Գյումրիում պատրաստվում են հանրային տրանսպորտի վերագործարկմանը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
04 05 2025
  • $
    389.41
  • RUBLE
    4.71
  • 441.28
WEATHER
+14.09 oC

Գյումրիում պատրաստվում են հանրային տրանսպորտի վերագործարկմանը

17:36 15.05.2020

Պարետի որոշմամբ՝ մայիսի 18-ից կվերագործարկվի հանրային տրանսպորտը։ Այս որոշումը կայացվել է հանրային տրանսպորտում վարորդների և ուղևորների կողմից որոշակի կանոններ պահելու պարտադրանքով։ Մասնավորապես, պարտադիր է դառնում տրանսպորտում ուղևորների և վարորդների դիմակ կրելը, ախտահանիչ լուծույթների առկայությունը և տրանսպորտային միջոցի օրական երկու անգամ պարտադիր ախտահանումը։

Գյումրիի հանրային տրանսպորտը սպասարկող ընկերություններին համապատասխան հանձնարարականներ են տրվել։ Նրանք պետք է մինչև մայիսի 18-ը պայմանագրեր կնքեն ախտահանման ծառայություն մատուցող ընկերությունների հետ։ Սպասարկող ընկերությունների, վարորդների և ուղևորների պարտականությունները, որոնք գործելու են արտակարգ դրության ընթացքում, ներկայացրել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետ Արտյոմ Սարգսյանը:

«Սպասարկող ընկերությունները պետք է նշանակեն հատուկ մարդ, որը պետք է պատասխանատվություն կրի ամբողջ պրոցեսի՝ մեքենաների ախտահանման, վարորդների դիմակ և ձեռնոց կրելու համար։ Նաև յուրաքանչյուր մեքենայի մեջ՝ ավտոբուս, թե միկրոավտոբուս, պարտադիր պետք է լինի մուտքի մոտ հատուկ տարա՝ լցված ալկոգելով, որպեսզի ուղևորները բարձրանալուց, իջնելուց ախտահանեն ձեռքերը։

Մյուս կարևոր պայմանը, որ պետք է լինի հատուկ գրանցամատյան, որտեղ պետք է գրանցումներ կատարեն բժիշկները։ Ամեն առավոտ պետք է կատարեն վարորդների ջերմաչափում, իսկ ուղևորները մայիսի 18-ից պետք է հանրային տրանսպորտից օգտվեն բացառապես դիմակներով։

Հորդորում ենք նաև ուղևորներին իրենց մոտ ունենալ մետաղադրամներ։ Սա արվում է նրա համար, որպեսզի շփումը փողի հետ հնարավորինս նվազեցվի։ Ավտոբուսներում և միկրոավտոբուսներում տեղադրված կլինեն հատուկ արկղեր, որտեղ ուղևորները կդնեն 100 դրամանոց մետաղադրամները և կիջնեն»,- ասել է Գյումրիի քաղաքապետարանի տրանսպորտի բաժնի պետը:

Նա նաև նշել է, որ հանրային տրանսպորտը Գյումրիում աշխատանքը կվերսկսի ուղևորների քանակի որոշակի սահմանափակումներով։

Միկրոավտոբուսներում և ավտոբուսներում թույլատրելի է միայն նստատեղերի քանակով ուղևորների առկայությունը։ Կանգնած ուղևորների տեղափոխումը բացառելու պահանջը վերահսկելու են քաղաքապետարանի տրանսպորտի բաժինը և ճանապարհային ոստիկանությունը։

Գյումրիում որոշ միկրոավտոբուսային երթուղիների ուղեգծերի փոփոխություններ են տեղի ունենալու։ Խոսքը թիվ 14 և թիվ 18 միկրոավտոբուսային երթուղիների մասին է, որոնց շահագործման համար մրցույթ չի հայտարարվել։ Այս երթուղիները ժամանակավորապես կսպասարկեն այլ միկրոավտոբուսային երթուղիներ, մինչև նոր մրցույթների անցկացումը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

00:00 04.05.2025

Տիգրան Սողոմոնյանը «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող

Տիգրան Սողոմոնյանը դարձավ Իտալիայում անցկացված «Sardinia World Chess Festival 2025» շախմատի միջազգային մրցաշարի B խմբի հաղթող։ Այս մասին հայտնել են Հայաստանի շախմատի ֆեդերացիայից։ Տիգրանը 9 հնարավորից վաստակեց 7.5 միավոր և 188 կետով բարելավեց իր միջազգային վարկանիշը: ...

