17:48 12.06.2018
Հունիսի 14-ին Մոսկվայի «Լուժնիկի» մարզադաշտում կմեկնարկի Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը: Բացման խաղում տանտերերի՝ Ռուսաստանի հավաքականը կհանդիպի Սաուդյան Արաբիայի ընտրանու հետ:
Աշխարհի 21-րդ առաջնությունը առաջին անգամ կանցկացվի նախկին Խորհրդային միության տարածքում, ինչպես նաև առաջին անգամ կանցկացվի միաժամանակ Եվրոպայի և Ասիայի տարածքներում:
Հանդիպումները տեղի կունենան 11 քաղաքների 12 մարզադաշտերում, որտեղ Աշխարհի առաջնությունների պատմության մեջ առաջին անգամ կօգտագործվի տեսակրկնությունների համակարգը:
ՖԻՖԱ-ի 2018-ի Աշխարհի առաջնությանը կմասնակցեն 32 թիմեր: Եվրոպան այս առաջնությունում կներկայացնեն 14 հավաքականներ (Անգլիա, Բելգիա, Գերմանիա, Դանիա, Իսլանդիա, Իսպանիա, Լեհաստան, Պորտուգալիա, Ռուսաստան, Սերբիա, Ֆրանսիա, Խորվաթիա, Շվեցարիա, Շվեդիա), Ասիան՝ 5 (Ավստրալիա, Իրան, Հրվ. Կորեա, Սաուդիան Արաբիա, Ճապոնիա), Հրվ. Ամերիկան՝ 5 (Արգենտինա, Բրազիլիա, Կոլումբիա, Պերու, Ուրուգվայ), Կենտրոնական և Հյս. Ամերիկան՝ 3 (Կոստա-Ռիկա, Մեքսիկա, Պանամա), Աֆրիկան՝ 5 (Եգիպտոս, Մարոկկո, Նիգերիա, Սենեգալ, Թունիս): Հավաքականները կբաժանվեն 8 խմբի, յուրաքանչյուրում՝ 4-ական թիմ: Խմբերում առաջին երկու տեղերը գրաված թիմերը դուրս կգան 1/8 եզրափակիչ:
Երբևէ աշխարհի չեմպիոնությունը նվաճած 8 հավաքականներից մունդիալին կմասնակցեն 7-ը: Միակ չեմպիոն հավաքականը, որը չի մասնակցի, դա Իտալիայի ընտրանին է:
Բուքմեյքերական գրասենյակները Մունդիալ 2018-ում հաղթելու ֆավորիտ են համարում Բրազիլիայի հավաքականին, ում հաղթանակի համար սահմանվել է 5 գործակից: Աշխարհի հնգակի չեմպիոններին հաջորդում է Գերմանիան՝ 5.5 գործակցով, Իսպանիան՝ 7, Ֆրանսիան՝ 7.5 և Արգենտինան՝ 10:
Ըստ ՖԻՖԱ-ի տվյալների՝ ներկա պահին վաճառվել է մոտ 2.5 մլն տոմս: Տոմսերի մեծ մասը ձեռք են բերել Ռուսաստանի քաղաքացիները. նրանց հաջորդում են ամերիկացիները, բրազիլացիները, կոլումբիացիները և գերմանացիները:
21:52 28.06.2025
Սպերցյանը վաղուց հասուն է թոփ ակումբում խաղալու համար․ Ալեքսանդր ԳրիգորյանՀայ մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը МАТЧ ПРЕМЬЕР-ի եթերում խոսել է Ռուսաստանի չեմպիոն «Կրասնոդարի» ավագ Էդուարդ Սպերցյանի` Եվրոպա հնարավոր տրանսֆերի մասին: «Երկու տարի առաջ, երբ ես ասացի, որ Էդուարդ Սպերցյանը կարող է խաղալ Եվրոպայի ցանկացած թոփ ակումբում, շատերը բղավում էին, թե կրկին հայկական թեմա է։ Ես ուզում եմ, որ չարամիտները լռեն։ Ինձ համար Սպերցյանը վաղուց հասուն է […] ...
21:45 28.06.2025
Սպիտակ տունը մտադիր է ճնշում գործադրել դատավորների վրա. Washington PostԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը մտադիր է ճնշում գործադրել ամերիկացի դատավորների վրա՝ պետության ղեկավարի ծրագրերի իրականացմանը խոչընդոտող բազմաթիվ որոշումները չեղյալ համարելու համար, Washington Post-ին հայտնել է Սպիտակ տան խոսնակը։ «Կառավարության իրավաբանները ճնշում կգործադրեն դատավորների վրա՝ «որքան հնարավոր է արագ» վերացնելու տասնյակ համընդհանուր որոշումներ, որոնք խոչընդոտում են նախագահի ծրագրերը»,-գրում է հրատարակությունը։ Թրամփի վարչակազմը «ոգեշնչված է» Գերագույն […] ...
21:35 28.06.2025
Իրանը երկարաձգել է օդային տարածքի փակումըԻրանի հյուսիսում, հարավում և արևմուտքում գտնվող օդային տարածքում չվերթների չեղարկումը երկարաձգվել է մինչև հունիսի 29-ի՝ Մոսկվայի ժամանակով 13:30-ը, հաղորդում է «Նուր Նյուզ» գործակալությունը՝ հղում անելով Իսլամական Հանրապետության ճանապարհների և քաղաքաշինության նախարարությանը։ «Իրանի օդային տարածքի հյուսիսում, հարավում և արևմուտքում ներքին և միջազգային չվերթների արգելքը երկարաձգվել է մինչև վաղը՝ հունիսի 29-ին, ժամը 14:00-ը,- ասվում է գործակալության հաղորդագրության […] ...
21:25 28.06.2025
«Յուվենտուսի» հակառեկորդըԹուրինի «Յուվենտուսը» հակառեկորդ է կրկնել։ Այս մասին հայտնում է Statsdufoot-ը: Իտալական ակումբը պատմության մեջ երկրորդ անգամ 5 գնդակ է բաց թողել միջազգային խոշոր մրցաշարում: Աշխարհի ակումբային առաջնության խմբային փուլի վերջին՝ երրորդ տուրում թուրինցիները 2-5 հաշվով պարտվել էին անգլիական «Մանչեսթեր Սիթիին»: Սրանից առաջ «Յուվենտուսը» 1958 թվականին Չեմպիոնների գավաթի խաղարկության որակավորման փուլում 0-7 հաշվով պարտվել էր ավստրիական […] ...
21:15 28.06.2025
Պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ Կայա ԿալասըՀունիսի 29-ից 30-ն պաշտոնական այցով Հայաստանում կգտնվի Եվրոպական հանձնաժողովի փոխնախագահ, ԵՄ արտաքին գործերի ու անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Կայա Կալասը: Այս մասին հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից։ «Հունիսի 30-ին ԱԳՆ-ում կկայանա ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և Կայա Կալասի հանդիպումը, որին կհաջորդի նախարարների համատեղ մամուլի ասուլիսը»,-ասված է հաղորդագրության մեջ։ ...