Ինչպե՞ս է Շառլ Ազնավուրի հայրն օգնել հայ զինվորներին «քննությունից» հետո – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.19
  • RUBLE
    4.90
  • 450.58
WEATHER
+25.09 oC

Ինչպե՞ս է Շառլ Ազնավուրի հայրն օգնել հայ զինվորներին «քննությունից» հետո

16:27 09.05.2020

«Ազնավուր» հիմնադրամի ֆեսյբուքյան էջում ֆրանսահայ շանսոնյեի հոր՝ Միշա Ազնավուրի մասին պատմություն է ներկայացվում՝ կապված Հայրենական պատերազմի ու հայ զինվորների հետ:

«Երբ ֆաշիստների կողմից բռնազավթված Փարիզում դիմադրողական շարժում ծավալվեց, ֆաշիստներն էլ ավելի դաժան ու անողոք դարձան: Գեստապոն ամեն օր ավելի էր խստացնում կտտանքներն ու խուզարկումները։ Հենց այդ պայմաններում Միշա Ազնավուրը՝ Շառլի հայրը, սկսեց վտանգավոր աշխատանք տանել գերմանական բանակի հայ «կամավորների» հետ: Առօրյա զրույցի ու կատակների միջոցով համոզվում էր, որ նրանք հայ են, խնդրում էր երգել, պատմել հայրենի գյուղերի մասին և այդպես կարող էր հստակ տարբերել՝ զինվորները հայերենը սովորել են ի ծնե, թե այն դպրոցներում, որտեղ ֆաշիստները գործակալների էին պատրաստում։ Ընդ որում՝ նա դա անում էր «Րաֆֆի» ռեստորանում, որտեղ այդ պահին աշխատում էր և ընթացքում սպասարկում հարևան սեղանին նստած սպաներին։

«Քննությունն» ավարտելուց հետո Միշան հայ զինվորներին հասկացնում էր, որ կարող է օգնել նրանց փախչել։ Տղաները շատ շուտ համաձայնում էին, և նա հանդիպում էր նրանց ռեստորանը փակելուց հետո մի ապահով վայրում, ապա բերում տուն։ Ամենից առաջ վառարանում այրում էին զինվորի գերմանական համազգեստը, իսկ մութն ընկնելուն պես Շառլն իր քրոջ հետ վերցնում էր զենքն ու տանում, խցկում կոյուղու հորը։
Այդ ամենը կրկնվում էր այլ զինվորների հետ, ինչի արդյունքում ընդամենը մի քանի օրում Ազնավուրների՝ Նավարեն փողոցի փոքրիկ բնակարանում գիշերողների թիվը հասել էր տասնմեկի»,- ասված է գրառման մեջ:

Հ.Գ. Լուսանկարում Միշա Ազնավուրն է՝ Շառլ Ազնավուրի հայրը, Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

SHANTNEWS

22:00 08.07.2025

SHANTNEWS

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

21:53 08.07.2025

Տեղի է ունեցել ՔՊ վարչության հերթական նիստը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ֆեյսբուքյան իր էջում տեսանյութ է հրապարակել ՔՊ Վարչության հերթական նիստից։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

21:44 08.07.2025

Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11:00-17:00 Տիգրան Մեծի պող. 1-15 շենքեր, Հանրապետության փ. 32, 49 շենքեր, Խանջյան նրբ․ 5-10 առանձնատներ, Ֆիրդուսի փ. 1-32 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Երևանի Արաբկիր վարչական շրջան՝ 11։00-17։00 Գրիգոր Արծրունի […] ...

Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ Մակելելե

21:35 08.07.2025

Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ «Ոսկե գնդակը» ստանալու համար․ Մակելելե

Ֆրանսիայի հավաքականի ու «Ռեալի» նախկին կիսապաշտպան Կլոդ Մակելելեն կարծում է, որ 2025-ին «Ոսկե գնդակին» արժանի է ՊՍԺ-ի հարձակվող Ուսման Դեմբելեն, հայտնում է AS-ը: «Ոսկե գնդակը» կհանձնեի Դեմբելեին: Յամալը դեռ երկար պետք է աշխատի ու ապացուցի իր կայունությունը՝ նման մրցանակ ստանալու համար: Եկեք հանգիստ թողնենք նրան, նա դեռ երիտասարդ է ու շատ տաղանդավոր: Պետք չէ ճնշում […] ...

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

21:23 08.07.2025

Նախագահ Վահագն Խաչատուրյանը ստորագրել է ՀԷՑ-ի պետականացման նպատակով ընդունված օրենքները

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը հուլիսի 8-ին ստորագրել է «Հանրային ծառայությունները կարգավորող մարմնի մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «էներգետիկայի մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին, «Սնանկության մասին» օրենքում լրացում կատարելու մասին, «Իրավաբանական անձանց պետական գրանցման, իրավաբանական անձանց առանձնացված ստորաբաժանումների, հիմնարկների և անհատ ձեռնարկատերերի պետական հաշվառման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին օրենքների փաթեթը: ...

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

21:15 08.07.2025

Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով․ ԱԳՆ

Փոխկապակցվածություն, խաղաղությանն ուղղված ջանքեր, ավելի ամուր գործընկերություններ։ Հայաստանը կարևոր դիրք ունի՝ գտնվելով Հարավային Կովկասում՝ Եվրոպայի և Ասիայի խաչմերուկում։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հայաստանը խթանում է փոխկապակցվածությունը՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության միջոցով, և ջանքեր է գործադրում Հայաստանի շուրջ խաղաղ միջավայր ստեղծելու ուղղությամբ, ինչը շահեկան է շատերի համար»,-ասված է հաղորդագրության մեջ։ Մանրամասները՝ տեսանյութում։   ...

BACK_TO_TOP