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

23:51 03.05.2025

Գեղարքունիքի և Կոտայքի մարզերի մի շարք հասցեներում ջուր չի լինի

«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ վթարի վերացման աշխատանքներով պայմանավորված՝ ս.թ. մայիսի 5-ին՝ ժամը 08:00-ից մինչև մայիսի 6-ը՝ ժամը 08:00-ն, կդադարեցվի՝ Գեղարքունիքի մարզի Սևանի քաղաքի, Գագարինավան, Վարսեր գյուղերի, ինչպես նաևԿոտայքի մարզի Ջրառատ գյուղի ջրամատակարարումը: Ընկերությունը հայցում է սպառողների ներողամտությունը պատճառված անհանգստության և կանխավ շնորհակալություն հայտնում ըմբռնման համար: ...

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

23:45 03.05.2025

Երևանում «КамАЗ»-ը բախվել է գազատար խողովակներին, ինչի հետևանքով սկսվել է գազի արտահոսք

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 16։50-ի սահմաններում Սուրեն Սաֆարյան և Շոպրոն փողոցների խաչմերուկում «КамАЗ» մակնիշի բեռնատարը բախվել է գազատար խողովակներին։ Ինչպես հայտնում է shamshyan.com-ը,  բախման հետևանքով տուժածներ չկան, սակայն գազախողովակները վնասվել են և սկսվել է գազի արտահոսք։ Դեպքի վայր են ժամանել ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության Երևանի հրշեջ -փրկարարական ջոկատից՝ […] ...

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

23:39 03.05.2025

Telegram-ում ավելացվել է նոր գործառույթ

Պավել Դուրովը հայտարարել է Telegram-ում նոր գործառույթի՝ խմբային զանգերի գործարկման մասին, որի կարող է միանալ մինչև 200 մասնակից։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։ «Telegram-ի վերջին թարմացումը կներդնի ուլտրա անվտանգ խմբային զանգեր։ Դրանք պաշտպանված են ոչ միայն բաժանորդների կոդավորմամբ, այլև բլոկչեյնանման տեխնոլոգիայով՝ ապահովելու համար, որ ոչ ոք չկարողանա գաղտնի կերպով միանալ դրանց», – […] ...

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

23:26 03.05.2025

Երևանում «Volkswagen ID.4»-ը բախվել է կայանված «BMW»-ին

Մայիսի 3-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 13:50-ի սահմաններում «Volkswagen ID.4» մակնիշի ավտոմեքենան, ըստ նախնական տեղեկությունների, տեխնիկական անսարքության պատճառով Պարույր Սևակի փողոցում բախվել է ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված «BMW» մակնիշի ավտոմեքենային, ապա անցել երթևեկելի 2 գոտիով, բախվել մեկ այլ կայանված ավտոմեքենայի, անցել բազալտե եզրաքարի վրայով, հայտնվել հետիոտնի համար նախատեսված մայթին և բախվել քարե […] ...

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

23:09 03.05.2025

Finnair-ը Հելսինկիում գործադուլի պատճառով չեղարկել է գրեթե 100 չվերթ

Finnair -ը հայտարարել է մոտ 100 չվերթի չեղարկման մասին՝ Ֆինլանդիայի ավիացիոն միության կողմից մայիսի 5-ին նախատեսված գործադուլի պատճառով։ Այս մասին հաղորդում է kommersant.ru-ն։ Ընկերության ներկայացուցիչների խոսքով՝ սպասվում են թռիչքների ժամանակացույցի զգալի փոփոխություններ։ Հելսինկիում գործադուլը կտևի չորս ժամ և կընթանա հերթափոխով։ Finnair-ը հայտարարել է, որ 7500 ուղևորի տեղեկացրել է այլընտրանքային երթուղիների մասին։ Բացի այդ, գործադուլը կարող […] ...

BACK_TO_TOP