10:51 23.05.2020
Ճանապարհային ոստիկանության գրանցման, հաշվառման և քննական կենտրոնները ևս վերսկսել են աշխատանքը: Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնում քաղաքացիների ու վարորդների ակտիվ հոսք եղել է շաբաթվա սկզբին
Արտակարգ դրության պայմաններում երկամսյա աշխատանքային դադարի պատճառով կիսատ գործարքներ են կուտակվել։ Գրանցման, հաշվառման քննական կենտրոն մտնելիս անվտանգության կանոններին ենթարկվելը պարտադիր է։
Գործարքի տեսակն ու անհրաժեշտ փաստաթղթերի առկայությունը ճշտելուց բացի, բոլոր հանրային ծառայություններում դիմակ պահանջելն աշխատանքի կարևոր բաղադրիչն է։ Այդպես է թույլատրվում քաղաքացիների մուտքը Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի մասնաշենք:
Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ մեքենայի առք ու վաճառքի, գրանցման հերթում հայտնված, վարորդական իրավունքի վկայականի համար քննություն հանձնող քաղաքացիները սպասում են դրսում։ Անհրաժեշտ հեռավորություն պահպանելու զգուշացման գործը վերապահված է ճանապարհային ոստիկաններին:
Կուտակումներ եղել են աշխատանքները վերսկսելու առաջին երկու օրերին: Գրանցման, հաշվառման ու քննական կենտրոնների աշխատանքը դադարեցվել էր մարտի 25-ից, ու գրեթե երկու ամիս իրենց գործարքներին սպասող քաղաքացիների մեծ մասը հենց առաջին օրն է ներկայացել կենտրոն։ Հիմա արդեն կենտրոնի մուտքի մոտ շատ սպասողներ չկան։
«Օրական կատարում ենք մոտավորապես 100-120 գործարք, 90-70-80՝ նայած օր։ Առաջին օրն էլ մինչև 120 գործարք կատարեցինք տրանսպորտային միջոցների գրանցումից։ Վարորդական իրավունքի վկայականի ստացման ցուցանիշներն են մի քիչ բարձր»,-նշեց Գրանցման, հաշվառման և քննական հյուսիսային կենտրոնի պետ Գառնիկ Լևոնյանը։
Տեսանելի վայրերում ու համակարգիչների վրա փակցված ցուցանակների ու հատուկ գծանշումների միջոցով ապահովված է 1-2 մետր հեռավորություն, իսկ աշխատանքային սեղաններին մոտենալ թույլատրվում է միայն ստորագրելու ժամանակ:
Գրանցման, հաշվառման ու քննական հյուսիսային կենտրոն են ներկայացել նաև այն քաղաքացիները, որոնք վարորդական իրավունքի վկայական ստանալու կամ այն փոխարինելու համար տեսական, գործնական քննություններ էին հանձնել դեռ արտակարգ դրությունից առաջ, բայց վկայականները չէին հասցրել ստանալ: Այս սենյակը կենտրոնում միակն է, որտեղ մի քանի րոպեով թույլատրվում է հանել դիմակը։
Գրանցման, հաշվառման և քննական կենտրոնը վերսկսել է նաև դեռ 2019 թվականի դեկտեմբերից ժամանակավոր տրամադրված վարորդական իրավունքի վկայականներն ու մեքենաների տեխանձնագրերը պլաստիկե քարտերով փոխարինելու գործընթացը: Արտակարգ դրությամբ պայմանավորված՝ ժամանակավոր փաստաթղթերի գործածության ժամկետները մեկ ամսով երկարաձգվել էին:
13:36 14.05.2025
Գիտնականները 24 ժամվա ընթացքում գրանցել են երկրորդ հզոր արևային բռնկումըՉորեքշաբթի օրը Արեգակի վրա գրանցվել է X դասի հզոր բռնկում, հայտնում է Վ.Ի.-ի անվան Կիրառական երկրաֆիզիկայի ինստիտուտը (IPG): Հաղորդագրության մեջ ասվում է, որ մայիսի 14-ին 4087 (N16E65) արեգակնային բծերի խմբում ռենտգենյան տիրույթում գրանցվել է X2.5 ուժգնությամբ 32 րոպե տևողությամբ բռնկում։ Ավելի ուշ գրանցվել է M դասի ուժեղ բռնկում, որը տևել է 15 րոպե։ Արեգակնային բռնկումները […] ...
13:32 14.05.2025
Լյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է Արարատ ՄիրզոյանըԼյուքսեմբուրգում մեկնարկել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի նիստը, որին մասնակցում է ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը: Կայացել է պաշտոնական դիմավորման և համատեղ լուսանկարման արարողությունը: ...
13:27 14.05.2025
ՄԻՊ-ը տեղեկություններ է ստանում ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում պարբերաբար տեղեկություններ են ստացվում տարբեր հանգամանքներով պայմանավորված՝ հանրակրթական ուսումնական հաստատություններում դասապրոցեսի բնականոն ընթացքի խաթարումների, ուսուցիչ-աշակերտ-ծնող հարաբերություններում անհանդուրժողականության դրսևորումների վերաբերյալ: Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմում սոցիալական ցանցերի և զանգվածային լրատվության միջոցների հրապարակումների մշտադիտարկման արդյունքում արձանագրվել է, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի Մերձավան գյուղի միջնակարգ դպրոցում տեղի է ունեցել միջադեպ, որի ժամանակ որոշ […] ...
13:21 14.05.2025
«Զվարթնոցի» համայնքային ոստիկաններն ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու դեպք են բացահայտելՕպերատիվ-հետախուզական մանրակրկիտ միջոցառումներից հետո Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողները մայիսի 12-ին` ժամը 18-ին, ապօրինի ձեռնարկատիրությամբ զբաղվելու, հարկեր, տուրքեր չվճարելու հիմնավոր կասկածանքով ժամանման սրահում ձերբակալել ու բաժին են տեղափոխել Արմավիրի մարզի Մերձավան գյուղի բնակիչ 23-ամյա երիտասարդի: Ըստ տեղեկությունների` երիտասարդը ամիսներ շարունակ Երևան ժամանող անձանցից ստացել է թանկարժեք բջջային հեռախոսներ: Երիտասարդի խուզարկությամբ հայտնաբերվել է ութ բջջային […] ...
13:11 14.05.2025
Թրամփը կոչ է արել Սիրիային կանխել ԻՊ-ի վերածնունդըԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Սիրիայի վարչակազմի նոր ղեկավար Ահմեդ ալ-Շարաայի հետ Էր-Ռիադում հանդիպման ժամանակ կոչ է արել Սիրիայի իշխանություններին կարգավորել Իսրայելի հետ հարաբերությունները Աբրահամի համաձայնագրերի շրջանակներում և կանխել «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման վերածնունդը։ Այս մասին X-ում հայտնել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիթը։ Նրա խոսքով՝ ամերիկացի առաջնորդը «կոչ է արել նախագահ ալ-Շարաային մեծ աշխատանք […] ...
13:05 14.05.2025
Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներՄայիսի 14-ի ցերեկը, 15-ին հանրապետության առանձին վայրերում և Երևանում սպասվում են ամպրոպային բնույթի հորդառատ անձրևներ, կարկուտ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում 18-23մ/վ։ Երևանում մայիսի 14-ի ցերեկը, 15-ին, 16-ի գիշերը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, 14-15-ին առանձին հատվածներում հորդառատ։ Ամպրոպի ժամանակ սպասվում է նաև քամու ուժգնացում 15-18 մ/վ արագությամբ: Մայիսի 16-ի ցերեկը, 17-19-ին սպասվում […] ...