12:45 15.05.2020
Անվտանգության կանոններ՝ հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) տարածումը կանխարգելելու նպատակով: Առողջ և անվտանգ աշխատանքային պայմանների ապահովման պարտականությունն ամբողջ ծավալով կրում է գործատուն։
Հանքագործական արդյունաբերության և բացահանքերի շահագործման ոլորտի ընկերություններում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) կանխարգելման ուղղությամբ աշխատանքներն իրականացվում են ըստ երկրում համաճարակային իրավիճակի զարգացման փուլերի: Ներկա փուլում հանքարդյունաբերության ոլորտում գործող ընկերություններում աշխատանքի կազմակերպման ժամանակ կիրառվում են ստորև ներկայացված կանոնները:
1. Աշխատանքների ընդհանուր կազմակերպում
1) Անհրաժեշտ է նշանակել կորոնավիրուսային հիվանդության տարածման կանխարգելման նպատակով միջոցառումների պատասխանատու (այսուհետ՝ Պատասխանատու):
2) Պետք է հնարավորինս ձեռնպահ մնալ կորոնավիրուսի ծանր հիվանդության զարգացման բարձր ռիսկային խմբի աշխատողներին աշխատանքի ներգրավելուց՝ պահպանելով ՀՀ աշխատանքային օրենսգրքի 186-րդ հոդվածով սահմանված
կանոնները: Բարձր ռիսկային խմբի մեջ ներառված են՝
ա. թույլ իմունային համակարգ ունեցող անձինք (օր.՝ քաղցկեղ),
բ. 65 տարեկան և բարձր տարիքի անձինք,
գ. Քրոնիկ հիվանդություններ ունեցող անձինք (շնչառական հիվանդություններ՝ ասթմա, թոքային քրոնիկ հիվանդություն (CՕPD), էմֆիզեմա կամ բրոնխիտ, սրտի քրոնիկ անբավարարություն, երիկամների քրոնիկ հիվանդություն, լյարդի քրոնիկ
հիվանդություն (հեպատիտ), քրոնիկ նյարդաբանական հիվանդություն (Պարկինսոնի հիվանդություն, ցրված սկլերոզ (MS), ուղեղային կաթված տարած),
դ. շաքարային դիաբետ ունեցող անձինք:
3) Կառավարչական անձնակազմի մասով՝ անհրաժեշտ է բացառել մարդկային կուտակում ենթադրող միջոցառումները, անցանց ժողովները և հավաքները, իսկ դրա անխուսափելիության դեպքում՝ դրանք անց կացնել առավելագույնը 10 հոգու
մասնակցությամբ՝ պահպանելով մասնակիցների միջև նվազագույնը 1.5 մետր սոցիալական հեռավորություն:
4) Անհրաժեշտ է ապահովել աշխատողների տեղափոխումը աշխատավայր և աշխատավայրից վերադարձը: Տրանսպորտային միջոցների համար կիրառվում են սույն որոշման հավելված N 13-ով սահմանված կանոնները:
5) Արգելվում է ոչ հիմնական աշխատակազմի և կողմնակի անձանց մուտքը հանքի և վարչական շինությունների տարածք: Ծայրահեղ անհրաժեշտության դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների, բուժանձնակազմի և այլ
անձանց մուտքը հնարավոր է միայն պարտադիր ջերմաչափում անցնելուց հետո՝ եռաշերտ բժշկական դիմակներ և պաշտպանիչ ձեռնոցներ կրելու պայմանով:
6) Հանքի տարածքի մուտքի/ելքի մոտ բացառվում են անձանց կուտակումները:
7) Աշխատանքի ժամանակացույցը կազմվում է այնպես, որ պատշաճ ժամանակ տրամադրվի մաքրության և ախտահանման կազմակերպման համար: Աշխատանքային օրվա ընթացքում առնվազն երկու անգամ կազմակերպվում է շենքերի ախտահանում:
8) Հանքի և վարչական շինությունների տարածքում ապահովվում են ախտահանիչներով տարողություններ (քլորի հիմքով կամ 60-80% սպիրտ պարունակող ախտահանիչ նյութերով), անձեռոցիկներ և փակվող աղբարկղեր:
9) Ապահովվում են ձեռքերի լվացման հնարավորություններ՝ հոսող տաք և սառը ջրով, արմնկային կամ ոտնակային կառավարման ծորակներով (դրա անհնարինության դեպքում՝ անմիջապես ախտահանման հնարավորությամբ), օճառով:
10) Անձնական (ոչ աշխատանքային) և աշխատանքային հագուստի պահպանման, արտահագուստի (սանիտարական հագուստի) համար ապահովվում են հանդերձապահարաններ: Հագուստը հանդերձապահարանում պահվում է մեկանգամյա
օգտագործման կամ անձնական՝ անվանական պարկերի մեջ:
11) Հնարավոր բոլոր դեպքերում սահմանվում է հերթափոխային աշխատանք:
12) Հերթափոխային աշխատանքի դեպքում բացառվում է աշխատանքի վայրում տարբեր հերթափոխերի աշխատողների միջև շփումը: Յուրաքանչյուր հերթափոխից հետո կատարվում է տարածքի ախտահանում:
13) Աշխատավայրում նվազագույնի է հասցվում առանձին հանքախորշերի աշխատողների միջև շփումը:
14) Հանքի տարածքում առանձնացվում են աշխատանքային գոտիներ տարբեր գործառույթներ իրականացնող աշխատողների համար՝ վարչական, լաբորատոր, ֆաբրիկա, բացահանք, ստորգետնյա տարածք, սննդի ապահովման, ավտոպարկ:
15) Նվազագույնի է հասցվում այլ գոտու աշխատակիցների հետ շփումը: Նշանակվում են այլ գոտիների աշխատակիցների հետ անհրաժեշտության դեպքում կապ հաստատող աշխատակիցներ՝ վերջիններիս ապահովելով եռաշերտ դիմակներով և պաշտպանիչ ձեռնոցներով:
16) Տնօրենի կողմից երկօրյա ժամկետում հաստատվում է առավել լայն շփման շրջանակ ունեցող աշխատակիցների անվանացանկը, ովքեր մշտական հիմքով կրում են եռաշերտ դիմակներ և ձեռնոցներ: Ցանկում պարտադիր ընդգրկվում են
հանդերձապահները, անվտանգության, սանիտարական աշխատանքներ իրականացնող, սննդի պատրաստման և մատակարարման աշխատակիցները, վարորդները, տրանսպորտային միջոցները սպասարկողները, հրահանգավորողները,
բուժաշխատողները, անցակետերում և ընդունարաններում աշխատողները:
2. Աշխատողների համար կանոններ
1) Ապահովվում է աշխատողների ջերմաչափում հեռավար կամ անհատական ջերմաչափով: Յուրաքանչյուր աշխատողի ջերմությունը չափվում է օրական երկու անգամ (ապահովելով անվտանգ գործելակարգ), որից մեկը՝ աշխատանքի ներկայանալու, մյուսը՝ աշխատավայրից դուրս գալու պահին՝ կատարելով համապատասխան նշում գրանցամատյանում: Տնօրենի կողմից հաստատվում են գրանցամատյանների պատասխանատուներ (հանքավայր, վարչական տարածք) և
նրանց աշխատանքի ժամանակացույց:
2) Աշխատանքի ներկայանալու պահին սուր շնչառական վարակների ախտանշաններով՝ ջերմություն, հազ, հարբուխ, դժվարաշնչություն ունեցող աշխատողների մուտքը հանքի տարածք արգելվում է: Նման դեպքերն Պատասխանատուի կողմից անհապաղ ներկայացվում են Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 համարով:
3) Եթե աշխատողների շրջանում նախկինում հաստատվել է Կորոնավիրուսային հիվանդություն (COVID-19), կամ նրանք շփում են ունեցել նշված հիվանդությամբ հաստատված դեպքերի հետ և գտնվել են մեկուսացման և/կամ ինքնամեկուսացման
մեջ, ապա աշխատանքի ներակայանալիս նրանց կողմից ներկայացվում է կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) լաբորատոր ախտորոշման «բացասական արդյունքը» փաստող տեղեկանք (տեղեկանքի վաղեմությունը չպետք է
գերազանցի 7 օրը):
4) Հանքախորշերում (փակ տարածք) աշխատանքներն իրականացվում են պարտադիր դիմակների կրմամբ, ինչպես նաև պարբերաբար և ըստ անհրաժեշտության ապահովվում է աշխատողների բացօթյա զբոսանքը:
5) Հանքի փակ և բաց տարածքներում աշխատողների միջև սոցիալական հեռավորության (1.5 – 2 մետր) պահպանման անհնարինության դեպքում աշխատողները պարտադիր կրում են պաշտպանիչ դիմակներ և ձեռնոցներ, որոնք փոխվում են 3-4 ժամ պարբերականությամբ:
6) Հանքի տարածքի տարբեր գոտիներում, սնվելու վայրերում սահմանվում է աշխատողների առավելագույն թույլատրելի քանակ` մարդկանց միջև սոցիալական հեռավորության պահպանման նպատակով:
7) Ընդմիջմանը սնվելու համար նախատեսվում են առանձնացված տարածքներ: Ընդմիջումների ժամանակացույցը կազմվում է այնպես, որ միաժամանակ քիչ թվով աշխատողներ գտնվեն նույն վայրում: Սնվելու համար առանձնացված տարածքն
ապահովվում է տաք ջրով և օճառով լվացվելու ու ձեռքերի ախտահանման հնարավորությամբ, որտեղ ևս պահպանվում է սոցիալական հեռավորությունը:
8) Սահմանափակվում են ընդհանուր օգտագործման սուրճի մեքենաների, միկրոալիքային վառարանների և այլ կենցաղային տեխնիկայի օգտագործումը, կամ ապահովվում են ախտահանիչ միջոցներ` օգտվելուց հետո դրանք ախտահանելու համար:
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:50 15.05.2025
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համարՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...