15:46 06.05.2020
«Վարչության նիստերի հետ կապված՝ սովորաբար նիստերը տեղի են ունենում երեքշաբթի օրերին: Իսկ հաճախականությունը պայմանավորված է տարբեր թեմաներով, տարբեր հարցերի հետ կապված որոշումներ կայացնելու առնչությամբ. դա կարող է լինել թե՛ կորոնավիրուսին առնչվող իրավիճակ, թե՛ այլ»,- ԱԺ-ում՝ լրագրողների հետ ճեպազրույցում, ասաց «Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը՝ անդրադառնալով լրագրողների՝ խմբակցության տևական նիստեր անցկացնելու վերաբերյալ հարցին:
Ինչ վերաբերում է «Իմ քայլը» խմբակցությունում պարբերաբար կարգապահական տարբեր բնույթի հարցեր քննարկելուն, ապա Մակունցը նշեց, որ տարբեր բնույթի, այդ թվում՝ կարգապահական բնույթի հարցեր քննարկելը խնդիրների մասին չի վկայում. հակառակը, դա վկայում է այն մասին, որ իրենք շատ աչալուրջ են բոլոր տեսակի հարցերի նկատմամբ և դրանց տալիս են արագ և շուտափույթ լուծում:
Հարցին՝ խմբակցությունում պատգամավորների մանդատները վայր դնելու հարց կա՞, Մակունցը պատասխանեց.
«Պատասխանս պետք է կրկնեմ, որ տարբեր բնույթի կարգապահական հարցեր կարող են քննարկվել խմբակցությունում, վարչությունում: Որևէ անուն չեմ հնչեցնում, չեմ հաստատում և չեմ հերքում որևէ բան: Ավելի շատ տեղեկատվություն հաղորդել չեմ կարող, որովհետև դա առնչվում է ներքին հարցերին: Եթե լինի այնպիսի տեղեկատվություն, որը հրապարակման ենթակա լինի, մենք, իհարկե, դա կհրապարակենք»:
Ինչ վերաբերում է վարչապետի կողմից խմբակցության նկատմամբ դժգոհությունների լինել-չլինելուն, ապա խմբակցության ղեկավարն ասաց, որ այդ մասին հրապարակումներն իրականությանը չեն համապատասխանում:
«Գիտեք նման հարց, գոհ կամ դժգոհ լինելու, ընդհանրապես չի քննարկվում: Մենք նման շեշտադրումներով չենք խոսում, վարչությունում այդպիսի շեշտադրումներ չեն արվում: Կարգապահական հարցերից խոսելը միտված է նրան, որ մեր աշխատանքը դարձնենք առավել համակարգային, արդյունավետ և ինքներս մեր առջև ենք առաջին հերթին պահանջներ դնում»,- ընդգծեց նա:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...