11:36 06.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանում այսօր անդրադարձավ Հայաստանի ներքաղաքական իրավիճակին:
«Ժողովրդավարությունը մեր ծրագրի կարևորագույն դրույթներից է, կարևոր է արձանագրել՝ ինչ իրավիճակ է ՀՀ-ում: Պատիվ ունեմ արձանագրել, որ մայիսից ի վեր Հայաստանի Հանրապետությունում հաստատված է ժողովրդավարական կայունություն: ՀՀ-ն կայուն ժողովրդավարական պետություն է, ՀՀ-ում շատ երկար տարիներ հաստատված է եղել ավտորիտար կայունություն, դրա ֆոնին ժողովրդավարական կայունությունը երբեմն կարող է թողնել անկայունության տպավորություն: Ես ուզում եմ արձանագրել, որ ՀՀ-ում հաստատված է ժողովրդավարական կայունություն, ժողովրդական և ժողովրդավարական իշխանություն, և ժողովրդավարական կայունությանը ոչինչ չի սպառնում»,- ասաց նա:
Վարչապետը վստահեցրեց՝ ՀՀ-ում չկա որևէ քաղաքական, կրիմինալ, մաֆիոզ ուժ, որն ի վիճակի լինի խաթարել ՀՀ-ում ժողովրդավարական կայունությունը, ի վիճակի լինի Հայաստանում կասկածի տակ դնել 2018թ. տեղի ունեցած ոչ բռնի, ժողովրդական, թավշյա հեղափոխությունը:
16:05 14.05.2025
Վանաձորում և Ալավերդիում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...
15:57 14.05.2025
Փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...
15:49 14.05.2025
Դատախազը դատարան է հանձնել անչափահասին սպանած անձանց վերաբերյալ քրեական վարույթըԴատախազը, 2025 թվականի մայիսի 13-ին Արարատի և Վայոց ձորի մարզերի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան է հանձնել Արարատի մարզի Մասիս համայնքի Խարբերդ բնակավայրի գերեզմանատան հարակից տարածքում 2024 թվականի նոյեմբերի 8-ին կատարված անչափահասի սպանության մեջ մեղադրվող 2 անձի, ինչպես նաև անչափահասին ծեծի ենթարկած 3 անձի վերաբերյալ հաստատված մեղադրական եզրակացությամբ քրեական վարույթը: Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթի […] ...
15:40 14.05.2025
Հռոմի պապը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասինՆորընտիր Հռոմի պապ Լեո XIV-ը հայտարարել է աշխարհում հակամարտությունների կարգավորմանը նպաստելու իր պատրաստակամության մասին, չորեքշաբթի օրը հաղորդել է Vatican News-ը։ «Պապը հայտնել է իր հանձնառությունը՝ անել ամեն ինչ՝ խաղաղության գերիշխանությունն ապահովելու համար», – հաղորդում է Vatican News-ը։ Պապի խոսքով՝ Սուրբ Աթոռը պատրաստ է ցանկացած ջանք գործադրել, որպեսզի «թշնամիները դեմ առ դեմ հանդիպեն և խոսեն»։ Հռոմի […] ...
15:30 14.05.2025
Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն Աստանա կատարած պաշտոնական այցի շրջանակում հանդիպել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւի հետ: Երկկողմ հարաբերությունների օրակարգի հարցերի քննարկումից բացի կողմերն անդրադարձել են նաեւ տարածաշրջանային զարգացումներին վերաբերող խնդիրներին: ՀՀ ԱԺ նախագահը ողջունել է ղազախական կողմի հայտարարությունները Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ, ինչպես նաեւ Ղազախստանի աջակցությունը` ուղղված երկու […] ...
15:17 14.05.2025
Եվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետԵվրոպայի խորհրդի նախարարական նստաշրջանի ընթացքում նախարար Միրզոյանը շփումներ է ունեցել ԵԽ և մասնակից այլ երկրների գործընկերների հետ, այդ թվում՝ Վրաստանի ԱԳ նախարար Մակա Բոճորիշվիլիի, ԵԽ նախարարների կոմիտեում նախագահություն ստանձնող Մալթայի փոխվարչապետ, ԱԳ, Եվրոպայի և զբոսաշրջության նախարար Իեն Բորջի, ԵԽԽՎ նախագահ Թեոդորոս Ռուսոպուլոսի, Չեռնոգորիայի փոխվարչապետի և այլ պաշտոնյաների հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ ...