12:35 06.05.2020
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, դիմելով ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանին, որը պատրաստվում էր արձագանքել իր խոսքին, ասաց՝ ցանկանում էր խոսել Հայաստանի արտաքին քաղաքականության մասին:
«Եթե Դուք հարց չտայիք, ես կօգտվեի առիթից, կներկայացնեի՝ ինչպիսի՞ն է ՀՀ արտաքին քաղաքականությունը, ինչպե՞ս է փոխվել և փոխվում»,- ասաց նա:
Զոհրաբյանը համաձայնեց:
«Գուցե լավ չհնչի, բայց կարծում եմ՝ ՀՀ արտաքին քաղաքականությունը ոչ թե փոխվում է, այլ ստեղծվում է: Դրանք բոլորովին տարբեր բաներ են, ուրիշ բան է՝ մի երկիր, որ բոլոր հարաբերություններում դիրքավորվել է, կներեք արտահայտությանս, որպես «ճ» կլասի երկիր, ուրիշ բան է՝ կա երկիր, որ ասում է՝ ես ՀՀ ժողովրդի ներկայացուցիչն եմ և իմ դիրքորոշումների հետ պետք է հաշվի նստել և վերաբերվել հարգանքով, այնպես, ինչպես մենք մեր բոլոր գործընկերների դիրքորոշումների նկատմամբ ցուցաբերում ենք բացառիկ հարգանք: Բայց մենք ակնկալում ենք, որ նույն վերաբերմունքը կլինի մեր դիրքորոշումների նկատմամբ: Ես կարող եմ հավաստիացնել, որ այդպես էլ կա, քանի որ պարզապես չկա հնարավորություն այդպես չվերաբերվելու»,- ասաց վարչապետը:
Իսկ այս ամենը լա՞վ է, թե՞ վատ, ունի՞ ռիսկեր. այս հարցին Փաշինյանը դրական պատասխանեց՝ ռիսկեր կան, բայց դա ընտրության հարց է՝ ի՞նչ ենք ուզում, որպես երկիր ինչպե՞ս ենք ուզում դիրքավորվել, ուզում ենք դիրքավորվել «ձեռքներս գլխներիս պահած», թե՝ մի՛ խփեք մեզ, թե՞ որպես երկիր, որ անհրաժեշտության դեպքում կարող է ընդունել հարվածներ, նաև տալ հակահարվածներ, չլինել կոնֆլիկտային, լինել հարգալից:
«Իմ դիրքորոշումը երկրորդն է, ես այլ կերպ ուղղակի չեմ պատկերացնում, մնացածը ուղղակի նյուանսներ են: Ներողություն խնդրելով դիվանագիտական կորպուսից՝ ի՞նչ եմ զգում. այս դիրքորոշումն ընդունում, հասկանում, որդեգրել և լիարժեք իրականացնո՞ւմ է այդ կորպուսը: Ես սա գուցե առաջին անգամ եմ ասում, բայց՝ ոչ:
Արդյո՞ք ասում եմ՝ ոչ ոք չի ընդունում, ո՛չ, այդ էլ չեմ ասում. մի մեծ, լուրջ, պրոֆեսիոնալ հատված դա ընդունում է, բայց կա նաև հատված, որ սովոր են հին ռեժիմում աշխատել, որ պետք է վիզը ծռել, հնարավորինս խեղճացած, կռացած գնալ և որևէ բան աղերսել, և որևէ փշրանք ստանալիս լինել երջանիկ: Սա իմ գնահատականն է իրավիճակի՝ երկու տարվա արդյունքներով, որը ոչ թե տպավորություն է, այլ բազմաթիվ կոնկրետ օրինակներով գիտեմ, տեսել և վերապրել եմ»,- նշեց նա:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...