14:00 09.05.2020
Արցախի ՊԲ խոսնակ Սենոր Հասրաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է արել «Շուշիի ազատագրումը» խորագրով:
«Շուշիի ազատագրման և Արցախն արտաքին աշխարհի հետ կապող հումանիտար միջանցքի բացման ռազմագործողության շուրջ արդեն իսկ բազում անդրադարձեր են եղել ինչպես հայրենական, այնպես էլ օտար հեղինակների կողմից և, համոզված ենք, որ դեռ կլինեն, հատկապես, որ իրադարձությունն ինքնին հետաքրքիր է ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական առումով:
Այս հրապարակումով 1992թ. մայիսյան պատերազմաշրջանում տեղ գտած դեպքերը մենք կդիտարկենք մեկ այլ տեսանկյունից, փորձելով ռազմագործողության ընթացքին զուգահեռ ներկայացնել նաև Շուշիի ռազմագործողությանը նախորդած և հաջորդած զարգացումների վերաբերյալ տարիներ անց ադրբեջանական նախկին և ներկա բարձրաստիճան ռազմաքաղաքական գործիչների կողմից տրված իրարամերժ վկայություններն ու գնահատականները:
Հայոց հինավուրց Շուշի բերդաքաղաքի ազատագրումն արցախահայության համար ոչ միայն պատմական, այլ նաև կենսական անհրաժեշտություն էր: Ունենալով դարերից եկող հայեցի նախապատմություն, սակայն գտնվելով խաշնարածների բացարձակ վերահսկողության տակ, Արցախյան ազգային-ազատագրական շարժման առաջին իսկ օրերից Շուշին դարձավ հակահայկական գործողությունների ծավալման գլխավոր կենտրոնակայանը: Եթե սկզբնական շրջանում այն Բաքվի համար ծառայում էր որպես Արցախի տարածքում բնավորված ադրբեջանցիների «ընդվզումները» միավորող և ուղղորդող վարչաքաղաքական հենակետ, ապա արդեն բացահայտ զինված դիմակայության փուլում վերածվեց հզոր ռազմահենադաշտի (плацдарм): Դա հատկապես իրեն զգացնել տվեց 1991թ. սեպտեմբերի 25-ին, երբ Շուշիից առաջին անգամ «Ալազան տիպի հրթիռահրետանային կայանքներից զանգվածային արկակոծության ենթարկվեցին Ստեփանակերտ քաղաքն ու շրջակա հայկական բնակավայրերը և այդուհետ շարունակվեցին աճող հաճախականությամբ:
Նախադեպը չունեցած այդ գործողությունը շուտով «վարակիչ» դարձավ Արցախում տեղակայված ադրբեջանական մյուս ռազմահենակետերի համար: Միայն «1991թ. նոյեմբերից մինչև 1992թ. մայիսի սկիզբը Շուշիից, Ջանհասանից, Քյոսալարից և Ղայբալուից Ստեփանակերտի վրա արձակվեց շուրջ 4740 արկ, որից մոտ 3000-ը՝ «Գրադ» կայանքներից: Հրետակոծությունների հետևանքով զոհվեցին 111 և վիրավորվեցին 332 խաղաղ բնակիչներ, ավերվեց 370 բնակելի տուն և շինություն…»:
Չնայած առկա այս և նման բազում այլ փաստերի, այդուհանդերձ, ադրբեջանական քարոզչությունը տարիներ շարունակ փորձում է կատարվածը մատուցել «ծուռ հայելու» մեջ և Շուշիի ազատագրման ռազմագործողությունը ներկայացնել ոչ այլ կերպ, քան «հայկական կողմի ձեռնարկած ագրեսիա ադրբեջանական ժողովրդի դեմ»: Ավելին, ըստ որոշների, «ագրեսիան» հայերն իրականացրել են ռուսների օգնությամբ, քանի որ, ինչպես Ադրբեջանի փոխվարչապետ Ալի Հասանովն է ասում. «Ոչ մեկի համար գաղտնիք չէ, որ Պ. Գրաչյովի մայրը հայ է… Մայիսի 8-ին՝ Շուշիի գրավման օրը, Գրաչյովը կատարում էր Ռուսաստանի պաշտպանության նախարարի պարտականությունները, իսկ նույն տարվա մայիսի 17-ին Բ. Ելցինը նրան նշանակել է պաշտպանության նախարարի պաշտոնում: 1992թ. մայիսի 18-ին հայ անջատողականները, Ռուսաստանի նախկին պաշտպանության նախարար Պ. Գրաչյովի օժանդակությամբ գրավել են Շուշին և Լաչինը: Այդ ընթացքում Գրաչյովն օգտագործել է Հայրենիքին դավաճանած ադրբեջանցիներին, մասնավորապես, Ռահիմ Ղազիևին»:
