Մեքսիկայում թույլատրվել է աշխատել ավտոարդյունաբերության, շինարարության և արդյունահանող ոլորտներին. РИА Новости – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+29.09 oC

Մեքսիկայում թույլատրվել է աշխատել ավտոարդյունաբերության, շինարարության և արդյունահանող ոլորտներին. РИА Новости

15:14 13.05.2020

Մեքսիկայի առողջապահության գլխավոր խորհուրդը հավանություն է տվել կորոնավիրուսային համավարակի պատճառով սահմանված սահմանափակումների աստիճանական վերացմանը, մասնավորապես թույլ են տալիս շինարարական և արդյունահանող ընկերությունների, ինչպես նաև տրանսպորտային սարքավորումներ արտադրողների աշխատանքը, հայտնում է РИА Новости-ն:

«Շինարարությունը, տրանսպորտային սարքավորումների ձեռք բերումն ու արտադրությունը ներառված են հիմնական գործունեությունների ցանկում»,- ասվում է խորհրդի Twitter-ի հաղորդագրության մեջ:

Ազգային կարանտինից դուրս գալու այլ հաստատված միջոցառումների շարքում իշխանությունները հաստատել են տեղական ինքնակառավարման միավորներում ուսումնական և աշխատանքային գործունեության վերսկսումը, որոնք սահմանակից չեն այն տարածքներին, որտեղ գրանցված են COVID-19 դեպքերը:

Ինչպես առողջապահության նախարարության մամուլի ասուլիսում պարզաբանել է գերատեսչության ղեկավարի տեղակալ Ուգո Լոպես Գատելը, սահմանափակումների վերացումը չի նշանակում, որ քաղաքացիները կարող են վերադառնալ նախկին կենսակերպին:

«Այն գաղափարը, որը մենք համարում ենք հիմնարար, «նոր իրողությունն է»: Մայիսի 30-ին անվտանգ հեռավորության ժամանակահատվածի ավարտին մենք մտնում ենք հատուկ պայմանների մի փուլ, որտեղ մենք պետք է խիստ վերահսկենք համապատասխանությունը կանխարգելիչ և սանիտարական անվտանգության միջոցառումներին», – ասել է Լոպես Գատելը:

Մեքսիկան, ըստ առողջապահության նախարարության գնահատականների, գտնվում է կորոնավիրուսային համաճարակի գագաթնակետին, կարանտինային միջոցառումներն ուժի մեջ կլինեն մինչև մայիսի 30-ը` մայիսի 18-ից նվազագույն տուժած շրջաններում աստիճանաբար սահմանափակումները վերացնելու հնարավորությամբ:
Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

19:49 09.07.2025

Դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարարի հետ

Հուլիսի 9-ին ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը հանդիպել է Վրաստանի ներքին գործերի նորանշանակ նախարար Գելա Գելաձեի հետ։ Դեսպանը շնորհավորել է նախարարին՝ պատասխանատու պաշտոնը ստանձնելու կապակցությամբ։ Ինչպես տեղեկացնում են Վրաստանում ՀՀ դեսպանությունից, զրուցակիցները քննարկել են ՀՀ և Վրաստանի համապատասխան իրավապահ գերատեսչությունների միջև համագործակցության ընդլայնմանն առնչվող հարցեր։ ...

«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա

19:44 09.07.2025

«Փյունիկի» հայտացուցակը․ Կոնֆերենցիաների լիգա

«Փյունիկի» մամուլի ծառայությունը հրապարակել է Կոնֆերենցիաների լիգայի որակավորման առաջին փուլի համար նախատեսված հայտացուցակը։ Դարպասապահներ. Ստանիսլավ Բուչնև, Հենրի Ավագյան։ Պաշտպաններ. Ժոել Բոպեսու, Ալեմաո, Ալեքսանդր Միլկովիչ, Սերգեյ Վակուլենկո, Միխայիլ Կովալենկո, Ֆիլիպե Ալմեյդա, Նիկոլաոս Կայնուրգիոս։ Կիսապաշտպաններ. Սեադ Իսլամովիչ, Դանիլ Կուլիկով, Սոլոմոն Ուդո, Դանիել Աղբալյան, Կառլեն Հովհաննիսյան։ Հարձակվողներ. Էդգար Մալաքյան, Խավի Մորենո, Յուսուֆ Օտուբանջո, Մատաս Վարեյկա, Վագներ Գոնսալվես, Սերոբ […] ...

49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

19:34 09.07.2025

49-ամյա տղամարդու տան բակում կանեփի բույսեր են հայտնաբերվել

Համայնքային ոստիկանության Վաղարշապատի բաժնի ծառայողներն օպերատիվ տեղեկություն էին ստացել, որ Վաղարշապատ քաղաքի Դավիթ Բեկի փողոցի բնակիչ 49-ամյա տղամարդը կանեփ է աճեցնում: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 49-ամյա տղամարդու տան բակում հայտնաբերվել է կանեփի 12 բույս: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն […] ...

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

19:24 09.07.2025

ՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնը ներկայացրել էՀՀ քաղաքների մթնոլորտային օդում փոշու պարունակությունը հունիսի 29-ից հուլիսի 5-ը: Մթնոլորտային օդում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան. ◾️ Վանաձոր քաղաքում՝ Ծատուրյան փողոցի հարակից տարածք՝ հունիսի 29-ին և հուլիսի 4-ին, Վարդանանց փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 3-ին և 5-ին, Հերացի փողոցի հարակից տարածք՝ հուլիսի 5-ին։ ◾️ Ալավերդի քաղաքում՝ Սանահին սարահարթ, […] ...

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

19:16 09.07.2025

Քրեական ոստիկանության ծառայողները թմրամիջոցի իրացման դեպք են բացահայտել. նախաձեռնվել է քրեական վարույթ

Քրեական ոստիկանության Թմրամիջոցների անօրինական շրջանառության դեմ պայքարի վարչության ծառայողները, իրացնելով օպերատիվ տեղեկությունները, Երևան քաղաքի Ադոնցի փողոցում ձերբակալել և Համայնքային ոստիկանության Արաբկիրի բաժին են տեղափոխել 32-ամյա մի տղամարդու: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվել է մեթամֆետամին թմրամիջոցի նմանվող սպիտակ բյուրեղանման զանգված: Պարզվել է նրան թմրամիջոցն իրացրած անձի ինքնությունը։ 33-ամյա տղամարդը Երևանի Սարալանջի փողոցում ձերբակալվել և «Կիա» մակնիշի մեքենայով […] ...

BACK_TO_TOP