Ղազախստանից Հայաստան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
14 05 2025
  • $
    387.99
  • RUBLE
    4.83
  • 435.64
WEATHER
+14.55 oC

Ղազախստանից Հայաստան է վերադառնում ՀՀ 35 քաղաքացի

12:33 06.05.2020

Ղազախստանում Հայաստանի դեսպանատունը հայտարարություն է տարածել, որում մասնավորապես ասված է.

«Տեղեկացնում ենք, որ ս.թ. մայիսի 6-ին Ղազախստանի Ալմաթի քաղաքի միջազգային օդանավակայանից դեպի Երևան ուղղություն վերցրեց Авиакомпания «SCAT» ավիաընկերության օդանավը:

Ալմաթի-Թբիլիսի-Երևան չարթերային չվերթով Երևան է վերադառնում 35 ՀՀ քաղաքացի, նրանց թվում՝ Ղրղզստանի մայրաքաղաք Բիշքեկից տարահանված 4 ՀՀ քաղաքացի:

Հիշեցնում ենք, որ պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող ՀՀ քաղաքացիները ենթակա են 14-օրյա պարտադիր կարանտինային ռեժիմի, այն է՝ վերջիններս «Զվարթնոց» օդանավակայանից տեղափոխվելու են կարանտինային ռեժիմի համար նախատեսված հատուկ վայր:

Ղազախստանում ՀՀ դեսպանությունը խորին շնորհակալություն է հայտնում Ղազախստանի և Ղրղզստանի արտաքին գործերի նախարարություններին, Ղազախստանի և Ղրղզստանի հայկական համայնքային կառույցներին, ինչպես նաև անհատ բարերարներին, որոնք աջակցություն ցուցաբերեցին ՀՀ քաղաքացիների տարահանման գործում»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփն առաջիկա օրերին լավ լուրեր է ակնկալում Ուկրաինայի վերաբերյալ

17:00 14.05.2025

Թրամփն առաջիկա օրերին լավ լուրեր է ակնկալում Ուկրաինայի վերաբերյալ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Ուկրաինայում հակամարտության կարգավորման հարցի վերաբերյալ դրական տեղեկություններ կարող են հայտնվել առաջիկա օրերին։ «Կարծում եմ ՝ այսօր, գուցե վաղը մենք բավականին լավ լուրեր կունենանք Ուկրաինայի վերաբերյալ։ Բայց դեռ կտեսնենք», – ասել է նա Դոհայում Կատարի էմիրի հետ հանդիպման ժամանակ։ Ամերիկացի առաջնորդը շնորհակալություն է հայտնել Կատարին ԱՄՆ դիվանագիտական ​​ջանքերին աջակցելու, […] ...

Մրցույթ՝ «Մասնագիտական վերապատրաստում 2025» գիտության ոլորտում

16:57 14.05.2025

Մրցույթ՝ «Մասնագիտական վերապատրաստում 2025» գիտության ոլորտում

Մեկնարկել է «Մասնագիտական վերապատրաստում 2025» մրցույթը: Այն ուղղված է ՀՀ պետական բյուջեի գիտական և գիտատեխնիկական գործունեության բազային ֆինանսավորմամբ ծրագիր իրականացնող գիտական կազմակերպությունների և բուհերի աշխատակիցների, այդ թվում՝ երիտասարդ գիտական կադրերի մանսագիտական որակավորման բարձրացմանը։ Մրցույթն իրականացվում է գիտական և գիտատեխնիկական գործունեության բոլոր բնագավառների մասնագիտություններով։ Մրցույթի նպատակն է նպաստել հայաստանյան կազմակերպությունների գիտական ներուժի զարգացմանը, հետազոտողների ինտեգրմանը միջազգային […] ...

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումները շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

16:54 14.05.2025

Քննարկվել են ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրով նախատեսված բարեփոխումները շրջակա միջավայրի պահպանության ոլորտում

ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Մերի Գալստյանի նախաձեռնությամբ մայիսի 14-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում ՀՀ շրջակա միջավայրի նախարարի տեղակալներ Արամ Մեյմարյանի, Տիգրան Գաբրիելյանի, Արա Մկրտչյանի, ինչպես նաեւ նախարարության աշխատակազմի ներկայացուցիչների մասնակցությամբ: Քննարկման օրակարգային թեման Հայաստան-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի իրագործման շրջանակում շրջակա միջավայրի պահպանության ոլորտում ՀՀ կառավարության կողմից նախանշված […] ...

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

16:49 14.05.2025

Քննարկվել են ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր

Մայիսի 14-ին Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպեց Վրաստանի խորհրդարանի Ոլորտային էկոնոմիկայի և տնտեսական քաղաքականության հանձնաժողովի նախագահ Շոթա Բերեկաշվիլիի հետ։ Հանդիպմանը քննարկվեցին ՀՀ և Վրաստանի միջև առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

Ավտովթար`  Տավուշի մարզում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը

16:47 14.05.2025

Ավտովթար` Տավուշի մարզում. բախվել են շտապօգնության ավտոմեքենան ու «Nissan»-ը

Այսօր` մայիսի 14-ին, շտապօգնության մասնակցությամբ հերթական ավտովթարն է տեղի ունեցել Տավուշի մարզում: Ժամը 13:50-ի սահմաններում Իջևան-Բերդ ավտոճանապարհի Բերդ քաղաքի սկզբնամասում բախվել են շտապօգնության և «Nissan» մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 4 հոգի տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Բերդ» բժշկական կենտրոն: ...

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

16:35 14.05.2025

Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստ

ՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...

BACK_TO_TOP