11:45 18.05.2020
Կորոնավիրուսի էպիկենտրոն հանդիսացող Ուհան քաղաքի իշխանությունները փորձել են թաքցնել վիրուսի տարածման իրական մասշտաբները: НТВ-ի փոխանցմամբ՝ այս մասին ամերիկյան ԶԼՄ-ներին հայտնել է COVID-19-ի դեմ պայքարում Չինաստանի կառավարության գլխավոր խորհրդական Չժուն Նանշանը:
Մասնագետը խոստովանել է, որ կասկածներն առաջացել են այն ժամանակ, երբ 10 օր շարունակ Ուհանում հիվանդների թիվը մնացել է նույն մակարդակի վրա, սակայն նույն ընթացքում մարդիկ սկսել են հիվանդանալ նաև Չինաստանի սահմաններից դուրս:
Նանշանը հայտնել է, որ հունվարի 18-ին մեկնել է Ուհան՝ իրավիճակն ուսումնասիրելու համար, և տեղի բժիշկները հայտնել են, որ քաղաքում տիրող իրավիճակը մեծապես տարբերվում է տեղի իշխանությունների պաշտոնական զեկույցներից:
«Տեղի իշխանություններն այդ պահին չէին ցանկանում ասել ճշմարտությունը: Սկզբում նրանք լռում էին, և, հնարավոր է, որ հիվանդների իրական թիվն ավելին էր, քան ասվում էր: Ես չէի հավատում պաշտոնական զեկույցներին, այդ պատճառով իշխանություններին խնդրում էի իրական թվեր տրամադրել: Նրանք դժկամությամբ էին պատասխանում իմ հարցումներին», – ասել է Չժուն Նանշանը:
Ինչպես հաղորդում է լրատվամիջոցը, Չժուն Նանշանն առաջիններից մեկն է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսության եթերում հայտնել, որ վտանգավոր վարակը փոխանցվում է մարդուց մարդուն: Ուհանի իշխանություններն այդ ժամանակ հակառակն էին պնդում:
Չինաստանի իշխանություններն Ուհանում տարածված անհայտ պնևմոնիայի մասին ԱՀԿ-ին հայտնել էին 2019թ.-ի դեկտեմբերի 31-ին: Հիվանդությունը հետագայում ստացավ COVID-19 անվանումը:
Կորոնավիրուսի համավարակի ընթացքում Ուհան քաղաքում արձանագրվել է 50 հազարից ավելի դեպք, որոնցից ավելի քան 3800-ը՝ մահվան ելքով:
Ջոն Հոփկինսի համալսարանի տվյալներով՝ մինչ օրս աշխարհում արձանագրել է կորոնավիրուսի 4,805,555 դեպք: Վարակվածներից 316,753-ը մահացել է, 1,860,216-ը՝ ապաքինվել:
12:47 09.07.2025
Ի՞նչ անել, եթե անշարժ գույք եք հանձնել վարձակալության15:15 09.07.2025
ԱԷՄԳ-ը հայտարարել է, որ Իրանի միջուկային ծրագիրը չի կարող կասեցվել ռազմական միջոցներովԻրանի միջուկային ծրագրի իրականացումը չի կարող կասեցվել ռազմական միջոցներով, ասել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալության գլխավոր տնօրեն Ռաֆայել Գրոսսին։ «Իրանը շատ մեծ երկիր է՝ լուրջ տնտեսությունով, զգալի արդյունաբերական ներուժով և տեխնիկական կարողություններով։ Այս ամենը հնարավոր չէ վերացնել ռազմական միջոցներով։ Կասեցումը կարող է իրականացվել միայն այնպիսի համաձայնագրի միջոցով, որը կներառի բոլոր հիմնական հարցերը, բայց ամենից առաջ […] ...
15:07 09.07.2025
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող՝ չկառուցապատված հողամասը վերադարձվեց համայնքինԳլխավոր դատախազությունը տեղեկացրել էր, որ 2024 թվականի նոյեմբերի 25-ին Հակակոռուպցիոն դատարանը բավարարել է Գլխավոր դատախազության հայցը և դադարեցրել Տավուշի մարզի Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում՝ Անկախության 1/41 հասցեում գտնվող՝ շուրջ 10 միլիոն դրամ շուկայական արժեքին մոտարկված կադաստրային արժեքով 1500 քմ մակերեսով հողամասի նկատմամբ ֆիզիկական երկու անձի կառուցապատման իրավունքը՝ հողամասը վերադարձնելով համայնքին: Վճռի դեմ կողմի ներկայացրած վերաքննիչ […] ...
14:57 09.07.2025
Հայագիտության զարգացումը պետական քաղաքականության առաջնահերթություն է. Ժաննա ԱնդրեասյանՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի գիտահետազոտական ինստիտուտ Մատենադարանում մեկնարկել է Հայագիտական միջազգային կոնգրեսը, որն անցկացվում է երկրորդ անգամ: Հուլիսի 9-12-ը Հայագիտական միջազգային կոնգրեսին կմասնակցեն շուրջ չորս տասնյակ երկրների գիտակրթական առաջատար հաստատությունների հեղինակավոր հայագետներ ու հոգևոր-ձեռագրական կենտրոնների ներկայացուցիչներ։ Այս տարի, ի թիվս վաստակաշատ հայագետ-միջնադարագետների, մասնակցում են նաև մեծաթիվ […] ...
14:48 09.07.2025
«Զվարթնոց» օդանավակայանի ոստիկանները ձերբակալել են Մոլդովայի իրավապաների կողմից հետախուզվողիՀուլիսի 5-ին` ժամը 16.45-ին, Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները չվերթի ժամանումից հետո ձերբակալել են օտարերկրացի 24-ամյա տղամարդու: Այս տարվա մարտի 18-ից նա հետախուզվում էր Մոլդովայի Հանրապետության իրավապահ մարմինների կողմից` խոշտանգման և միջին ծանրության մարմնական վնասվածք պատճառելու մեղադրանքով, խափանման միջոցը՝ կալանք։ Նրա հայտնաբերման մասին տեղեկացվել է Հայաստանում Ինտերպոլի ազգային կենտրոնական բյուրոն։ ...
14:37 09.07.2025
Երևանի Հանրապետության հրապարակի տարածքում գործարկվելու է էլեկտրական շչակՀուլիսի 13-ին՝ ժամը 11:00-ից մինչև 12։00-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Կենտրոն վարչական շրջանում՝ Հանրապետության հրապարակի տարածքում, գործարկվելու է էլեկտրական շչակ։ ...