Որ Շուշիի օպերացիայից անմիջապես հետո և դրան հաջորդած տարիներին ադրբեջանական ճակատի գրեթե բոլոր մակարդակներում եղել և առայսօր էլ, բավականին պարզունակ կերպով, շարունակվում է դավաճանների փնտրտուքն ու իրար մեղադրելու և, ըստ այդմ՝ նաև սեփական անզորությունը քողարկելու ոչ պատվաբեր գործելաոճը, դա ակնհայտ է ու, թերևս, այդ մասին դեռ կխոսվի: Իսկ մինչ այդ այն մասին, թե ինչպես կարող էր ռազմական հզոր զինանոցի վերածված և ամեն օր շուրջը մահ ու ավերածություն սփռող Շուշին հանկարծ դառնար հայկական ագրեսիայի զոհ:
Համաձայն Շուշիի պաշտպանության պլանի մասին Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբի 1992թ. ապրիլի 24-ի թիվ 141 դիրեկտիվի տվյալների, օպերացիայի նախօրերին քաղաքում կենտրոնացված էին՝ «Տարածքային» (հրամանատար՝ Ֆահրեդդին Սաֆարով), «Ղարաբաղ» (հրամ.՝ Թոֆիկ Օղուզ), Ժողովրդական ճակատի (հրամ.՝ Ռամիզ Ղամբարով), Եվլախի թիվ 872 ինքնապաշտպանական (հրամ.՝ Ջալալ Վերդիև) գումարտակները, թիվ 777 հատուկ նշանակության զորամասը (հրամ.՝ Էլչին Մամեդով), «Սաբաիլ» տանկային ստորաբաժանումը (հրամ.՝ Գաջի Ազիմով), հրետանային դիվիզիոնը, ավտոմոբիլային վաշտը և մարտական ապահովման այլ ստորաբաժանումներ: Դրանցում ընդգրկված զինանձնակազմի ընդհանուր թվականակը հասնում էր շուրջ 1700-ի:
Ըստ նույն աղբյուրի՝ Շուշիում առկա էր նաև բավարար քանակի ռազմական տեխնիկա և սպառազինություն, այդ թվում՝ 4 միավոր տանկ, 9 միավոր հետևակի մարտական մեքենա, 4 զրահափոխադրիչ, 2 «Գրադ» հրթիռահրետանային կայանք, 8 հատ 100մմ-ոց թնդանոթ, 20 հատ 82մմ-ոց ականանետ, 6 հատ «АГС-17» տեսակի նռնականետ, 6 միավոր 20մմ-ոց զենիթային գնդացիր, 1 միավոր 30մմ-ոց ավտոմատ զենիթային թնդանոթ, 5 հատ «Стрела» տեսակի կայանք և մեծ քանակությամբ զինամթերք: Միայն քաղաքի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցում պահեստավորված էր 12000-ից ավելի ռեակտիվ հրետանային արկ, որը, դատելով մինչ այդ կատարվածից, փաստորեն նախատեսված էր Ստեփանակերտն ու շրջակա հայկական բնակավայրերը զանգվածային արկակոծության ենթարկելու համար:
Հարկ է ընդգծել, որ վերոնշյալ փաստերը մեկ առ մեկ, առանց որևէ տարբերության, վկայակոչում է նաև նույն ինքը՝ պետական դավաճանության մեջ մեղադրվող Ադրբեջանի պաշտպանության նախկին նախարար Ռահիմ Ղազիևը : Ավելին, 2005թ. մայիսին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկում արած նրա խոստովանությունից պարզվում է նաև հետևյալը. «…Ես հրաման տվեցի «Գրադ» կայանքից կրակ բացել Ստեփանակերտի վրա: Մեր զինվորները չէին կարողանում, ըստ կոորդինատների, դիպուկ կրակել: Չորս կայանքներ ( ԳՇ դիրեկտիվում և Ղազիևի նախորդ վկայության մեջ նշվում էր 2 կայանքի մասին) գտնվում էին անսարք վիճակում: Զինվորը ստիպված բարձրանում է կողքի աշտարակը և այնտեղից հետևում թիրախային խոցմանը: Հերթական կրակոցից հետո նա հանկարծ գոռաց՝ հրթիռն ընկել է 366-րդ գնդի տարածք: Իմացանք, որ հրետակոծության հետևանքով շարքից հանվել է 5 միավոր հետևակի մարտական մեքենա:Այդ դեպքից քիչ անց ինձ հետ «134»-ով կապվեց 23-րդ դիվիզիայի հրամանատար, գեներալ Բուդեյկինը և սկսեց վիրավորական խոսքեր ասել մեր հասցեին… Ես էլ նրան նույն կերպ պատասխանեցի…» :
