16:10 22.05.2020
Ինչպե՞ս հաղթահարել կորոնավիրուսի հետևանքով առաջացած սթրեսներն ու տագնապները: Այս թեմայով կայացած ասուլիսի ընթացքում մասնագետները մի շարք խորհուրդներ են տվել: Նրանք նախ՝ հորդորել են այս իրավիճակում չփնտրել դավադրություններ, չտրվել կեղծ տեղեկություններին, հոգ տանել հարազատների մասին ու պահպանել շփումները, թեկուզ սոցիալական հեռավորության վրա:
«Չպետք է այս ամենի հետևանքով անցնենք պասիվ ու անգործ կյանքի: Նախընտրելի է, որ մենք ակտիվ պահենք մեր ամենօրյա կյանքի տարբեր ռիթմերը: Խորհուրդն է տրվում, որ ամբողջ օրը պլանավորեք նախապես և աշխատեք որոշակի ակտիվություն ունենալ: Կարող եք անել մարմնամարզություն, դուրս գալ զբոսանքի»,- ասաց հոգեբան Խաչատուր Գասպարյանը:
Հոգեբանը պատմեց՝ այն բանից հետո, երբ ԱՀԿ-ն հայտարարեց կորոնավիրուսի համավարակ, առաջին հորիզոնական եկավ հոգեկան առողջության հարցը: Տագնապային դրսևորումներ, անօգնականության զգացում, որ առաջանում է հնարավոր վարակի, սիրելի մարդկանց օգնել չկարողանալու վախի պատճառով. նման երևույթներ ամբողջ աշխարհում նկատվեցին:
«Հիմա արդեն շրջանառվում է կորոնաֆոբիան: Այդ ֆոբիան կպչուն վախ է, որ հետապնդում է մեզ: Չի կարելի թշնամանալ տագնապի հետ: Պետք է ընդունել, որ տագնապի որոշակի չափն անհրաժեշտ է, որովհետև օգնում է պաշտպանվել, անհրաժեշտ միջոցառումներ ձեռնարկել և հետևել բոլոր այն պահանջներին, որոնք ոչ միայն հայկական միջավայրում են, այլ հորդորում են համաշխարհային առողջապահական կառույցները»,- հավելեց հոգեբանը:
12:10 09.07.2025
Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը Աբու Դաբիում երկկողմ հանդիպում կունենանՀայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը հուլիսի 9-ին աշխատանքային այցով մեկնում է Արաբական Միացյալ Էմիրություններ: Այս մասին տեղեկացրել է ՀՀ վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանը՝ «Ֆեյսբուք»-ի իր էջում կատարած գրառման միջոցով: «Այսօր Աբու Դաբիում նախատեսված է Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը ԱՄԷ նախագահ Շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ»,- նշված է գրառման մեջ: Հուլիսի 10-ին, […] ...
12:05 09.07.2025
CNN-ը պնդում է, որ Հեգսեթը դադարեցրել է Կիևին մատակարարումները առանց Սպիտակ տան հաստատմանԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթը չի տեղեկացրել Սպիտակ տանը անցյալ շաբաթ Ուկրաինային որոշակի տեսակի զենքի մատակարարումները դադարեցնելու որոշման մասին, հաղորդում է CNN-ը ՝ հղում անելով մի շարք աղբյուրների։ Նրանք նշել են, որ սա «իրարանցում է առաջացրել վարչակազմի ներսում, քանի որ այն փորձում է հասկանալ, թե ինչու է կիրառվել կասեցումը և ինչպես բացատրել դա Կոնգրեսին և […] ...
11:57 09.07.2025
Միացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի․ ՌուբիոՄիացյալ Նահանգները հուսով է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև շուտով խաղաղության համաձայնագիր կստորագրվի։ Այս մասին հայտնել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն։ «Մենք դադարեցրել ենք պատերազմը Հնդկաստանի ու Պակիստանի միջև։ Խաղաղության համաձայնագիր է ստորագրվել Ռուանդայի ու Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետության միջև, ինչպես նաև 12-օրյա պատերազմն ավարտվել է ամերիկյան գործողությամբ․ Միացյալ Նահանգները աշխարհի միակ երկիրն է, որ կարող […] ...
11:49 09.07.2025
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը վճռական է Գազայում պատերազմի իր նպատակներին հասնելու հարցումԻսրայելը վճռականորեն տրամադրված է հասնել Գազայի հատվածում պատերազմի բոլոր նպատակներին, այդ թվում՝ պատանդների ազատ արձակմանը և պաղեստինյան արմատական ՀԱՄԱՍ շարժման ներուժի ոչնչացմանը: Այս հայտարարությունն արել է հրեական պետության վարչապետ Բենիամին Նեթանյահուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպումից հետո: «Մենք (իսրայելցիները) վճռականորեն տրամադրված ենք հասնել մեր բոլոր նպատակներին՝ ազատ արձակել մեր բոլոր առևանգվածներին՝ թե՛ կենդանի, թե՛ […] ...
11:37 09.07.2025
Արեգակի վրա նոր հզոր բռնկում է տեղի ունեցելԱրեգակի վրա գրանցվել է նախավերջին հզորության՝ M դասի նոր բռնկում, ՏԱՍՍ-ին հայտնել են Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտում։ «Հուլիսի 9-ին ռենտգենյան տիրույթում գրանցվել է M1.3 (N20E78) 28 րոպե տևողությամբ բռնկում», – հաղորդում է ինստիտուտը։ Նշվում է, որ բռնկումը որևէ ազդեցություն չի ունենա Երկրի վրա։ ...