15:03 13.05.2020
«Մեկ տարի առաջ վարչապետը կոշտ քննադատություն հնչեցրեց դատական համակարգի հասցեին, մեկ տարի անց նույն դատական համակարգն է, որտեղ հեղափոխություն չի մտել, իշխանությունն ինչպես է կյանքի կոչելու ապօրինի գույքի բռնագանձման ծրագիրը»,- այսօր ԱԺ-ում ճեպազրույցների ժամանակ լրագրողներն այսպիսի հարցով դիմեցին իմքայլական պատգամավորներին:
Պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը պատասխանեց, որ կա համատեքստ՝ ստեղծել քաոսի տպավորություն, բռնության մթնոլորտ:
«Այո, մենք բազմիցս ասել ենք, որ մեր դատական համակարգում կա շատ մեծ խնդիր, մենք նպատակ ենք դրել լուծել այս խնդիրը, որն է էությունը։ Ըստ էության՝ ավտորիտար համակարգից անցում ենք կատարել ժողովրդավար համակարգին, և մեր դատական համակարգը հարիր չէ դրան, ունենք խնդիր անել այնպես, որ այն դատավորները, որոնք պրոֆեսիոնալ, էթիկական, կամ քրեական տեսանկյունից չեն համապատասխանում դատավորի կոչմանը, չլինեն դատավոր, բայց միևնույն ժամանակ ունենանք հնարավորություն թափուր տեղերը լրացնելու,առաջին ծայրահեղություն՝ չանել ոչինչ, կունենանք բավարար թվով դատավորներ և չգոհացնող դատական համակարգ, ծայրահեղություն երկրորդ՝ ծայրից ծայր փոխել համակարգը և արդյունքում չունենալ գործող դատական համակարգ: Կան երկրներ, որոնք ավելի կտրուկ ուղղությամբ են գնացել, օրինակ՝ Ալբանիան, նույնիսկ այդ կտրուկ ճանապարհը չի ենթադրում մեկ-երկու ամսում, նույնիսկ մեկ տարում դատարանների փոփոխություն, ենթադրում է երկու տարբերակ՝ շատ կտրուկ կամ քիչ, երկու դեպքում էլ գործընթացը տևելու է մի քանի տարի, խնդիրն այն է, որ դատավորները չպիտի լինեն դատավոր, չլինեն, միևնույն ժամանակ թափուր տեղերն ապահովել ազնիվ դատավորներով»:
Նա նշեց, որ հասկանում է քաղաքացիների մտահոգությունը, որ ուզում են արագ փոփոխություն, խնդրում է հասկանալ, որ իրենց նպատակն է լուծել խնդիրը, այլ չլուծել խնդիրը՝ առաջ բերելով նոր խնդիրներ:
Ինչ վերաբերում է ապօրինի գույքի բռնագանձմանը, Ռուբինյանը նկատեց.
«Ապօրինի գույքի բռնագանձման օրենքը, որ մտել է ուժի մեջ, չի նշանակում, որ վաղն արդյունք է լինելու, կարող է լինել մեկ տարի հետո, այո, մենք խնդիր ենք դնում դատական համակարգի հետ, բայց չենք հրաժարվել ամբողջ համակարգից»:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության14:24 09.07.2025
Օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հուլիսի 8-9-ըԲացահայտվել է 131 հանցագործություն, որոնցից 6-ը՝ նախկինում կատարված: Մասնավորապես՝ 21 դեպք՝ տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու, 13-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու և անձնական ունեցվածքի գողության, 10 դեպք՝ ֆիզիկական ներգործության, 7 դեպք՝ խարդախության, 6 դեպք՝ թմրամիջոցի մաքսանենգության, 5 դեպք՝ թմրամիջոցներ պարունակող բույսեր ցանելու […] ...
14:15 09.07.2025
Անօդաչու սարքի միջոցով Սևան քրեակատարողական հիմնարկի տարածք ներնետվել է բջջային հեռախոսՀուլիսի 8-ին ՀՀ արդարադատության նախարարության «Սևան» քրեակատարողական հիմնարկի ծառայողները, լսելով անօդաչու սարքի ձայն, անմիջապես իրականացրել են տեղանքի զննություն։ Տեղազննության արդյունքում մասնաշենքերի հարակից տարածքից հայտնաբերվել է անօդաչու սարքի միջոցով ներնետված պոլիէթիլենային տարա՝ ամրացված մետաղական կախիչով։ Տարայում առկա է եղել բջջային հեռախոս։ Դեպքի առթիվ ձեռնարկվել են համապատասխան միջոցառումներ։ ...
14:08 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են ԱՄԷ-ի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 6-ին` ժամը 17.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ օդանավակայանում ձերբակալվել է օտարերկրյա քաղաքացի 31-ամյա տղամարդ: Այս տարեսկզբից նա հետախուզվում էր Արաբական Միացիալ Էմիրության իրավապահ մարմինների կողմից` դրամական միջոցների յուրացման մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:00 09.07.2025
Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտիԵրթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ հասարակական տրանսպորտի ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով Խորենացի փողոցում կատարվել են երթևեկության կազմակերպման փոփոխություններ: Մաշտոցի պողոտայի խաչմերուկից մինչև Վ․ Սարգսյան փողոցի խաչմերուկ հատվածում ներդրվել է հասարակական տրանսպորտի համար առանձնացված գոտի, որով պայմանավորված նշված հատվածում տրանսպորտային միջոցների կանգառն արգելված է։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ ...
13:52 09.07.2025
Ամառային դպրոց-ճամբար թանգարաններում և գրադարաններումՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպարտի նախարարության մի շարք թանգարաններում և գրադարաններում իրականացվում է 5-14 տարեկան երեխանների և պատանիների համար նախատեսված «Ամառային դպրոց-ճամբար» ծրագիրը: Ծրագրի նպատակն է դպրոցականների ամառային արձակուրդների ընթացքում երեխաների ակտիվ հանգստը կազմակերպել թանգարանների և գրադարանների ստեղծագործ միջավայրում: Թանգարաններում երեխաները բացահայտում են արվեստի բազմազան ոլորտները և զարգացնում ստեղծարար մտածողությունը, վարպետության դասերի և ինտերակտիվ կրթական ծրագրերի միջոցով ծանոթանում արվեստի տեսակներին, […] ...
13:45 09.07.2025
Փրկարարները Հրազդան գետից դուրս են բերել գետի հունը փակած կոտրված ծառըՔաղաքացին ահազանգել է Երևանի քաղաքապետարան տեղեկացնելով, որ Երևան քաղաքի Ձորափի փողոցի թիվ 26 հասցեում՝ «Վեոլիա ջուր» ՓԲ ընկերության ջրատարի հարակից տարածքում, ծառը կոտրվել և ընկել է Հրազդան գետի մեջ՝ փակելով ջրի բնական հունը։ Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ծառը գտնվել է վտանգավոր և դժվարամատչելի վայրում՝ կոտրված ծառը ջրից դուրս բերելու համար անհրաժեշտություն է առաջացել ներգրավվել […] ...