20:17 15.05.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ մայիսի 14-ին, կրակոցներ են հնչել Վանաձորում: Ժամը 13:45-ի սահմաններում Մյասնիկյան փողոցի 5/5-1 հասցեում գտնվող «Աստերի» խորտկարանի հետնամասում վիճաբանություն է տեղի ունեցել մի խումբ անձանց միջև, որի ժամանակ հնչել են կրակոցներ:
Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները՝ ոստիկանապետ Տիգրան Կարապետյանի գլխավորությամբ, պարզել են, որ նույն օրը՝ ժամը 13:45-ի սահմաններում նշված խորտկարանի հետնամասում Վանաձոր քաղաքի բնակիչներ, 47-ամյա Տիգրան Մելքոնյանը, 38-ամյա Ռոման Գրիգորյանը, 33-ամյա Լևոն Զուլոյանը, 34-ամյա Անուշավան Զաքարյանը, 41-ամյա Դավիթ Ավետիքյանը, 31-ամյա Վլադիմիր Հարությունյանը, դեռևս ինքնությունը չպարզված մի խումբ անձանց հետ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց:
Աղբյուրի տեղեկություններով՝ վիճաբանության ժամանակ մասնակիցներից Վ. Հարությունյանը իր մոտ գտնվող, դեռևս չպարզված տեսակի ատրճանակից կրակոցներ է արձակել՝ այդ կերպ խախտելով նաև հասարակական կարգը: Լոռու մարզի ոստիկանները հայտնաբերել են Ռ. Գրիգորյանին և Դ. Ավետիքյանին:
Ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժշետ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ՝ կռվի մասնակից մյուս անձանց ինքնությունը պարզելու, նրանց և ատրճանակը հայտնաբերելու ուղղությամբ:
Փաստի առթիվ ոստիկանութան Բազումի բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում:
21:33 15.05.2025
Արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա. երկրաշարժի իմիտացիա ԵղեգնաձորումՄայիսի 13-ին «Վարվելակերպի կանոնները ուժգին երկրաշաժի դեպքում» թեմայով վարժանքը իրարանցում էր առաջացրել Եղեգնաձորում։ Փրկարար ծառայության հրամանատարաշտաբային ուսումնական վարժանքին հետևում էին Վայոց ձորի մարզային և քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, ՆԳՆ ոստիկանության ծառայողներ, դիտորդներ, քաղաքացիներ։ Այրվող հյուրանոց, արգելափակված քաղաքացիներ, փլատակների տակ մնացած մեքենա… Ըստ սցենարի՝ փրկարարները պետք է հյուրանոցից հնարավորինս արագ դուրս բերեին արգելափակված քաղաքացիներին, մարեին հրդեհը, փլատակում […] ...
21:25 15.05.2025
Դե Բրույնեն նախապատվությունը տալիս է իտալական ակումբին«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Կևին Դե Բրույնեն մտադիր է տեղափոխվել «Նապոլի», գրում է Daily Mail-ը: Բելգիացին, որը պաշտոնապես հայտարարել է մրցաշրջանի ավարտից հետո անգլիական ակումբից հեռանալու մասին, նախապատվությունը տալիս է «Նապոլիին», քանի որ շատ է ցանկանում աշխատել թիմի գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեի հետ: Իտալական ակումբը 33-ամյա ֆուտբոլիստին առաջարկում է 2 տարվա պայմանագիր: Դե Բրույնեի ծառայություններով հետաքրքրված […] ...
21:19 15.05.2025
Հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը. ՏԿԵ նախարարՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ հիմնանորոգվում է Ջրվեժից Գառնի տանող 14.7 կմ երկարությամբ ճանապարհը: Մանրամասները՝ տեսանյութում: ...
21:10 15.05.2025
Երևանի և մարզերի որոշ հասցեների էլեկտրամատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ մայիսի 16-ին պլանային նորոգման աշխատանքներ իրականացնելու նպատակով ժամանակավորապես կդադարեցվի հետևյալ հասցեների էլեկտրամատակարարումը` Երևանի Կենտրոն վարչական շրջան՝ 11։00-17։00 Ձորափի փ. 130՝ «Մանկական երկաթուղի» և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Հրազդանի Կիրճ 9՝ «Լադա» ՍՊԸ, Հովհանիսյան առանձնատուն, Լեոյի փ. 20-101 առանձնատներ, Կոնդ թաղ. 53-99 առանձնատներ և հարակից ոչ բնակիչ-բաժանորդներ, Մաշտոցի […] ...
20:58 15.05.2025
«Վիլյառեալը» մոտ է ՉԼ ուղեգիր նվաճելունԻսպանիայի Լա լիգայի 36-րդ տուրում «Վիլյառեալը» սեփական դաշտում 3-0 հաշվով հաղթել է «Լեգանեսին»։ «Վիլյառեալը» միավորների քանակը հասցրել է 64-ի և 5-րդ տեղում է։ Մարսելինո Գարսիա Տորալի գլխավորած թիմը Չեմպիոնների լիգայի գոտում է, 6-րդ տեղը զբաղեցնող «Բետիսից» այժմ առաջ է 6 միավորով ու մոտ է ակումբային գլխավոր եվրագավաթի ուղեգիր նվաճելուն։ ...
20:50 15.05.2025
Օրենքում կատարված փոփոխություններով նոր հնարավորություններ կստեղծվեն տեղական ռազմարդյունաբերության զարգացման համարՀՀ ԱԺ մայիսի 15-ի արտահերթ նիստում հատուկ ընթացակարգով քննարկվել և 56 կողմ, 0 դեմ, 2 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ 2-րդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվել է ԱԺ պատգամավորներ Տրդատ Սարգսյանի և Արմեն Խաչատրյանի հեղինակած «Ռազմարդյունաբերական համալիրի մասին» օրենքում լրացում կատարելու մասին նախագիծը, որով իրավական հիմքեր են ստեղծվում ՀՀ կառավարության համար իր սեփականությունը հանդիսացող ռազմական նշանակության արտադրանքը կոնկրետ […] ...