20:26 11.05.2020
Ամբողջ աշխարհում կորոնավիրուսի պաշտոնապես հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 4 մլն-ը, հիվանդությունն ավելի քան 280 հազար մարդու կյանք է խլել: Կարանտինային ռեժիմի մեղմացումներ հայտարարած մի շարք երկրներում վարակվածների թվի աճ է նկատվել: Այդուհանդերձ, որոշ երկրներ շարունակում են սահմանափակումների մեղմացումը: Մի շարք երկրներ էլ նախընտրում են զգուշավորություն պահպանել:
Գերմանիա
Գերմանիայում սահմանափակումների մեղմացումից օրեր անց կորոնավիրուսով վարակման դեպքերն ավելացել են: CNN-ը հաղորդում է, որ ըստ Ռոբերտ Կոխի անվան ինստիտուտի՝ յուրաքանչյուր հաստատված հիվանդ միջինում վարակում է 1.1 մարդու. օրեր առաջ այդ թիվը 1-ից ցածր էր:
Չնայած Գերմանիայում վարակվածների թիվը գերազանցում է 170 հազարը` երկրում բացվել են բոլոր խանութները, աշակերտներն աստիճանաբար վերադառնում են դպրոց, վերսկսվում են Բունդեսլիգայի խաղերը:
Սահմանափակումների այս մեղմացումը, սակայն, չի բավարարում գերմանացիներին: Քյոլնում կարանտինային ռեժիմի դեմ բողոքի ակցիա է կազմակերպել: Ցուցարարների պնդմամբ՝ սահմանափակումները ոտնահարում են իրենց հիմնական սահմանադրական իրավունքները:
Հարավային Կորեա
Հարավային Կորեայում նույնպես սահմանափակումների մեղմացումից հետո արձանագրվել է կորոնավիրուսի նոր դեպքերի թվի աճ: Երկրում արձանագրված 35 նոր դեպքերից 29-ը կապված է գիշերային ակումբների հետ, ուր այցելել էր կորոնավիրուսով վարակված մի երիտասարդ: Վարակման այս նոր օջախի ի հայտ գալուց հետո Հարավային Կորեայի իշխանությունները կրկին փակել են բոլոր գիշերային ակումբները, բարերը և ռեստորանները: Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ երկիրն արդեն որոշել էր լիովին բացել դպրոցներն ու ձեռնարկությունները, սակայն այդ որոշումը կարող է փոխվել:
Չինաստան
Վերջին 5 շաբաթների ընթացքում առաջին անգամ կորոնավիրուսով վարակման 5 նոր դեպք է գրանցվել վիրուսի օջախ հանդիսացող Չինաստանի Ուհան քաղաքում: TASS գործակալության փոխանցմամբ՝ Ուհանի իշխանությունները հայտարարել են, որ թույլ չեն տա կորոնավիրուսի երկրորդ ալիք, և վարակաբանական վերահսկողության խիստ միջոցները կպահպանեն:
Ընդհանրապես, Չինաստանում կորոնավիրուսի 17 նոր դեպք կա, ինչը ամենամեծ թիվն է վերջին 2 շաբաթների ընթացքում: Նոր դեպքերի մեծ մասը բաժին է ընկնում Չինաստանի հյուսիսարևելյան Շուլան քաղաքին: CNN-ը հաղորդում է, որ տեղի իշխանությունները դեղատներին և հիվանդանոցներին արգելել են հարբուխի դեմ որևէ դեղամիջոց վաճառել, որպեսզի հիվանդները դիմեն համապատասխան մասնագետների:
Լիբանան
Լիբանանը նույնպես խստացրել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները: Երկրի ներքին գործերի նախարարությունը փոխել է պարետային ժամը հանելու որոշումը, քանի որ մարդիկ չեն հետևում անվտանգության կանոններին, իսկ կորոնավիրուսի դեպքերի թիվն աճում է: Ավելին, Լիբանանում պարետային ժամը կսկսվի 2 ժամ շուտ՝ երեկոյան ժամը 7-ին և կտևի մինչև առավոտյան ժամը 5-ը:
Մեծ Բրիտանիա
Իսկ որոշ երկրներ, չնայած վիրուսի նոր ալիքի վտանգին, որոշ չափով մեղմել են սահմանափակումները: Այդպիսի քայլի է գնացել, օրինակ, Մեծ Բրիտանիան: Մայիսի 13-ից բրիտանացիները կարող են այգում զբոսնել, մարզվել և մեքենայով այցելել ընտանիքի անդամներին: Իսկ մայիսի 11-ից կարող են աշխատանքի վերադառնալ շինարարության և արտադրության ոլորտի աշխատողները:
Մեծ Բրիտանիայի վարչապետը միևնույն ժամանակ նշել է, որ սահմանափակումները լիովին չեն վերացվի:
«Խելագարություն կլիներ մի կողմ նետել մեր ձեռքբերումները և թույլ տալ վիրուսի երկրորդ ալիք: Մենք պետք է աչալուրջ մնանք: Պետք է շարունակենք վերահսկել վիրուսը և կյանքեր փրկենք: Դուք պետք է ենթարկվեք սոցիալական հեռավորության պահպանման կանոններին: Այդ կանոնները խախտողների նկատմամբ սահմանված տուգանքի չափը կավելանա»,- ասել է Ջոնսոնը:
Մեղմացումներին դեմ է արտահայտվել Շոտլանդիայի առաջին նախարար Նիկոլա Սթերջենը: Նա Բրիտանիայի կառավարության ղեկավարի ուղերձը բնութագրել է որպես «աղոտ և ոչ հստակ» և շոտլանդացիներին կոչ է արել մնալ տանը:
Ֆրանսիա
Ֆրանսիայում 8 շաբաթվա ընթացքում առաջին անգամ մարդիկ կարող են տնից դուրս գալ՝ առանց թերթիկ լրացնելու, կբացվեն տարրական դպրոցները, վարսավիրանոցները: Guardian պարբերականի փոխանցմամբ՝ ռեստորանները, թատրոններն ու կինոթատրոններն առայժմ փակ կմնան:
Շվեյցարիա
Շվեյցարիայում 15 տարեկանից ցածր աշակերտներն այսօր վերադարձել են դպրոց: Համապատասխան անվտանգության միջոցառումներ ձեռնարկելու դեպքում կարող են բացվել խանութները, շուկաները, թանգարանները, գրադարաններն ու ռեստորանները:
Թուրքիա
Թուրքիան սահմանափակումների մեղմացման շրջանակներում 65 տարեկանից բարձր մարդկանց թույլ է տվել տնից դուրս գալ:
Նոր Զելանդիա
Նոր Զելանդիայի վարչապետ Ջասինդա Արդերնը նույնպես հայտարարել է սահմանափակումները մի քանի փուլերով մեղմացնելու մասին: Առաջիկա օրերին նախ կբացվեն սրճարանները, ռեստորանները, կինոթատրոնները և խանութները, այնուհետև նաև՝ դպրոցները: Նոր Զելանդիայի բնակիչները կկարողանան ճանապարհորդել երկրի ներսում:
Միացյալ Նահանգներ
ԱՄՆ-ը նույնպես շարունակում է քայլեր կատարել երկիրը վերաբացելու ուղղությամբ: Չնայած երկիրը կորոնավիրուսի վարակակիրների և մահվան դեպքերի թվով առաջին տեղում է գտնվում՝ նահանգների մեծ մասն արդեն մեղմացրել են են սահմանափակումները: CNN-ի փոխանցմամբ՝ Վաշինգտոնի համալսարանի մասնագետները կանխատեսել են, որ մինչև օգոստոսի սկիզբը ԱՄՆ-ում կորոնավիրուսի զոհերի թիվը կհասնի 137 հազարի: Այժմ այդ թիվը գերազանցում է 80 հազարը:
Ռուսաստան
Ռուսաստանում նույնպես օրեցօր աճում է նոր վարակվածների թիվը: Երկիրն այժմ գտնվում է երրորդ հորիզոնականում՝ զիջելով միայն ԱՄՆ-ին և Իսպանիային: Միևնույն ժամանակ, Մոսկվայում վերջին 1 օրվա ընթացքում բուժվել է ռեկորդային թվով հիվանդ՝ 4032 հոգի:
Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների և մահվան դեպքերի թիվը՝ ըստ երկրների, կարող եք տեսնել այստեղ:
23:59 17.08.2025
Սերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկանՍերբիայում գիշերային անկարգությունների հետևանքով վիրավորվել է վեց ոստիկան, ձերբակալվել են հանրահավաքի մասնակիցներ։ Այս մասին հայտնում է երկրի ՆԳՆ մամուլի ծառայությունը։ «Սերբիայում երեկվա չգրանցված հանրային հավաքների ժամանակ վիրավորվել է ընդհանուր առմամբ 6 ոստիկան, 56 մարդ տարվել է ոստիկանական բաժանմունք, 16 մարդ ձերբակալվել է մարզական միջոցառման կամ հանրային հավաքի ժամանակ ագրեսիվ վարքագծի հետ կապված հանցագործություն կատարելու հիմնավոր […] ...
23:24 17.08.2025
Հալեպում ահաբեկչություն է տեղի ունեցել. SANAՍիրիայի հյուսիս-արևմուտքում գտնվող Հալեպ քաղաքում պայթյուն է տեղի ունեցել: SANA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ անհայտ անձը պայթուցիկ սարք է գործադրել ալ-Մայսար շրջանում գտնվող հացաբուլկեղենի խանութի մոտ: Քաղաքի անվտանգության ծառայությունների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ նախնական տեղեկությունների համաձայն՝ քաղաքացիական անձանց շրջանում տուժածներ չկան: Պայթյունն իրականացրած անձը տեղում մահացել է, իսկ իրավապահ մարմինները պարզում են նրա ինքնությունը: ...
22:50 17.08.2025
Արման Ծառուկյանի գրառումը՝ UFC-ում Չիմաևի չեմպիոնությունը նվաճելու պատվինUFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման երկրորդ համար Արման Ծառուկյանը իր Instagram-յան էջում լուսանկար է հրապարակել միջին քաշային կարգի նոր չեմպիոն Խամզաթ Չիմաևի հետ։ «Լավագույնը»,– լուսանկարին կից գրել է հայ մարտիկը, ով Չիմաևին օգնել էր տիտղոսային մենամարտին պատրաստվելու հարցում։ ...
22:23 17.08.2025
Սևանա լճում լողամիջոց է շրջվել․ օգնության են հասել ջրափրկարարներըՕգոստոսի 17-ին՝ ժամը 14։10-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Սևանա լճի 3-րդ հանրային լողափում հերթապահություն իրականացնելիս ջրափրկարարները նկատել են, որ ափից մոտ 200 մ հեռավորության վրա լողամիջոց է շրջվել․ անհրաժեշտ է օգնություն։ Ջրափրկարարներն ափից մոտ 500 մ հեռավորությունից ափ են դուրս բերել քաղաքացու։ ...
22:00 17.08.2025
Թրամփը նախ կհանդիպի Զելենսկիի հետ, հետո՝ եվրոպական երկրների առաջնորդների. BildԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը օգոստոսի 18-ին Վաշինգտոնում նախ կհանդիպի Վլադիմիր Զելենսկիի հետ, որից հետո Զելենսկիին ուղեկցող եվրոպական երկրների առաջնորդները կմիանան հանդիպմանը, հաղորդում է Bild թերթը՝ հղում անելով Գերմանիայի կառավարության աղբյուրներին։ Նրանց տեղեկությունների համաձայն՝ կլինի նաև աշխատանքային ճաշ և մի քանի ժամ տևողությամբ քննարկում՝ ընդլայնված կազմով։ Հանդիպմանը մասնակցելու մասին հայտարարել էին Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը, Եվրահանձնաժողովի […] ...
21:25 17.08.2025
Ղազախստանի հյուսիսում թեթև շարժիչով ինքնաթիռ է կործանվելՂազախստանի հյուսիսում գտնվող Ակմոլա շրջանում վթարի է ենթարկվել Aerostar R40F թեթև շարժիչով ինքնաթիռ, կիրակի օրը հաղորդել է հանրապետության տրանսպորտի նախարարության մամուլի ծառայությունը։ Մի շարք ղազախական լրատվամիջոցներ, այդ թվում՝ պետական, հայտնել են, որ կործանված ինքնաթիռում երկու մարդ է եղել՝ օդաչուն և ուղևորը. երկուսն էլ զոհվել են։ Նշվում է, որ ստեղծվել է հատուկ հանձնաժողով։ Աղետի վայր են […] ...