11:56 06.05.2020
Ի՞նչ խնդիր չի կարողացել լուծել ՀՀ կառավարությունը: Խորհրդարանում այս հարցին անդրադարձավ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե չեն կարողացել լուծել անկախ, վստահելի դատական համակարգ ունենալու հարցը:
«Ուզում եմ ասել՝ ինչու: Գոյություն ունի մեկ պատճառ. մենք իրո՞ք ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ, օրինական, վստահելի դատական համակարգ: Ուզում եմ՝ սա հստակ լինի, ոչ թե՝ ուզում ենք իշխանության, հեղափոխության կամ նույնիսկ ժողովրդի համար վերահսկելի դատական համակարգ, այլ իսկապես ուզում ենք, որ ՀՀ-ում լինի անկախ դատական համակարգ: Եթե ցանկանայինք ունենալ կառավարելի դատական համակարգ, հին խամաճիկային դատական համակարգի փոխարեն նորը, մենք վաղուց լուծած կլինեինք, դրա համար մեկ-երկու զանգը կամ նույնիսկ զանգի բացակայությունը բավարար կլիներ, բայց համոզված ենք, որ ժողովրդավարությունն այլընտրանք չունի, հետընթաց չի լինի, անկախ դատական համակարգը մեր տնտեսական և քաղաքական հետագա զարգացման կարևորագույն գրավականն է»,- ասաց նա:
Կառավարության ամենամեծ ձախողումը, որը, ըստ վարչապետի, եղել է և մինչ օրս շարունակվում է, ՀՀ ժողովրդից գողացված փողերի վերադարձի գործընթացն է եղել:
Այստեղ անհաջողությունը, վարչապետի գնահատմամբ, ունի և օբյեկտիվ, և սուբյեկտիվ պատճառներ: Նա հիշեցրեց՝ 2019-ի ընթացքում ՀՔԾ-ն պետբյուջե է վերադարձրել 7 անգամ ավելի շատ գումար, քան գոյության ողջ պատմության ընթացքում, և՛ ԱԱԾ-ն, և՛ ՔԿ-ն, և ոստիկանությունը նախկինի համեմատ պետբյուջե վերադարձրած գումարները տասնապատկել են, բայց, միևնույն է, ինքը համարում է, որ այս ոլորտում կոռուպցիայի դեմ պայքարում ունեն անհաջողություններ, և դրանք ունեն մի քանի շերտեր:
«Դատական, իրավապահ համակարգում կան բարձր պրոֆեսիոնալներ, նվիրյալներ, որոնք ոչ թե լոյալ են ինչ-որ իշխանության, նրանք նվիրված են իրենց համակարգին, չեմ ասի՝ ինչ թիվ են կազմում ընդհանուր ֆոնը չփչացնելու համար, բայց կան նաև կոռուպցիոն համակարգի նվիրյալներ և դավաճաններ, և դա մեզ համար լրջագույն խնդիր է, կան անգրագետներ, որոնք հոգով մաքուր են պայմանականորեն: Հիմա լեգիտիմ հարց կլինի՝ բա էս երկու տարի ինչո՞վ եք զբաղվել: Զբաղված էինք հետևյալով՝ երբեք չենք ուզել և չենք ուզում թացը չորին խառնել»,- ասաց նա:
Վարչապետը ցանկացավ մեջբերել աստվածաշնչյան մի դրվագ, որ մի քանի անգամ վկայակոչել է:
«Սոդոմի և Գոմորի կործանման պատմությունը և Աբրահամի և Աստծո զրույցը»,- ներկայացրեց վարչապետը, սակայն դահլիճից ընդհատեցին նրան՝ ասվածի այլ տարբերակներ նշելով:
«Թույլ տվեք՝ ես իմ իմացածով ասեմ: Աբրահամն ասում է՝ եթե քաղաքում 50 արդար լինի, կկործանե՞ս, պատասխանը լինում է՝ ո՛չ, չեմ կործանի: Լավ, եթե 10 արդար լինի, կկործանե՞ս, Աստված ասում է՝ ո՛չ: Բանը հասնում է նրան, ասում է՝ եթե մի արդար լինի, Աստված ասում է՝ էդ մի արդարին կհանեմ, մնացածի հարցը կյուծեմ: Ուզում եմ ասել՝ կան պայմանական 10 արդարներ, և ՀՀ կառավարությունն ու խորհրդարանական մեծամասնությունը դատաիրավական համակարգը քանդուքարափ չեն արել, չեն ավերել այդ պայմանական տասը արդարի համար»,- նշեց նա:
Վարչապետն ասաց, որ 100 տոկոսով համոզված է, դեռ տեղյակ չէ՝ երբ կասեն այդ մասին իրավապահները, բայց համոզմունք հայտնեց, որ ընթացքող քննության արդյունքներով 100 տոկոսով կբացահայտվի երկար տարիներ ՀՀ-ում գոյություն ունեցած կոռումպացված ամբողջ համակարգը:
Նա շնորհակալություն և գոհունակություն հայտնեց այն փաստի կապակցությամբ, որ ԱԺ-ն ընդունել է «Ապօրինի գույքի բռնագանձման մասին» օրենքը, և առաջիկայում կունենան բավարար գործիքակազմ ժողովրդից բռնագանձվածը հետ բերելու ոչ միայն քրեական, այլև քաղաքական ընթացակարգերով:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...