Ստեփանակերտի և շրջակա հայկական բնակավայրերի վրա կատարված հրետանային հարձակումների մասին փաստող ադրբեջանական այսօրինակ վկայությունները բազմաթիվ են և, որ շատ հետաքրքիր է, իրար լրացնող: Այդ տեսանկյունից հատկանշական է Շուշիի «պաշտպանության» հրամանատար Էլբրուս Օրուջևի և Ռահիմ Ղազիևի միջև 1992թ. մայիսի սկզբին տեղի ունեցած հեռախոսազրույցի այն հատվածը, որում արդեն խոսք էր գնում ոչ թե հրետակոծության , այլև Ստեփանակերտի վրա հարձակում ձեռնարկելու մասին՝ տվյալ գործողությունը ներկայացնելով որպես «կանխարգելիչ հարված»:
«Նույն օրվա (մայիսի 6-ի.-Ս.Հ.) երեկոյան Ռահիմ Ղազիևը ստացել է իմ զեկույցը Շուշիի շուրջ տիրող իրադրության մասին ու նաև իմ առաջարկությունը Շուշիի վրա գրոհի անցնելու վերաբերյալ»,- վկայում է Է. Օրուջևը: Լսելով դաշտային հրամանատարի առաջարկությունը, պաշտպանության նախարարը նախընտրեց իր պատասխանում լինել անորոշ և բառացիորեն ասաց հետևյալը. «Զգույշ եղիր, քանի որ Յաղուբ Մամեդովը Թեհրանում բանակցություններ է վարում Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Շուշիի պաշտպանության պատասխանատվությունը ես լիովին դնում եմ քո վրա: Գործիր ըստ իրադրության զարգացման»:
Ինքնահավան հրամանատարին օժտել նման լիազորությամբ, նշանակում էր նրան տալ ազատ գործելու անսահմանափակ հնարավորություն: Իսկ «ազատ գործելու» համար, ինչպես վերևում նշվեց, Շուշիում կար բավարար քանակությամբ ռազմական ներուժ:
Մայիսի 7-ին ադրբեջանական հետևակն ու զրահատեխնիկան՝ МИ-24 մարտական 3 ուղղաթիռների աջակցությամբ, հարձակողական մարտեր ծավալեցին Ստեփանակերտի հարավարևմտյան հատվածի պաշտպանական դիրքերի ուղղությամբ: Նույն օրը Շուշիի և Ջանհասանի բարձունքներից մայրաքաղաքի վրա արձակվեցին «Գրադ» կայանքի շուրջ 200 հրթիռ և տարատեսակ այլ արկեր: Հրթիռակոծության հետևանքով զոհվեց 4 խաղաղ բնակիչ, ևս 4 մարդ վիրավորվեց, հրդեհ բռնկվեց երկաթուղային կայարանում և քաղաքի տասնյակ բնակելի շենքերում:
Նույն ժամանակահատվածում Արցախի ինքնապաշտպանության ուժերի հետախուզությունը պարզեց, որ Ղուբաթլու-Լաչին-Շուշի ճանապարհով հակառակորդն իրականացնում է օժանդակ ուժերի և միջոցների ինտենսիվ տեղաշարժ դեպի մարտական գործողությունների գոտի, իսկ դրան զուգահեռ նույն ճանապարհով կատարվում էր նաև Շուշիում մնացած քաղաքացիական բնակչության տարհանում»:
Ավելին՝ այստեղ:
10:10 03.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժած10:10 03.07.2025
ՃՏՊ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհին․ կա տուժածՀուլիսի 2-ին, ժամը 21։52-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Արագածոտնի մարզի Ուշի գյուղի ոլորաններում տեղի է ունեցել ՃՏՊ, առկա է գազի արտահոսք, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Աշտարակ-Ապարան ավտոճանապարհի 9-րդ կմ-ին, բախվել են «ZIL» […] ...
