21:35 12.05.2020
Պարզվում է՝ արևը հետնորդներ էլ ունի: Նրանց կտեսնեք «Արևի հետնորդներ»-ում հաշված օրեր անց՝ մայիսի 25-ից:
Ասել, որ դա սերիալ է, կարծում ենք, կարիք չկա: Ինչպես երևում է, հայ հեռուստադիտողը կորեական այդ արտադրության մասին արդեն շատ լավ գիտի ու անհամբերությամբ է սպասում։
«Ուռաաաաաա…», «Վերջապեես…», «Աշխատանքային ժամերին չլինի, էլի», «Էլ չենք համբերում», «Լո՞ւրջ․ ցո՞ւյց են տալու». ահա նրանց արձագանքը սոցիալական ցանցերում:
Կատակերգություն, մելոդրամա, մեկ խոսքով՝ շատ հույզեր ու սիրո բարդ ու դժվարին ճանապարհ: Օրինակ՝ տեսակցություններից մեկի ժամանակ, սերիալի զինվորական ու բժշկուհի հերոսները հասկանում են, թե որքան տարբեր են իրենց հայացքները կյանքի նկատմամբ: Զինվորականը ստիպված է սպանել՝ կյանք փրկելու համար, բժիշկն էլ կարծում է, որ փրկել պետք է բոլորին: Եվ ահա նրանք որոշում են հրաժեշտ տալ միմյանց, մինչև որ…
Եթե շարունակելու լինենք, ապա «մինչև որ»-ից հետո պետք է պատմենք նոր հանդիպման մասին: Բայց այս դեպքում ավելի լավ է տեսնել, քան կարդալ կամ լսել:
Ուստի, մի քանի օրից, օրվա, այսպես ասած, «կորեական ժամին» պետք է պատրաստ պահել սուրճը կամ թեյը, հարմար տեղավորվել հեռուստացույցի դիմաց ու «Շանթ»-ի եթերում հետևել արևի հետնորդների պատմությանը, ընդ որում՝ հայերեն կրկնօրինակմամբ:
Այս դրաման դարձել է Հարավկորեական հեռուստատեսության պատմության մեջ ամենահաջողվածներից մեկը: Միայն մեկ տեսահարթակում դրամայի դիտելիությունը կազմել է գրեթե 2,5 միլիարդ: 2016-ին էլ սերիալը ճանաչվել է Տարվա լավագույն կորեական դրամա։
https://www.facebook.com/AreviHetnordnere/videos/1098421060545307/
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԱրեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...