«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
16 05 2025
  • $
    386.94
  • RUBLE
    4.81
  • 433.30
WEATHER
+9.4 oC

«Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորին մեղադրանք է առաջադրվել թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար

17:15 11.05.2020

ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում քննվող քրեական գործով իրականացված քննչական և այլ դատավարական գործողությունների արդյունքում պարզվել են «Նուբարաշեն» ՔԿՀ-ի կալանավորի կողմից թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի մի շարք հանգամանքներ, մեխանիզմը:

Պարզվել է, որ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի 30-ամյա կալանավորը, որն առանձնապես խոշոր չափերով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և իրացնելու դեպքի առթիվ քննված մեկ այլ քրեական գործով ունեցել է մեղադրյալի դատավարական կարգավիճակ, գտնվելով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ-ում, 2018թ. մարտից մինչև նույն թվականի հունիսն ընկած ժամանակահատվածում շարունակել է զբաղվել թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ՝ քրեակատարողական հիմնարկից դուրս գտնվող, իրեն օժանդակող, քննությամբ չպարզված անձանց միջոցով:

Այսպես, քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորը  2018 թվականի մարտից մինչև նույն թվականի հունիս ամիսը իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելուն և իրացնելուն իրեն օժանդակելու հարցում պարբերաբար պայմանավորվածություն է ձեռք բերել քննությամբ չպարզված անձի հետ: Վերջինս  պարտավորվել է նշված կալանավորի մատնանշված վայրերից վերցնել MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոցները, այնուհետև դրա իրացման նպատակով տեղափոխել և թաքցնել նրա մատնանշած մեկ այլ վայրում:

Հիշյալ պայմանավորվածությունը ձեռք բերելուց հետո՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի մեկ այլ խցում պատիժ կրող 36-–ամյա կալանավորը նույն ՔԿՀ 30-ամյա կալանավորին հայտնել է MDMB (N)-2201 կրճատ անվամբ թմրամիջոց  ձեռք բերելու ցանկության մասին և խնդրել իրացնել այդպիսիք: 30-ամյա կալանավորը համաձայնել է, պայմանավորվել են նաև գնի շուրջ, որից հետո նրա պահանջով ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 36-ամյա կալանավորը յուրաքանչյուր անգամ թմրամիջոցներ ձեռք բերելիս «Իդրամ» վճարային համակարգի իր հաշվից գումարներ է փոխանցել 30-ամյա կալանավորի կողմից օգտագործվող նույն վճարային համակարգի հաշվին՝ վճարելով թմրամիջոցների դիմաց:

Այնուհետև, քննությամբ չպարզված անձը, 30-ամյա կալանավորին իրացման նպատակով թմրամիջոց ապօրինի ձեռք բերելու և այն  36-ամյա կալանավորին իրացնելու հարցում խոստացված օժանդակությունը ցուցաբերելով, գործով չպարզված հանգամանքներում նրա մատնանշած վայրերից վերցրել է թմրամիջոցները, այն տեղափոխել և թաքցրել 30-ամյա կալանավորի մատնանշած և քննությամբ չպարզված մեկ այլ վայրերում: 30-ամյա կալանավորը 36-ամյա կալանավորին հայտնել է թմրամիջոցի թաքստոցների տեղերը, որտեղից վերջինս անհայտ անձի միջոցով իրացման նպատակով ապօրինի ձեռք է բերել թմրամիջոցներ, որոնք էլ իր հերթին մի շարք անձանց օժանդակությամբ ապօրինի իրացրել է Երևան քաղաքի մի քանի բնակիչների:

Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» ՔԿՀ 30-ամյա կալանավորին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի (թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների ապօրինի շրջանառությունն իրացնելու կամ պատրաստելու նպատակով կամ դրանց ապօրինի իրացնելը) 1-ին մասով, ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետով և ՀՀ Քրեական օրենսգրքի 266-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետով:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են միջոցառումներ՝ թմրամիջոցի ձեռք բերման աղբյուրը, թմրամիջոցների ապօրինի շրջանառությանը հնարավոր այլ անձանց առնչությունը պարզելու և նրանցից յուրաքանչյուրի գործողություններին համապատասխան քրեաիրավական գնահատական տալու, ինչպես նաև` քննության համար նշանակություն ունեցող այլ հանգամանքներ պարզելու ուղղությամբ:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

