16:00 09.05.2020
Մայիսյան եռատոների օրը հավաքված անվադողերի առաջին խմբաքանակը՝ 1000 տարբեր չափերի անվադողեր, Գյումրիից ուղարկվեց սահման՝ հյուսիսարևելյան և հարավարևմտյան ուղղություններով: Նախաձեռնության հեղինակը գյումրեցի Ժորա Աբգարյանն է՝ Ապրիլյան պատերազմում զոհված տանկիստ Տիգրան Աբգարյանի եղբայրը:
Անվադողեր հավաքելու և Արցախի ու Հայաստանի պաշտպանական սահմաններ ուղարկելու մտահղացումը Ժորայի մոտ առաջացել է այն ժամանակ, երբ 2016 թվականին առաջին անգամ այցելեց այն դիրքը, որտեղ ծառայում էր եղբայրը:
«Երբ գնացի Արցախ ու շրջեցինք դիրքերում, նկատեցի անվադողերով պատրաստված դիտակետերը, դրանց անհրաժեշտությունը զինվորներն ու սպաները շատ կարևորեցին ու ասացին, որ եթե բոլոր դիտակետերը պատրաստված լինեն անվադողերով, ապա անվտանգությունն ավելի ապահով կլինի: Վերադարձա Գյումրի ու որոշեցի հենց այդ օրվանից էլ զբաղվել անվադողեր հավաքելով: Բոլոր ծանթներս, հայրս, եղբորս ընկերներն ու անծանոթ մարդիկ ներգրավվեցին այս գործում ու առաջին խմբաքանակը սահման ուղարկեցին մի քանի ամիս անց»,- իր նախաձեռնության մասին է պատմում Ժորա Աբգարյանը:
Անվադողերի մեծ մասը տրամադրում են վուլկանիզացիաները, տեղեկացնում են, որ կա հավաքված խմբաքանակ, իսկ տղաները մեքենաներով շրջում, հավաքում և մեկ վայրում են կենտրոնացնում վարորդների համար անպիտան դարձած, բայց բանակին անհրաժեշտ անվադողերը:
«Անվադողերը հավաքում ենք մեկ վայրում այս գործում մեզ օգնող կամավոր տղաների հետ, հետո Հայաստանի պաշտպանության նախարարությունն ու Պաշտպանության բանակը տրամադրում են բեռնատար մեքենաներ, որոնցով էլ անվադողերը տեղափոխում ենք դիրքեր, իսկ այնտեղ արդեն գործընթացը շարունակում են ինժեներական վարրչության մասնագետները»,- ասում է նա:
Ըստ նախաձեռնության հեղինակի՝ խրամուղիներն ու խրամաբջիջները անվադողերով պատելը անվտանգության երաշխիքներից մեկն է: Դրանք լցվում են հողով ու հատուկ դասավորվածությամբ շարվում դիտակետերի շուրջ ու զինվորներին հնարավորինս պաշտպանում են թշնամու գնդակներից:
«Հազարավոր անվադողեր ենք արդեն ուղարկել սահմանագիծ, դրանցով համալրում ենք առաջին գծում գտնվող դիրքերը, որոշ հատվածներում արդեն աշխատանքները հասել են երկրորդ ու երրորդ գիծ, ես ամեն խմբաքանակ ուղարկելուց ամիսներ անց լինում եմ դիրքերում ու տեսնում կատարված աշխատանքները: Նախաձեռնության բոլոր մասնակիցների և իմ միակ նպատակը մեր զիվորների կյանքի պաշտպանությունն է»,- նշում է նախաձեռնության հեղինակը:
Ժորային ոգևորում է անվադողերի հավաքման ու տեղափոխման գործընթացում պատանիների ու դպրոցականների ներգրավվածությունը: Նախաձեռնությանը մշտապես կամավոր կերպով օգնում են Գյումրիի ավագ դպրոցների աշակերտները:
Անվադողեր հավաքելու «Տիգրան Աբգարյան» մարտական պատրաստության ակումբի նախաձեռնությունն արդեն վաղուց դուրս է եկել Գյումրիի ու Շիրակի մարզի սահմաններից ու տարածվել հանրապետության մյուս բնակավայրերում և Երևանում:
Մինչ օրս սահման է ուղարկվել 22 հազարից ավելի անվադող՝ մոտ 200 բեռնատար, ևս 50 բեռնատար առաջիկա օրերին կհասնի Հայաստանի ու Արցախի դիրքեր:
20:49 11.05.2025
Al Jazeera. ՀԱՄԱՍ-ը և ԱՄՆ-ն ուղիղ բանակցություններ են վարում Գազայի հարցովՊաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման ներկայացուցիչները ուղիղ բանակցություններ են վարում ԱՄՆ վարչակազմի հետ՝ Գազայի հատվածում հրադադարի վերաբերյալ։ Այս մասին հայտնել է Al Jazeera հեռուստաալիքը։ Աղբյուրի տվյալներով՝ բանակցությունները «ընթացել են վերջին մի քանի օրերի ընթացքում», և պատվիրակությունների կազմը չի հրապարակվել։ ...
20:36 11.05.2025
Արտգործնախարարության հարևանությամբ ծառն արմատից կոտրվել ու տապալվել էՄայիսի 11-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 17:20-ի սահմաններում ուժեղ քամու հետևանքով Խորենացի – Վազգեն Սարգսյան փողոցների խաչմերուկում ծառն արմատից պոկվել ու տապալվել է: Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ըստ նախնական տեղեկությունների բարեբախտաբար տուժածներ չկան։ Ծառի տապալման հետևանքով էլ վնասվել է խաչմերուկում տեղադրված ճանապարհային երթևեկությունը կարգավորող ցուցանակը։ ...
20:29 11.05.2025
Շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի «Լա Բոհեմ» քանդակը․ ԱվինյանԵրևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է. «Շառլ Ազնավուրի 100-ամյակի առթիվ՝ շուտով Ազնավուրի հրապարակում կտեղադրվի Դավիթ Մինասյանի «Լա Բոհեմ» քանդակը»: Մանրամասները՝ տեսանյութում: ...
20:17 11.05.2025
Վարչապետը տիկնոջ հետ մոմ է վառել Որոտնավանք եկեղեցումՆիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում տեսանյութ է հրապարակել, որի կից գրել է․ «Ճանապարհին մտանք Որոտնավանք՝ մոմ վառելու»։ Մանրամասները՝ տեսանյութում։ ...
20:02 11.05.2025
Իրանը դրական է գնահատում ԱՄՆ-ի հետ միջուկային գործարքի շուրջ բանակցություններըԻրանի և ԱՄՆ-ի միջև Թեհրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների չորրորդ փուլը տեղի է ունեցել ավելի լուրջ մթնոլորտում, իրանական կողմը դրական է գնահատել խորհրդակցությունները։ Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության ղեկավար Աբբաս Արաղչին։ «Բանակցությունների չորրորդ փուլն ավելի լուրջ և անկեղծ էր, քան նախորդ երեքը», – ասել է նա Իրանի պետական IRIB հեռուստաալիքին տված […] ...
19:46 11.05.2025
Կուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին. ՊՆԿուրսանտներն այցելել և շնորհավորել են վետերան Ռոզալիա Աբգարյանին: Այս մասին հայտնել են ՀՀ ՊՆ-ից: Մանրամասները՝ տեսանյութում: ...