«Արզնի 1-Երևան» ջրատարը վթարվել է․ Երևանի 3 վարչական շրջանում սպասվում է ջրանջատում – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+28.09 oC

«Արզնի 1-Երևան» ջրատարը վթարվել է․ Երևանի 3 վարչական շրջանում սպասվում է ջրանջատում

11:31 14.05.2020

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներինոր հողի սահքով պայմանավորված՝ վթարվել է «Արզնի 1-Երևան» մայրուղային ջրատարը, որի պատճառով ս.թ. մայիսի 14-ին՝ ժամը 12:00-ից մինչև մայիսի 15-ը՝ ժամը 12.00-ն, կդադարեցվի Երևան քաղաքի հետևյալ տարածքների ջրամատակարարումը՝

  • Արաբկիր վարչական շրջան՝ Գրիբայեդով, Նաիրի Զարյան 15-19 հասցեները իրենց կոտորակներով, Կոմիտաս 12, 14, 16, 18, 20, 22-50 հասցեները իրենց կոտորակներով, Արամ Խաչատրյան նրբանցք, Արամ խաչատրյան 29-33 հասցեները, Վ․Փափազյան 1-17, 17/1, 22, 22/1, 22/2, 22/3 հասցեները, Գյուլբեկյան 29-33, Կասյան 10,12, Քոչար փողոց, Վրացական 1-10 հասցեները իրենց կոտորակներով, Ռիգա փողոց, Արաբկիր 15-27 փողոցներ, Սունդուկյան փողոցի 9-29 հասցեները իրենց կոտորակներով, Ա․Ավետիսյան 20-123 հասցեներ, Վիկտոր Համբարձումյան, Գուլակյան, Աղբյուր Սերոբ, Սոսե, Խնկո Ապեր, Ջ․Բրայս, Սևաստապոլյան, Աբգար Թագավոր, Օրբելի, Գրիգոր Արծրունի փողոցները իրենց նրբանցքներով, Մարշալ Բաղրամյան 2-րդ նրբանցք, Բաղրամյան 41-58 հասցեներ, Կիևյան 1-19, Նիկոլ Դուման 1-11, Բարբյուսի 63-68 հասցեները։
  • Կենտրոն վարչական շրջան՝ Հերացի, Այգեստանի 9-11, Օստրովսկի, Զավարյան, Վրացյան, Կորի, Արհեստավորների, Ռոստոմի, Ծխախոտագործների, Աղյուսագործների, Շարա-Տալյան փողոցներ, Մյասնիկյան պող. 1-4, Տիգրան Մեծի պող. 15-80, Խորենացի 26-144, Չարենցի 90-165, Վարդանանց 18-130, Եր. Քոչար 9-27, Քաջազնունի 9-110, Քրիստափորի 1-12 համարներ, Չարենցի 1-ին, Տիգրան Մեծի, Նար-Դոսի 1-3 եւ Խորենացի 1-4 նրբանցքներ, «Մխիթար Հերացի» բժշկական համալսարան եւ 1-ին համալսարանական հիվանդանոց; 
  • Էրեբունի վարչական շրջան՝ Լիսինյան, Լոմոնոսով, Աճեմյան, Երկաթգծի, Գլինկա, Նար-Դոս, Որմնադիրների, Բուռնազյան, Միչուրին, Ծատուրյան, Գետառի, Բեռնակիրների, Սասունցի Դավիթ,  Սարի-Թաղի 1-3 փողոցներ, Խորենացի 146-231, , Գլինկա 1-25 համարներ, Սարի-Թաղի 1-10 շարքեր;

Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

20:40 09.07.2025

Մի շարք թոփ տրանսֆերներ են սպասվում․ Marca

Իսպանական Marca-ն հոդված է հրապարակել՝ անդրադառնալով առաջիկայում սպասվող խոշոր տրանսֆերներին: Ըստ իսպանական պարբերականի՝ շուտով իրենց ակումբները կփոխեն Վիկտոր Դյոկերեշը, Ռոդրիգոն, Մարկ-Անդրե տեր Շտեգենը, Վիկտոր Օսիմհենը, Ջեք Գրիլիշը, Լուիս Դիասը, Ալեխանդրո Գառնաչոն, Մարկուս Ռեշֆորդը, Քրիստիան Ռոմերոն, Այմերիկ Լապորտը, Ալվարո Մորատան, Ջեյդոն Սանչոն, Ժոաու Ֆելիքսն ու Դենզել Դյումֆրիսը: Դյոկերեշի տրանսֆերային իրավունքը գնելուն մոտ է «Արսենալը», Օսիմհենն էլ […] ...

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

20:30 09.07.2025

ԱՄՆ-ը օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կսահմանի Ալժիրից, Լիբիայից և Իրաքից ներմուծվող ապրանքների վրա

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է նոր երկրների մասին, որոնցից ներմուծման վրա լրացուցիչ մաքսատուրքեր կսահմանվեն։ Սպիտակ տան ղեկավարի՝ Truth Social սոցիալական ցանցում հրապարակված նամակների համաձայն, օգոստոսի 1-ից մաքսատուրքեր կլինեն Ալժիրի, Լիբիայի, Իրաքի համար՝ 30 տոկոս, Բրունեյի և Մոլդովայի համար՝ 25 տոկոս, Ֆիլիպինների համար՝ 20 տոկոս։ Սպիտակ տուն վերադառնալուց հետո Թրամփը սկսեց խստացնել առևտրային քաղաքականությունը. նա […] ...

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

20:18 09.07.2025

Երևանի և մարզերի որոշ հասցեներում սպասվում են էլեկտրաէներգիայի անջատումներ

«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հուլիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Արմավիրի մարզ՝ 10:00-11:00 Էջմիածին քաղաք մասնակի, Աթարբեկյան գյուղն ամբողջությամբ, 11:00-15:00 Արշալույս գյուղն ամբողջությամբ, Արագածոտնի մարզ՝ 11:00-17:00 Մաստարա, Ծաղկասար, Զովասար, Գառնահովիտ գյուղերն ամբոջությամբ, Արարատի մարզ՝ 10:00-12:00 Արգավանդ գյուղ մասնակի և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, 10:00-11:30 Բյուրավան, […] ...

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

20:08 09.07.2025

Հանդիպել են Հայաստանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիաների նախագահները

Մոսկվայում տեղի է ունեցել աշխատանքային հանդիպում Հայաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Արա Սադոյանի և Ռուսաստանի հեծանվասպորտի ֆեդերացիայի նախագահ Յուրի Կուչերյավիի միջև, հայտնում է Հայաստանի հեծանվային սպորտի ֆեդերացիան: «Կողմերը քննարկել են հեծանվասպորտի զարգացման հեռանկարները, մարզական ճամբարների կազմակերպման, փոխայցելությունների, ինչպես նաև կրթական և մարզական համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունները՝ նպատակ ունենալով խթանել հատկապես երիտասարդ հեծանվորդների առաջընթացը։ Ձեռք է բերվել […] ...

SHANTNEWS

20:00 09.07.2025

SHANTNEWS

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

19:54 09.07.2025

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնում արձանագրվել են ապօրինի զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր

Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժնի ծառայողների բնակչության շրջանում ակտիվ բացատրական աշխատանքի արդյունքում օրերս բաժնում արձանագրվել են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնման դեպքեր։ Մասնավորապես, ոստիկանություն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Վարդենիս-Սոթք ճանապարհին՝ կամրջի տակ, զենք-զենամթերք է թողել։ Մեկնած ոստիկանները նշված վայրում հայտնաբերել են ակոսափող հրացան, ինքնաշեն ատրճանակ, 7,62 մմ տրամաչափի գնդացրի 87 փամփուշտ, պայթուցիկ, բեկորային նռնակ եւ […] ...

BACK_TO_TOP