10:00 03.07.2025
Գասպար Տերտերյանը` արծաթե մեդալակիր․ Մ20 ԵԱԻտալիայի Կաորլե քաղաքում ավարտված հունահռոմեական ոճի ըմբշամարտի մինչև 20 տարեկանների Եվրոպայի առաջնությունում Հայաստանի ներկայացուցիչ Գասպար Տերտերյանը (72 կգ) դարձել է արծաթե մեդալակիր։ Եզրափակչում հայ ըմբիշը համառ պայքարում 3-4 հաշվով պարտվել է վրացի Ալեքսանդր Ռուսիտաշվիլիին։ Մինչև եզրափակիչ հասնելը Գասպարը հաղթել էր հույն (2-1), հունգարացի (9-1) ու ադրբեջանցի (5-1) ըմբիշներին։ Հայաստանը մրցաշարում նաև մեկ բրոնզե մեդալ է […] ...
08:36 03.07.2025
Հրդեհ՝ Ամառանոցային փողոցում․ փրկարարները տան ներսում հայտնաբերել են երեք քաղաքացու դիՀուլիսի 3-ին, ժամը 00։11-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Հաղթանակ թաղամասի Ամառանոցային փողոցի 2-րդ նրբացքի տներից մեկում։ Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ, Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների կազմակերպման բաժնի, Բժշկական ապահովման վարչության հերթապահ […] ...
23:00 02.07.2025
Ադրբեջանում գտնվող ռուսները բողոքում են բռնությունից և փաստաթղթերի ստուգումից․ ՌԴ դեսպանությունԲաքվում Ռուսաստանի դեսպանատունը հայտնել է, որ Ադրբեջանում գտնվող ռուսներից, այդ թվում՝ զբոսաշրջիկներից, բողոքներ է ստացել իրենց և նրանց ընտանիքի անդամների նկատմամբ ֆիզիկական բռնության կիրառման, փաստաթղթերի ստուգման և քաղաքացիական հագուստով անձանց կողմից իրենց տներ այցելությունների վերաբերյալ: «Բաքվում տեղի ունեցած վերջին իրադարձությունների վերաբերյալ լրատվամիջոցների ներկայացուցիչների բազմաթիվ հարցումների կապակցությամբ տեղեկացնում ենք, որ վերջին 24 ժամվա ընթացքում դեսպանատունը բազմաթիվ […] ...
22:42 02.07.2025
Պետդեպարտամենտ. Թրամփի առաջնահերթությունը մնում է Ուկրաինայի հակամարտության դադարեցումըՈւկրաինայում հակամարտության երկարաժամկետ կարգավորումը, որը կնախորդեր հրադադարի հաստատմանը, շարունակում է մնալ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի առաջնահերթությունը, հայտարարել է Պետդեպարտամենտի խոսնակ Թեմի Բրյուսը: «Նախագահ Թրամփի առաջնահերթությունը ռուս-ուկրաինական պատերազմի ավարտն է՝ կայուն բանակցային կարգավորման միջոցով, որին նախորդում է անհապաղ հրադադարը», – ասել է նա լրագրողների համար կազմակերպված հերթական ճեպազրույցի ժամանակ։ ...
22:25 02.07.2025
Թրամփը պատրաստվում է «փրկել» Նյու ՅորքըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է Նյու Յորքը «փրկելու» և այն կրկին հզոր դարձնելու իր մտադրության մասին՝ 2025 թվականի նոյեմբերին նախատեսված՝ քաղաքապետի առաջիկա ընտրություններից առաջ։ «Ես կփրկեմ Նյու Յորքը և այն կրկին կդարձնեմ տաք ու հզոր, ինչպես արեցի հին ու բարի ԱՄՆ-ի հետ», – գրել է Թրամփը Truth Social-ում։ Նա նաև քաղաքապետի թեկնածուներից մեկին անվանել […] ...