12:54 08.05.2020
Շուշիի ազատագրման 28-րդ տարեդարձի առթիվ Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն:
Նախագահ Սարգսյանը ծաղիկներ է դրել Հայաստանի Հանրապետության Ազգային հերոս, Արցախի հերոս, Հայաստանի Հանրապետության պաշտպանության առաջին նախարար Վազգեն Սարգսյանի, արցախյան հերոսամարտի նվիրյալներ, Հայաստանի Հանրապետության Ազգային հերոսներ Մոնթե Մելքոնյանի, Ջիվան Աբրահամյանի, ինչպես նաեւ զորավար Անդրանիկի շիրիմներին, Հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած հայորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին:
Հանրապետության նախագահը մեկ րոպե լռությամբ հարգել է Հայրենիքի համար իրենց կյանքը զոհաբերած նվիրյալների անմահ հիշատակը:
Պատասխանելով լրագրողների հարցերին՝ նախագահ Սարգսյանը օրվա առիթով իր շնորհավորանքն է հղել բոլորին Հայաստանում, Արցախում և Սփյուռքում.
«Այսօր եկել եմ մեր ազատագրական պայքարի հերոսներին այցելության։ Սիմվոլիզմը շատ խորն է. ինչպես պատահեց, որ 28 տարի առաջ նույն օրը մեր ժողովուրդը կարևոր հաղթանակ տարավ, ազատագրական պայքարի կարևորագույն հաղթանակներից մեկն՝ ազատագրելով Շուշին։ Շուշիի ազատագրումը, եթե համեմատելու լինենք Երկրորդ համաշխարհային պատերազմի հետ, նույնն էր, ինչ Ստալինգրադի կամ Կուրսկի ճակատամարտերը։ Ուղղակի կոտրեցին պատերազմի տրամաբանությունը և ճանապարհ բացեցին դեպի հաղթանակ»։
Խոսելով Հայրենական մեծ պատերազմում հաղթանակի 75-ամյակի մասին՝ նախագահը հիշել է, որ 300 հազար հայորդի է իր կյանքը զոհել հանուն այդ հաղթանակի։
«Այդ 300 հազարն այսօր, ցավոք, Հայաստանում գերեզման չունեն, սակայն նրանց հիշատակը մեզ հետ է: 600 հազար հայից, որոնք մարտնչում էին ճակատամարտում, 300 հազարը՝ ուղիղ կեսը, իրենց կյանքը զոհեցին: Մեր ժողովուրդը Սովետական Միության հարյուրից ավելի հերոսներ տվեց, հինգ մարշալ… Եվ դա համաչափ չէր. փոքր ժողովուրդ՝ հինգ մարշալ, վաթսունից ավելի գեներալներ,-հիշել է նախագահը:– Բնական է, որ այդ ժողովրդին հաղթել հնարավոր չէր, որովհետև այդ ժողովուրդը հակաֆաշիստական պայքարի առաջնեկներից մեկն էր և, բնական է, որ այդ ժողովրդին հնարավոր չէր նաև ազատագրական ճակատամարտում հաղթել։
75 տարի առաջ իրենց կյանքը զոհած 300 հազար հայերից որևէ մեկի անունը չի մոռացվելու։ Ազատագրական պայքարի ողջ ընթացքում և, առանձնապես այսօր, Շուշիի ազատագրման և՛ կազմակերպիչները, և՛ ընկած հերոսները, և՛ նրանք, որ այսօր կան, անկախ նրանից, թե որտեղ են, ինչ պաշտոնի են, ինչ են անում, իրենց ընտանիքի հետ են, թե գնացել են Շուշի, նրանք բոլորը հերոսներ են։ Նման հերսությունը չի ծերանում, անվերջ է։ Մենք իսկապես հաղթող ժողովուրդ ենք և՛ Երկրորդ համաշխարհայինում, և՛ ազատագրական պայքարում»։
18:55 23.07.2025
ՃՏՊ Եղվարդ-Զովունի ավտոճանապարհին18:50 23.07.2025
Գեղարքունիքի մարզի որոշ հասցեներում 24 ժամ ջուր չի լինի«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարային աշխատանքներով պայմանավորված, ս.թ. հուլիսի 24-ին ժամը 07.00-ից մինչև հուլիսի 25-ի ժամը 07.00-ն կդադարեցվի Գեղարքունիքի մարզի՝ Սևան քաղաքի Իսակով, Ազատության, Գայի, Գ. Նժդեհ, Մարզպետունու, Նավավարներ, Կոմիսարներ, Պ.Սևակ, Սունդուկյան, Խորհուրդներ, Փափազյան, Էներգետիկներ, Խաղաղության, Գրիբոյեդով, Գործարանային, Կոմիտաս, Բաբաջանյան, Սայաթ-Նովա, Սարգիս Սևանեցի, Ֆրանսիական, Ձկնորսներ փողոցների, Նաիրյան փողոց 168-189 […] ...
18:42 23.07.2025
Միքայել Աջապահյանի գործով նախաքննությունն ավարտվել էՔննիչը 23.07.2025թ. ծանուցմամբ Միքայել Աջապահյանի պաշտպաններին տեղեկացրել է, որ նախաքննությունն ավարտվել է: Վարույթի նյութերի ծանոթացումը կազմակերպվելու է 24.07.2025թ.: «Քննիչը մեղադրական եզրակացությունը վարույթի նյութերի հետ միասին հսկող դատախազին է հանձնելու: Մեղադրական եզրակացությամբ վարույթի նյութերն ստանալուց հետո՝ յոթ օրվա ընթացքում, հսկող դատախազն ընդունելու է որոշում մեղադրական եզրակացությունը հաստատելու մասին, որից հետո վարույթի նյութերի հետ հանձնելու է իրավասու […] ...
18:41 23.07.2025
Ինդոնեզիայում 5.5 մագնիտուդ երկրաշարժ է տեղի ունեցելԻնդոնեզիայի արևելյան ափին տեղի է ունեցել 5,5 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Եվրոպական-Միջերկրածովյան Սեյսմոլոգիական Կենտրոնը: Սեյսմոլոգների տվյալներով՝ երկրաշարժը գրանցվել է UTC-ի ժամանակով ժամը 08:25-ին՝ 355 հազար բնակչություն ունեցող Ամբոն քաղաքից մոտավորապես 200 կիլոմետր հեռավորության վրա։ Օջախը գտնվել է 15 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ ավերածությունների մասին հաղորդագրություններ չեն եղել։ ...
18:30 23.07.2025
Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել Գերմանիայի 3-րդ դիվիզիոնի ակումբԳերմանիայի Բունդեսլիգան ներկայացնող «Քյոլնի» հարձակվող Սարգիս Ադամյանը կարող է տեղափոխվել «Օսնաբրյուկ», հայտնում է գերմանական NOZ-ը: 32-ամյա հարձակվողը բանակցություններ է վարում գերմանական ակումբի հետ: Հավանականությունը մեծ է, որ առաջիկա օրերին գործարքը կկայանա: «Օսնաբրյուկը» հանդես է գալիս Գերմանիայի երրորդ դիվիզիոնում: Ադամյանը 2025 թվականի հունվարից վարձակալությամբ խաղում էր 2-րդ Բունդեսլիգայում՝ «Յան Ռեգենսբուրգի» կազմում: Հուլիսի 1-ին լրացել է վարձակալական […] ...
18:17 23.07.2025
Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի դեսպանինՀայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Արթուր Պողոսյանը ողջունել է Նիլակշի Սինհային ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով երկու երկրների իրավապահ մարմինների միջև ձևավորված համագործակցությունը, որը հիմնված է փոխադարձ հարգանքի և բարեկամության վրա: Դեսպանը շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար և վստահեցրել, որ երկկողմ համագործակցությունն […] ...
18:10 23.07.2025
Թմրանյութ իրացնող օտարերկրացի երիտասարդը ձերբակալվել էՀուլիսի 21-ին Համայնքային ոստիկանության Նոր Նորքի բաժնի ծառայողները Գայի պողոտայում ձերբակալել և իր վարած «Տոյոտա» մակնիշի ավտոմեքենայով հանդերձ բաժին են տեղափոխել 29-ամյա մի օտարերկրացու։ Նրա խուզարկությամբ հայտնաբերվել է 45 գրամից ավելի մարիխուանա։ Ձերբակալվածը հայտնել է, որ այն իրացնելու նպատակով ձեռք է բերել տելեգրամյան ալիքի միջոցով։ Հետագա միջոցառումներով պարզվել է նրա՝ արդեն տեղադրած փաթեթներից մեկի տեղը։ […] ...