստի պահպանման համար անրաժեշտ է տրամադրել հանդերձապահարաններ, որոնք յուրաքանչյուր օգտագործումից հետո անհրաժեշտ է մաքրել ախտահանիչ նյութերով: Այդուհանդերձ, ցանկալի է, որ մարզիկները ներկայանան մարզումների արդեն հագնված, ինչպես նաև մարզվելուց առաջ և հետո ցնցուղ ընդունեն տանը:
10) Մարզիկների ջրի շշերը և սրբիչները պետք է լինեն անհատական:
11) Անհրաժեշտ է հետևել, որ մարզումների ընթացքում սպորտային օբյեկտում մարզիկների կուտակումներ չլինեն: Հնարավորության դեպքում՝ ոչ խմբային սպորտաձևերի պարագայում, անհրաժեշտ է սահմանել մարզումների հերթափոխային գրաֆիկ:
12) Սպորտային օբյեկտում առանձնացվում են մարզումների գոտիներ` տարբեր մարզաձևերի և առանձին մարզիկների համար:
13) Մարզիկների և աշխատակիցների սնվելու համար առանձնացվում է տաք ջրով և օճառով լվացվելու և ձեռքերի ախտահանման հնարավորությամբ տարածք: Անհրաժեշտ է սահմանափակել այնպիսի սարքերի օգտագործումը, ինչպիսիք են՝ սուրճի մեքենաները, միկրոալիքային վառարանները և այլն, կամ ապահովել ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:
Միաժամանակ՝ ընդմիջումների ժամանակացույցը անհրաժեշտ է կազմել այնպես, որ միաժամանակ քիչ թվով մարզիկներ օգտվեն ընդմիջումից` հավաքները կանխելու նպատակով
14) Աշխատանքի և մարզումների ներկայանալիս անհրաժեշտ է կատարել աշխատակիցների/մարզիկների ջերմաչափում՝ բացառելով ախտանիշներ ունեցող անձանց մուտքը սպորտային օբյեկտ:
15) Չի թույլատրվում կողմնակի անձանց (դիտորդների) մուտքը սպորտային օբյեկտներ՝ բացառությամբ հրատապ անհրաժեշտության դեպքերի (օրինակ՝ մարզասարքերի վերանորոգման նպատակով):
16) Անհրաժեշտ է որքան հնարավոր է սահմանափակել մարզումների տևողությունը և սերտ շփումները: Նպատակահարմար է, որ մարզիկները որոշ հանձնարարություններ կատարեն տանը, իսկ դրանց հետ կապված քննարկումներն իրականացվեն հեռավար եղանակով:
17) Մարզումների ավարտից հետո արգելվում է մարզիկների խմբով հավաքվելը:
19:16 07.07.2025
ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացված բանակային խաղերում ՆԳ նախարարությունը նվաճել է 5 ոսկե մեդալՀունիսի 29-ից հուլիսի 6-ը ՀՀ վարչապետի հովանու ներքո ուժային կառույցների միջև անցկացվել են ամենամյա բանակային խաղերը, որին մասնակցում էին նաև ՆԳ նախարարության 4 հավաքական թիմեր՝ կազմված նախարարության, Պարեկային ծառայության, Ոստիկանության զորքերի և Փրկարար ծառայության աշխատակիցներից։ Ընդհանուր հաշվարկով ՆԳ նախարարության 4 հավաքական թիմերի ներկայացուցիչները անհատական պայքարում նվաճել են 10 մեդալ, այդ թվում՝ 3 ոսկե ինքնաձիգով, ատրճանակով […] ...
19:05 07.07.2025
Բենակի թանգարանի գիտական տնօրենի հետ քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ համագործակցության հնարավորություններըՀունաստանում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը հանդիպել է Բենակի թանգարանի գիտական տնօրեն դոկտոր Ջորջ Մանգինիսի հետ։ Ինչպես տեղեկացնում են Հունաստանում Հայաստանի դեսպանությունից, հանդիպմանը քննարկվել են հայաստանյան թանգարանների հետ բազմաշերտ համագործակցության հնարավորությունները։ Դեսպան Մկրտչյանը նշել է, որ Հայաստանում մեծ հետաքրքրություն կա Հունաստանի տարբեր թանգարանների հետ համագործակցության ուղղությամբ և Բենակի թանգարանը իր հարուստ հավաքածուներով, […] ...
18:54 07.07.2025
Հիանալի խաղացի․ ԽաչանովՌուսաստանը ներկայացնող հայ թենիսիստ Կարեն Խաչանովը «Մեծ սաղավարտի» տարվա երրորդ մրցաշար «Ուիմբլդոնի» 1/8 եզրափակչում հաղթելուց հետո կորտում ճեպազրույց է տվել: «Այսօր ես պարզապես հիանալի խաղացի։ Ես շատ ուրախ եմ, որ կրկին «Ուիմբլդոնի» քառորդ եզրափակչի մասնակից եմ։ Ես պատրաստ էի անցկացնել 5-սեթանոց մրցախաղ, բայց ուրախ եմ, որ ամեն ինչ ավարտվեց երեք սեթում»,- ասել է աշխարհի 20-րդ […] ...
18:46 07.07.2025
Փեզեշքիանը հայտնել է իր նկատմամբ մահափորձի մասին, հերքել Թրամփի դեմ մահափորձերին առնչությունըԻրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը հայտարարել է, որ Իսրայելի իշխանությունները փորձել են սպանել իրեն, բայց ձախողվել են։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնին տված հարցազրույցում, որը հրապարակվել է նրա YouTube-յան ալիքում։ «Այո, նրանք փորձել են…. բայց ձախողվել են», – ասել է Փեզեշքիանը՝ պատասխանելով Կառլսոնի համապատասխան հարցին: Իրանի նախագահը […] ...
18:39 07.07.2025
Այսօր պաշտոնից ազատված ՌԴ տրանսպորտի նախարարը ենթադրաբար ինքնասպան է եղելԱյսօր պաշտոնանկ արված ՌԴ տրանսպորտի նախարար Ռոման Ստարովոյտը ենթադրաբար ինքնասպան է եղել։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ քննչական կոմիտեն։ Նախկին պաշտոնյայի «մարմինը հայտնաբերվել է նրա անձնական մեքենայում՝ հրազենային վնասվածքով»։ Այլ մանրամասներ չեն հաղորդվում: 2024 թվականի մայիսից ՌԴ տրանսպորտի նախարարությունը գլխավորող Ռոման Ստարովոյտի պաշտոնանկության պատճառների մասին պաշտոնապես չէր հաղորդվել։ Ավելի ուշ լրագրողները փորձել են ՌԴ նախագահի […] ...
18:30 07.07.2025
Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահի հետՀուլիսի 6-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Աբիսողոմոնյանը հանդիպել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի կանոնադրության մասնակից պետությունների վեհաժողովի նախագահ Պայվի Կաուկորանտայի հետ։ Զրուցակիցները մտքեր են փոխանակել հուլիսի 7-ից 9-ը կայանալիք Ագրեսիայի հանցագործության վերանայման հատուկ նստաշրջանի օրակարգային հարցերի վերաբերյալ։ Երկուստեք ընդգծվել է միջազգային իրավունքի անկյունաքարային դերը՝ միջազգային խաղաղության ու անվտանգության ապահովման հարցում։ ՀՀ ԱԳ […] ...