19:59 15.05.2020
Արագածոտնի մարզի Օշական համայնքի «Դիդի կոնդ» հուշարձանի տարածքում շինարարական տեխնիկա է նկատվել: Ըստ ահազանգի՝ տարածքում նախ մեկ, ապա՝ երկու էքսկավատորների միջոցով փորման աշխատանքներ են կատարվել: Հայտնի է, որ Օշականի կենտրոնում վեր խոյացած 2 բլուրներից այս մեկի առանձին հատվածներում տարբեր ժամանակաշրջաններում բացվել են տարբեր դարաշրջանների հուշարձանախմբեր։
«Ես տեղում եմ հիմա, աշխատանքները որտեղ որ տարվում են, ես հենց հիմա այդ տարածքում եմ: Երկրորդ տեխնիկան է, այո, ավելացել, հանձնարարել եմ, որ հենց հիմա աշխատանքները դադարեցվեն: Ոստիկանությունից էլ եկան, համատեղ ուժերով աշխատանքները դադարեցվել են: Համայնքի ժողովուրդը խաչ է ուզում տեղադրել՝ մետաղե կոնստրուկցիայով, որը չի թույլատրվում: Հուշարձանի պահպանական գոտու տարածքում է»,- ասել է ՊՄՊ մարզային ծառայության պետ Մանուկ Մանուկյանը:
Վնասվե՞լ է արդյոք հուշարձանը, թե՞ ոչ, մանրամասները՝ հեռախոսազանգում:
Հիշեցնենք, որ «Դիդի կոնդ» բլրի գագաթին պեղվել է մ.թ.ա. 6-5-րդ դարերի 0,25 հա տարածքով քառանկյուն ամրոց։
Այս համալիրների փլատակների վրա բացվել է մ.թ.ա. 3-րդ դարում անտիկ դամբարանադաշտ, որը գոյատևել է մինչև II դար։ Բլրի արևելյան, հարավային և մասամբ հյուսիսային լանջերին սփռված են երկաթի դարի և ուրարտական 1000-ից ավելի դամբարան, որոնցից պեղվել են շուրջ 70 կրոմլեխներ, քարարկղեր և խոշոր դամբարանախցեր։ Հայտնաբերվել են մեծ քանակությամբ գործիքներ, զենքեր, ոսկե, արծաթե, բրոնզե զարդեր, ագաթե, սարդիոնե ուլունքներ, բազմատեսակ խեցեղեն և փայտե զանազան իրեր։
Բլրի արևմտյան լանջին գտնվում է միջնադարյան դամբարանադաշտը (տապանաքարերի վրա պահպանվել են արձանագրություններ, բարձրաքանդակներ և բազմաթիվ խաչքարեր)։ Հայտնաբերված նյութերի մի մասը ցուցադրված է ՀՀ պատմության թանգարանում։
Բլրի վրա է գտնվում Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռը: Այն համարելով 12-14-րդ դարերի կառույց՝ ճարտարապետ Թորոս Թորամանյանն իր «Հայկական ճարտարապետություն» աշխատության մեջ այն անվանում է Թուխ Մանուկ: Այն բիայնական ամրոցի ներսում է, ինչից էլ ենթադրվում է, որ նրա տեղում եղել է ավելի հին սրբատեղի, որի հիմքերի վրա էլ կառուցվել է մատուռը:
Ամեն տարվա Կրկնազատկի օրը՝ Հիսուս Քրիստոսի Հարության օրը՝ Զատկին հաջորդող կիրակին, Կոնդի ուխտն է:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության23:00 09.07.2025
Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ումՔրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...
22:50 09.07.2025
Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթիԹուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...
22:45 09.07.2025
Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ ՓաշինյանՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...
22:38 09.07.2025
Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ ԶելենսկունՈւկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...
22:25 09.07.2025
«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...
22:10 09.07.2025
Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։ ...