Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը գտնուի նոր մարտահրաւէրներու դիմաց. ՌԱԿ – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+25.09 oC

Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը գտնուի նոր մարտահրաւէրներու դիմաց. ՌԱԿ

17:08 15.05.2020

Աշխարհասփյուռ Ռամկավար ազատական կուսակցության կենտրոնական վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում, մասնավորապես, նշված է.

«Հայաստանեայց Առաքելական սուրբ եկեղեցին իր ուրոյն, անփոխարինելի տեղը ունեցած է եւ ունի հայկական իրականութեան մէջ, որովհետեւ, անուրանալիօրէն կը հանդիսանայ հիմնասիւներէն մէկը ազգային մեր ինքնութեան։ Դարեր շարունակ մեզի պարգեւած է ո՛չ միայն կենսական հոգեւոր առաջնորդութիւն, այլ նաեւ բացառիկ հարուստ մշակոյթ։ Երբ ոսոխները մեզ զրկած են պետականութենէ եւ փորձած են մեզ ստրկացնել, Հայաստանեայց Առաքելական եկեղեցին է որ մեզի ներշնչած է ո՛չ միայն Քրիստոնէական անբասիր հաւատք, այլ նաեւ գոյապայքարի մղում, լինելութեան յոյս եւ մաքառումի կամք ու կորով։

Ազգային մեր ըմբռնողութեան մէջ, մեր սուրբ եկեղեցին ունի նուիրականագոյն այս դերն ու կարեւոր տեղը։ Այդ իսկ պատճառով, Հայաստանեայց Առաքելական եկեղեցւոյ բարօրութիւնն ու անաղարտութիւնը կը հանդիսանան Ռամկավար Ազատական Կուսակցութեան առաջնագոյն նախապատուութիւններէն: ՌԱԿ-ի սկզբունքներով, Միածնաէջ եւ Լուսաւորչակերտ Հայաստանեայց եկեղեցին, որպէս սրբազան հաստատութիւն, պէտք է առաջնորդուի մեր բազմաթիւ երանելի հոգեւորականներու տիպար օրինակով՝ ինչպիսիք էին Գրիգոր Լուսաւորիչը, Սահակ Պարթեւը, հոգեւորական մատենագիրները, Նարեկացին, Ներսէս Շնորհալին, Գրիգոր Շղթայակիր Պատրիարքը, Ներսէս Աշտարակեցին, Խրիմեան Հայրիկը, Եղիշէ Պատրիարք Դուրեանը, Վազգէն Ա-ը. եւ ուրիշներ: Անոնք պայծառացուցած են մեր առաքելական եկեղեցին եւ պատմութեան մէջ արձանագրուած որպէս ՄԵԾ հայեր:

Այսօր Հայաստանեայց Առաքելական եկեղեցին կը գտնուի նոր մարտահրաւէրներու դիմաց՝ ինչպէս բոլոր հոգեւոր հաստատութիւնները այսօրուայ բարդ աշխարհին մէջ: Մեր եկեղեցին, եթէ անցեալին ստիպուած եղած է պետութեան կարգ մը դերերը ստանձնել քաղաքական իշխանութեանց բացակայութեանց պատճառով, այսօր, ինչպէս դարեր շարունակ, մասնաւորաբար նուիրուած է դաստիարակութեան, մշակոյթի եւ հայապահպանման գործունէութեանց ՝ ըլլայ հայրենիքի մէջ թէ ի սփիւռս աշխարհի:

Ցաւօք սակայն, մեր սրբագոյն հաստատութիւնը այսօր կը գտնուի ոչ բաղձալի կացութեան մէջ. թէեւ անցնող տասնամեակներուն բազմաթիւ տաճարներ կեանքի կոչուեցան հայրենիքի մէջ, Ռուսական Դաշնութեան տարածքին, Եւրոպա եւ Ամերիկաներու մէջ, սակայն արդէն ահազանգի հասնող դժգոհութիւններ եւ քննադատութիւններ կը լսուին քիչ մը ամէն տեղ՝յատկապէս Ս. Էջմիածնի եւ զայն գլխաւորող բարձրաստիճան հոգեւորականներու հասցէին: Այլեւս կարելի չէ քովէն անցնիլ, առաւել եւս արհամարհել Հայաստանեայց եկեղեցւոյ զաւակներուն սրտցաւ եւ օրինական մտահոգութիւններն ու քննադատութիւնները։

Բան մը, տեղ մը, սխալ է անպայման եւ առանց կրակի ծուխ չ’ելլեր: Քննադատողները եկեղեցւոյ թշնամիները չեն, այլ՝ խորիմաց անձնաւորութիւններ, որոնք կը պահանջեն բարեփոխութիւն, կարգ ու կանոնի հաստատում, հոգեւորականներու կենցաղի, վարք ու բարքի սրբագրում: Բացայայտուած են լայնածաւալ զեղծարարութիւններ եւ հոգեւորականի կոչումին անյարիր գործունէութիւններ:

Այս պայմաններուն հետեւանքով, հոծ թիւով հայ երիտասարդներ, կորսնցուցած իրենց հաւատքն ու վստահութիւնը, կը հեռանան մեր հինաւուրց եկեղեցիէն ու քրիստոնէական հաւատքէն, կը շատնան աղանդներն ու մեր նկարագիրը ջլատող, այլանդակող եւ խաթարող մարդորսներ, որոնք կ’աղաւաղեն մեր ինքնութիւնը՝ իրենց քարոզած ապազգային գաղափարներով: Հարցը այնքան լրջացած է որ, մեր գնահատումով, դարձած է ազգային անվտանգութեան խնդիր։

ՌԱԿ-ը իր խոր մտահոգութիւնը կը յայտնէ Հայաստանեայց Առաքելական եկեղեցիէն ներս ստեղծուած այս կացութեան համար եւ կ՚առաջարկէ որ ամէնէն կարճ ժամանակի ընթացքին, անյապաղ կերպով կազմուի յատուկ եւ կատարեալ կերպով ներկայացուցչական յանձնախումբ մը՝ բաղկացած հայրենիքի եւ սփիւռքի հոգեւորականներէ եւ աշխարհական ներկայացուցիչներէ, որպէսզի կազմակերպուի արտակարգ գերագոյն եկեղեցական ժողով մը, սրբագրելու համար Հայաստանեայց եկեղեցւոյ ներկայ անփառունակ վիճակը»:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP