14:43 06.05.2020
«Թեստեր, դիմակներ, դեղամիջոցների առումով մեր պատրաստվածությունը շատ բարձր է»,- «Ազատության» հետ ճեպազրույցում ասաց ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը:
Նրա խոսքերով՝ միակ խնդիրը մահճակալային ֆոնդն է, որ աշխարհի գրեթե բոլոր երկրներում առկա է:
«Դրա մասին բազմիցս խոսել եմ. այս պահին ունենք 1550 մահճակալ, շուտով՝ առաջիկա 10 օրում ևս 150 մահճակալ կունենանք գործող հիվանդանոցներում: Անհրաժեշտության դեպքում հնարավոր է ծավալվեն ևս երեք մարզային հիվանդանոցներ. այս ամենի համար ավելացվի 300-400 մահճակալային ֆոնդ, բայց եթե բռնկումը եղավ պայթյունաձև, ինչպես ես ասել էի մի քանի օր առաջ, ոչ մի մահճակալային ֆոնդ չի կարող հերիքել»,- նշեց Թորոսյանը:
Նախարարի խոսքերով՝ առանց ախտանշանների պացիենտներին դեռևս տուն չեն ուղարկում, բայց հնարավոր է մեկ, երկու շաբաթվա մեջ արդեն ուղարկեն: Նրա խոսքերով՝ այդ ամենը կախված է թվերից:
Խոսելով այն հավանականության մասին, որ կորոնավիրուսը Հայաստանում տարածվել է ավելի վաղ՝ Արսեն Թորոսյանն ասաց.
«Ես, տեսնելով աշխարհում տեղի ունեցող իրադարձությունները, այն, որ աշխարհի երկրները վերցրել են իրենց մոտ եղած նմուշները և կրկնակի հետազոտություն են արել, ես ևս վերցրել եմ մեզ մոտ եղած դեկտեմբեր-հունվար-փետրվար ամիսների գրիպի նմուշները, որոնք պետք է ուղարկվեին դրսի լաբորատորիաներ՝ կրկնակի հաստատման համար, հանձնարարել եմ հետազոտել կորոնավիրուսի դեմ: Եթե հայտնաբերվեց, ապա ես էլ կհայտարարեմ, որ ավելի վաղ է տեղի ունեցել վարակի մուտքը: Բայց դրա հավանականությունը շատ փոքր է, քանի որ առնվազն փետրվարի սկզբից, բավական վաղ նաև աշխարհի շատ երկրներից, սկսել ենք հետազոտել կասկածելի բոլոր դեպքերը, և մեզ մոտ առաջին դեպքը հաստատվել է մարտի մեկին»:
Ինչ վերաբերում է այն հարցին, որ տարբեր ռեսպիրատոր վարակները փորձում են ներկայացնել որպես կորոնավիրուս, ապա նա նշեց, որ հայտնի է, որ շնչառական վարակները նույն ախտանշաններն են ունենում:
16:35 14.05.2025
Ազգային ժողովի խորհրդի համաձայնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նիստՀՀ Ազգային ժողովի խորհուրդը մայիսի 14-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը: ԱԺ խորհուրդը համաձայնություն է տվել մայիսի 15-ին` ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն: ...
16:27 14.05.2025
Սաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվենՍաուդյան Արաբիան հույս ունի, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները հաջողությամբ կավարտվեն՝ Իրանի միջուկային ծրագրի շուրջ ստեղծված ճգնաժամը կարգավորելու համար։ Այս մասին հայտարարել է Սաուդյան Արաբիայի արտաքին գործերի նախարար, արքայազն Ֆեյսալ բին Ֆարհան Ալ Սաուդը։ «Թագավորությունը լիովին աջակցում է ԱՄՆ-ի և Իրանի միջև միջուկային բանակցությունները: Մենք հույս ունենք տեսնել բանակցային գործընթացի առաջընթացը և դրա հաջող […] ...
16:21 14.05.2025
Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետԱռողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հերթական հանդիպումն է ունեցել ԼՂ-ից բռնի տեղահանված մի խումբ կանանց հետ: «Մեր հանձնառությունն է հնարավորինս հեշտացնել ձեր բուժօգնություն ստանալու գործընթացը, հարթել արհեստական դժվարություններ առաջացնող խնդիրները, իրազեկել առողջապահական ծրագրերի մասին»,- նշել է նախարարը` հավելելով, որ շարունակական այս հանդիպումների նպատակը տեղահանված մեր հայրենակիցների առողջապահական խնդիրների մասին հենց առաջին ձեռքից իմանալն է: Պետական պատվերից […] ...
16:16 14.05.2025
Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանում Իտալիայի դեսպանինՇրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Իտալիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Ալեսսանդրո Ֆերրանտիին։ Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են բնապահպանության ոլորտում երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման հնարավորությունները։ Կարևորվել է համատեղ ծրագրերի և փորձի փոխանակման խթանումը՝ հաշվի առնելով Հայաստանի և Իտալիայի միջև առկա փոխվստահության մթնոլորտը և ընդհանուր օրակարգային մարտահրավերները։ Նախարար Սիմիդյանը ներկայացրել է […] ...
16:05 14.05.2025
Վանաձորում և Ալավերդիում մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիանՄթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ գրեթե ամբողջ շաբաթ, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ մայիսի 5-ին և 6-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 6-ին, 8-ին և 9-ին: Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, Գայի փողոցի հարակից տարածք՝ մայիսի 7-ին և 9-ին, Սայաթ Նովա փողոցի հարակից տարածք՝ մայիսի 4-ին, Դեբեդի […] ...
15:57 14.05.2025
Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան Երևանի մի քանի թաղամասերումՄայիսի 4-10-ը փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Կենտրոն վարչական շրջանում՝ մայիսի 11-ին, 12-ին և 13-ին, Նոր Նորքում՝ մայիսի 8-ին, Շենգավիթում՝ չի գերազանցել, Արաբկիրում՝ չի գերազանցել։ Ազոտի երկօքսիդի պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան․ Նոր Նորքում՝ մայիսի 9-ին և 12-ին, Արաբկիրում՝ մայիսի 11-ին և 12-ին, Շենգավիթում՝ մայիսի 13-ին։ Ծծմբի երկօքսիդի պարունակությունը չի գերազանցել սահմանային […] ...