Այսուհետ ավտոմեքենայում 1-ից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

Այսուհետ ավտոմեքենայում 1-ից ավելի մարդու առկայության դեպքում բոլորը պարտադիր պետք է դիմակ կրեն

19:55 24.05.2020

Դիմակի կրման կուլտուրան մեզ հնարավորություն կտա նվազեցնել կորոնավիրուսով վարակման դեպքերը: Վաղվանից, ի թիվս այլ կետերի, պարտադիր է դառնում մեքենաներում դիմակների կրման պահանջը: Այս մասին ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարեց վարչապետը՝ տեղեկացնելով, որ կայացրել են հետևյալ որոշումները.

«Որոշում համար առաջին. պարետատունն այդ որոշումը կձևակերպի. առևտրի բոլոր մասնակիցները պետք է կրեն դիմակ՝ անկախ գտնվելու վայրից:

Հաջորդը՝  ավտոմեքենաները դիտարկում ենք որպես փակ տարածք, և ավտոմեքենաների մեջ մեկից ավելի մարդու առկայության պարագայում բոլորը, անկախ բացառության, նույն ընտանիքի անդամ են, անդամ չեն, ավտոմեքենայում, որևէ տրանսպորտային միջոցում, եթե մեկից ավելի մարդ կա, ուրեմն բոլորը, առանց բացառության, պետք է լինեն դիմակով, և դիմակով չլինելը բերելու է խստագույն վարչական պատասխանատվության:

Պետք է պահպանել դիմակի կրման և ձեռքերը ախտահանելու կանոնները: Մենք եկել ենք եզրակացության, որ անգամ տանը պատրաստված, ինքնագործ դիմակները կարող են պաշտպանել քաղաքացիներին կորոնավիրուսից: առաջիկայում մասնագետները խորհուրդներ կտան քաղաքացիներին, թե ինչպես տանը պատրաստեն դիմակ:

Այսուհետ հաղորդակցվել միայն դիմակով, ավտոմեքենայում, աշխատավայրում աշխատել միայն դիմակով, ախտահանել ձեռքերը, պահպանել սոցիալական հեռավորություն: Համոզված ենք, որ այս կանոնները պահպանելով կկարողանանք հաղթահարել այս վիճակը: Ես հավատում եմ ձեզ, որ դուք կարող եք կրել այսպիսի անհատական պատասխանատվություն: Ես հավատում եմ, որ միասին կարող ենք այս հարցը լուծել»,- ասաց վարչապետը:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP