13:40 12.05.2020
Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման Ազգային կենտրոնի Շիրակի մասնաճյուղում մայիսի 12-ից կիրականացվեն կորոնավիրուսի ախտորոշման ՊՇՌ հետազոտություններ։ Լաբորատոր սարքավորումներն արդեն Գյումրիում են։ Դրանց գործարկմանը և աշխատանքների մեկնարկին ծանոթացել է Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը։
Ինչպես տեղեկացնում են Շիրակի մարզպետարանից, մարզպետը շրջել է կենտրոնում, հետևել աշխատանքների ընթացքին, ծանոթացել կադրային ներուժին, աշխատակազմի հետ քննարկել առկա իրավիճակին վերաբերող հարցեր, կարևորել՝ անվտանգության նորմերի պահպանումն ու լաբորատոր կարողությունների անխափան օգտագործումը։ Նշենք, որ այսուհետ մարզում հնարավորություն կլինի իրականացնել օրական միջինը 60 ՊՇՌ հետազոտություն։
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության21:21 09.07.2025
Օրբան․ Պուտինն ու Թրամփը պետք է հանդիպեն՝ Ուկրաինայում հակամարտությունը կարգավորելու համարՈւկրաինայում հակամարտությունը կարող է արագ լուծվել միայն այն դեպքում, եթե Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինը և Դոնալդ Թրամփը անձամբ հանդիպեն, և միայն նրանց միջև հեռախոսազրույցները բավարար չեն լինի դրա համար։ Այս կարծիքը հայտնել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը Patriota YouTube ալիքին տված հարցազրույցում։ «Ես վստահ եմ, որ Ուկրաինայում կհաստատվի հրադադար և խաղաղություն, եթե տեղի […] ...
21:10 09.07.2025
«Ռեալի» ներկայացուցիչները չեն մասնակցել ՊՍԺ-ի դեմ հանդիպման նախախաղային ասուլիսինՄադրիդի «Ռեալի» գլխավոր մարզիչ Խաբի Ալոնսոն և թիմի 3 ֆուտբոլիստներ չեն կարողացել մասնակցել ՊՍԺ-ի դեմ աշխարհի ակումբային առաջնության կիսաեզրափակչի նախախաղային ասուլիսին: «Ռեալի» ինքնաթիռը, ինչպես տեղեկացրել էինք, եղանակային անբարենպաստ պայմանների պատճառով ստիպված է եղել 3 ժամից ավելի մնալ օդում և մի քանի շրջան կատարել Վաշինգթոնի երկնքում, ինչից հետո թույլտվություն է ստացել և վայրէջք կատարել Նյու Ջերսիում, […] ...
21:00 09.07.2025
Իրանական օրակարգում շարունակում է որպես «կարմիր գիծ» մնալ Սյունիքը․ Կարեն Մկրտչյան«Հեռանկարն» այսօր հյուրընկալել է իրանագետ Կարեն Մկրտչյանին։ Անդրադարձ է եղել հայ-իրանական հարաբերություններին և վերջին օրերի տարածաշրջանային զարգացումներին։ Ինչպե՞ս կարելի է բնորոշել հայ-իրանական հարաբերությունների ներկայիս փուլը, որքանով են Իրանի հետ կապված վերջին իրադարձությունները մտահոգիչ Հայաստանի համար։ Խոսքը Ստամբուլում ընդունված հակահայկական հռչակագրի և Փեզեշքյանի՝ օրերս Արցախ այցելելու մասին է։ Չափից դուրս մեծ չե՞ն մեր սպասելիքները Իրանից, և […] ...
20:52 09.07.2025
Սթարմերը և Մակրոնը Ուկրաինայի և միգրացիայի հարցերում ավելի խորը համագործակցության կոչ են արելՄեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հանդես են եկել երկու երկրների միջև համագործակցության ամրապնդման օգտին, այդ թվում՝ Ուկրաինայի աջակցության հարցում։ Այս մասին ասվում է Մեծ Բրիտանիայի վարչապետի գրասենյակի կողմից Ֆրանսիայի առաջնորդի հետ հանդիպումից հետո տարածված հաղորդագրության մեջ։ Մակրոնը Մեծ Բրիտանիայում է պետական այցով։ «Նրանք արտահայտեցին իրենց ցանկությունը՝ խորացնելու իրենց գործընկերությունը՝ սկսած […] ...
20:40 09.07.2025
Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ MarcaԻսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...
20:30 09.07.2025
ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրաԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...