COVID-19. ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Չինաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
15 07 2025
  • $
    384.12
  • RUBLE
    4.91
  • 448.81
WEATHER
+23.09 oC

COVID-19. ԱՄՆ Կոնգրես է ներկայացվել Չինաստանի դեմ պատժամիջոցների վերաբերյալ օրինագիծ

08:10 13.05.2020

ԱՄՆ հանրապետական սենատոր Լինդսի Գրեմը Սենատ է ներկայացրել «COVID-19-ի համար պատասխանատվության մասին» օրինագիծ, որը թույլ կտա ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին պատժամիջոցներ սահմանել Չինաստանի նկատմամբ, եթե երկիրը լիարժեք հաշվետվություն չներկայացնի կորոնավիրուսի բռնկման մասին։ Այս մասին փոխանցում է «Ինտերֆաքսը»։

Լինդսի Գրեմի խոսքով՝ Պեկինին պետք է ստիպել համագործակցել՝ պարզելու ամենը կորոնավիրուսի տարածման մեկնարկի մասին, այլապես Չինաստանը երբեք չի համագործակցի լուրջ հետաքննության հետ, այն հրաժարվում է մասնագետներին թույլ տալ ուսումնասիրել, թե ինչպես է սկսվել բռնկումը։

Համաձայն փաստաթղթի՝ 60 օրվա ընթացքում Թրամփը պետք է հաստատի Կոնգրեսին, որ Չինաստանը տրամադրել է լիարժեք հաշվետվություն ցանկացած հետազոտության համար, որն անցկացվում է ԱՄՆ-ի, նրա դաշնակիցների կամ ՄԱԿ-ի կառույցների կողմից։

Բացի այդ, Գրեմը պահանջում է, որպեսզի Չինաստանը փակի ծովամթերքի բոլոր շուկաներն ու ազատի ակտիվիտներին, ովքեր ձերբակալվել են Հոնկոնոգում՝ հակակառավարական ակցիաների ժամանակ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

23:59 15.07.2025

ՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Շիրակի և Լոռու մարզերում

ՆԳՆ սպասարկման գրասենյակները շարունակում են իրականացնել շրջիկ սպասարկում՝ քաղաքացիներին մատուցելով թե՛ միգրացիայի և քաղաքացիության ծառայության, թե՛ հաշվառման-քննական բաժինների ծառայություններ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ-ից: ՆԳ նախարարի հրամանի համաձայն՝ հուլիսի 17-ին ծառայություններ կմատուցվեն․ ժամը 11:00-16:00 Շիրակի մարզի Ամասիա համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ, ժամը 11:30-16:00 Լոռու մարզի Ստեփանավան համայնքում՝ համայնքապետարանի հարևանությամբ։ Շրջիկ սպասարկման շրջանակում քաղաքացիները կարող են փոխանակել […] ...

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

23:52 15.07.2025

Lուսացույցների գործարկում՝ մի շարք խաչմերուկներում

Հուլիսի 17-ից Աբովյան – Պուշկինի փողոցների, Խուդյակովի – Սաֆարյան փողոցների, Գյուրջյան փողոցի և դեպի Նորքի փողոց 1-ին նրբանցքի ուղղությամբ ճանապարհահատվածի խաչմերուկներում երթևեկությունը կկարգավորվի լուսացուցային համակարգերով: ...

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

23:47 15.07.2025

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Մ20 տարեկանների ԵԱ B դիվիզիոնի B ենթախմբում

Հայաստանի բասկետբոլի հավաքականն առաջին հաղթանակն է տարել Երևանում ընթացող Եվրոպայի Մ20 տարեկանների առաջնության B դիվիզիոնի B ենթախմբում։ Չորրորդ խաղում Հայաստանի ընտրանին մրցել է Էստոնիայի հավաքականի հետ և 61։58 հաշվով առավելության է հասել մրցակցի նկատմամբ։ Այս մասին հայտնել են ԿԳՄՍ նախարարությունից: Հայաստանի հավաքականի մրցելույթին Կ․ Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հետևել են նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի […] ...

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

23:44 15.07.2025

Խաղաղ Դոնի փողոցում այրվել է վագոն-տնակ

Հուլիսի 15-ին, ժամը 18:45-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցի թիվ 23 շենքի մոտակայքում այրվում է խոտածածկ տարածք։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ այրվում է վագոն-տնակ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 19։56-ին, մարվել՝ 20։37-ին։ Այրվել է […] ...

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

23:41 15.07.2025

Համակարգչային շերտագրման ժամանակակից սարք` Կապանի ԲԿ-ին. Ավանեսյան

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը Ֆեյսբուքի իր էջում գրել. «Կիրակի այցելել էի Կապանի բժշկական կենտրոն: Ուրախությամբ տեղեկացնում եմ, որ բուժկենտրոնը պետական աջակցությամբ ունի նոր և ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ՀՇ սարք: Մարզի համար սա համարում եմ կարևոր համալրում. առհասարակ, մարզաբնակ մեր քաղաքացիների համար բուժծառայությունների հասանելիության կազմակերպումն իմ առաջնահերթություններից է: Ընթացքի մեջ են նաև Կապանի պոլիկլինիկայի վերանորոգման աշխատանքները»: […] ...

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

23:34 15.07.2025

Հերթական նախաձեռնությունը՝ կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաների համար

Երեխաների շրջանում հայ մշակույթի հանդեպ հետաքրքրությունը բարձրացնելու, ինչպես նաև ազգային արժեքներին ծանոթացնելու նպատակով՝ Երևանի քաղաքապետարանը սոցիալական հերթական ծրագիրն է իրականացրել: Այս մասին հայտնել են Երևանի քաղաքապետարանից: Նախաձեռնության շրջանակում կյանքի դժվարին իրավիճակներում հայտնված երեխաները հնարավորություն են ունենում այցելելու կրթամշակութային տարբեր օջախներ: Ծրագրի շահառուներն այսօր Մաչանենց տան հյուրերն էին: Այցը հետաքրքիր էր նաև նրանով, որ երեխաներն անձամբ […] ...

BACK_TO_TOP