23:59 15.05.2025

Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա. ԲՏԱ նախարար

ՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ Երևանի հեռուստաաշտարակը նոր լուսավորման համակարգ կունենա: «Երևանի հեռուստաաշտարակի արդիականացման ծրագրի նպատակն է փոխարինել հեռուստաաշտարակի գեղազարդ լուսավորման համակարգը՝ ներդնելով ժամանակակից, բազմաֆունկցիոնալ և գեղագիտական բարձր արժեք ունեցող նոր լուսային լուծումներ, ինչը ոչ միայն կընդգծի մայրաքաղաքի ճարտարապետական ինքնատիպությունը, այլև զգալիորեն կբարձրացնի տուրիստական գրավչությունը»,- գրել է նա։ ...

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

23:57 15.05.2025

Մերց. Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցների փաթեթը պատրաստ է և կընդունվի մայիսի 20-ին

Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը հայտարարել է, որ Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նոր փաթեթը պատրաստ է և կընդունվի Բրյուսելում մայիսի 20-ին։ «Այս (խմբ.պատժամիջոցների) փաթեթը պատրաստ է և կընդունվի հաջորդ երեքշաբթի Բրյուսելում։ Խորհրդակցություններն ավարտվել են», – ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում: Միաժամանակ, Գերմանիայի կառավարության ղեկավարը նշել է, որ պատժամիջոցները ուժի մեջ կմտնեն անմիջապես։ «Դրանք (խմբ.սահմանափակումները) պատրաստ են, […] ...

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

23:54 15.05.2025

TASS. Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի եռակողմ հանդիպումը նախատեսված է մայիսի 16-ին Ստամբուլում

Թուրքիայի, Ռուսաստանի և Ուկրաինայի ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը նախատեսված է ուրբաթ օրը Ստամբուլում։ Այս մասին TASS-ին հայտնել է Թուրքիայի արտաքին գործերի նախարարության աղբյուրը։ «Վաղը կկայանան հանդիպումների ևս մի շարք՝ տարբեր ձևաչափերով։ Դրանք են՝ ԱՄՆ-ն, Ուկրաինան, Թուրքիան։ Օրակարգում են նաև Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի և Թուրքիայի միջև եռակողմ բանակցությունները», – ասել է աղբյուրը: Նշվում է, որ «դեռևս հայտնի […] ...

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

23:49 15.05.2025

Սպիտակ տունը հույս ունի, որ Թրամփ-Պուտին հանդիպումը կկայանա շատ շուտով

ԱՄՆ վարչակազմը սպասում է, որ շատ շուտով կկայանա ամերիկացի առաջնորդ Դոնալդ Թրամփի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի հակաահաբեկչական հարցերով ավագ տնօրեն Սեբաստիան Գորկան։ «Գործարքները կախված են ժամանակից։ Երբ ժամանակը գա, այդ ժամանակ (խմբ.Միացյալ Նահանգների) նախագահ Դոնալդ Թրամփը կլինի (խմբ.Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր) Պուտինի հետ նույն սենյակում։ […] ...

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

23:44 15.05.2025

Արագածոտնի մարզում բախվել են «Infiniti»-ն և «Mercedes»-ը․ կա վիրավոր

Մայիսի 15-ին, ավտովթար է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 16։20-ի սահմաններում Մարգարա-Վանաձոր ավտոճանապարհի 24 կմ հատվածում բախվել են Արագածոտնի մարզի բնակիչ 41-ամյա Դավիթ Ասատրյանի վարած «Mercedes» և Կոտայքի մարզի բնակիչ 20-ամյա Արայիկ Նազարյանի վարած «Infiniti» մակնիշի ավտոմեքենաները։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, վթարի հետևանքով 1 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց։ Վթարի մասին ՊԾ Արագածոտնի մարզի […] ...

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

23:37 15.05.2025

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած տարածքն անտառային գոտու է վերածվել

Ծիծեռնակաբերդի բարձունքի՝ տարիներ շարունակ անխնամ մնացած ու աղբով պատված, համայնքին պատկանող շուրջ 9 հա տարածքը անտառային գոտու է վերածվել: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը: «Տարածքում տնկվել է շուրջ 5000 ծառաթփատեսակ: Քաղաքային անտառն ապահովված է ոռոգման համակարգով. նախագծի շրջանակում անցկացվել է 2300 գծմ մայր ոռոգման համակարգ և 1600 մ ոռոգման ցանց»,- […] ...

BACK_TO_TOP