15:35 25.05.2020
Կոտայքի մարզպետ Ռոմանոս Պետրոսյանը խորհրդականների ուղեկցությամբ մայիսի 22-ին աշխատանքային այցով եղել է Ջրվեժ խոշորացված համայնքի Զովք, Ձորաղբյուր, Ջրվեժ բնակավայրերում, ինչպես նաև Հացավան, Գեղարդ և Գողթ համայնքներում։ Այս մասին հայտնում են Կոտայքի մարզպետարանից:
Այցի նպատակն էր՝ տեղում ծանոթանալ այս բնակավայրերի տնտեսական ու սոցիալական զարգացմանն ուղղված 2019 թ. մեկնարկած սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում իրականացվող շինարարական և 2020թ. ՀՀ կառավարությանը ներկայացված ծրագրերի նախապատրաստական աշխատանքների ընթացքին, ինչպես նաև մասնակցել Գողթ համայնքում Գեղարդալճի ջրամբարի հարցի վերաբերյալ լսումներին:
Զովքում կառավարության 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել մանկապարտեզի շենքի կապիտալ հիմնանորոգման, ամրացման և հարակից տարածքի բարեկարգման աշխատանքներ։ Բարեկարգ ու լուսավոր շենքը կունենա անհրաժեշտ բոլոր պայմանները՝ երեխաների 2 խումբ (3-6 տարեկան) ընդունելու համար։ Ծրագրի արժեքը մոտ 166 մլն ՀՀ դրամ է։
Ջրվեժ բնակավայրում մարզպետը ծանոթացել է մանկապարտեզի տարածքին, որտեղ 2020 սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է 190 երեխայի համար հիմքից նոր մանկապարտեզ կառուցել։ Ժամանակակից չափորոշիչներին համապատասխան ու նորագույն լուծումներով մանկապարտեզը կարող է ընդունել ոչ միայն Ջրվեժի, այլև հարակից բնակավայրերի երեխաներին:
Ձորաղբյուր բնակավայրում 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով անցկացվել է ջրագիծ: Այս տարվա ծրագրով նախատեսվում է բնակավայրի ջրագծերի անհատական միացումների և ջրաչափական հանգույցների կառուցում: Ծրագրի արժեքը՝ 39 769 870 ՀՀ դրամ է, որից 45 տոկոսը՝ 17 896 441.5 ՀՀ դրամը համայնքի մասնաբաժին է, իսկ մնացածը պետության մասնաբաժինն է:
Հաջորդ կանգառը Հացավան բնակավայրն էր, որտեղ 2019 թվականի սուբվենցիոն ծրագրով ամրացվել է դեռ Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին կառուցված մշակույթի տան շենքը: Ավարտվել են կապիտալ վերանորոգման աշխատանքները, լիովին փոխվել են շինության կտուրն ու պատուհանները, կատարվել է տարածքի ցանկապատում: Իսկ օրեր առաջ կառավարության նիստում հաստատված 2020 թ. սուբվենցիոն ծրագրով նախատեսվում է իրականացնել ներքին հարդարման աշխատանքներ: Համայնքի և այլ աղբյուրների միջոցներով կբարեկարգվի մշակույթի տան ամբողջ տարածքը, բակում խաղահրապարակ կկառուցվի: Աշխատանքների ավարտից հետո Հացավան համայնքը կունենա մշակույթի հրաշալի կենտրոն՝ անհրաժեշտ գույքով, գրադարանով ու կծառայի որպես հարթակ՝ բազմաբնույթ մշակութային միջոցառումների անցկացման և կրթական գործունեության համար:
Հացավանում նախատեսվում է նաև Հ․ Մանուկյանի անվան միջնակարգ դպրոցի պարսպապատում մարզպետարանի խնայողությունների հաշվին
Գեղարդ բնակավայրում 2020 թ. սուբվենցիոն ծրագրերով նախատեսվում է կենտրոնական ճանապարհի ամբողջական ասֆալտապատում և հիմնանորոգում, հենապատի կառուցում և ջրահեռացման համար ջրատարի կառուցում։ Ծրագրի արժեքը 32 258 340 ՀՀ դրամ է, որից 26 տոկոսը՝ 8 387 168 ՀՀ դրամը համայնքի կողմից է վճարվելու, իսկ 24 տոկոսը՝ 7 742 000 ՀՀ դրամը՝ բարերար Արտեմ Պողոսյանի կողմից, մնացածը պետության մասնաբաժինն է:
Գողթ բնակավայրում 2019 թ. սուբվենցիոն ծրագրերով մեկնարկել են մանկապարտեզի շենքի ամրացման, վերակառուցման և կապիտալ հիմնանորոգման աշխատանքները։ Շինարարական աշխատանքներն ակտիվ ընթացքի մեջ են։ Արդեն աշնանը երկհարկանի նորակառույց մանկապարտեզը շահագործման կհանձնվի:
Ծրագրի արժեքը 93 մլն ՀՀ դրամ է։ Գողթ բարձրլեռնային բնակավայրում նախատեսվում են նաև լայնածավալ ասֆալտապատման աշխատանքներ:
Շրջայցն ավարտվել է Գողթում Ջրային պետական կոմիտեի նախագահի, «Կոտայք» ՋՕԸ գործադիր տնօրենի, վարչական խորհրդի նախագահի և համայնքի ներկայացուցիչների մասնակցությամբ բացօդյա լսումներով: Լսումների արդյունքները մարզպետը դրական է գնահատում. մի շարք հարցերի շուրջ կա լիարժեք փոխըմբռնում, և Գեղարդալճի ինքնահոս համակարգի վերջին 1.9կմ-ոց հատվածի շինարարությունը շուտով կմեկնարկի։
Զուգահեռաբար Ջրային Պետական Կոմիտեն՝ համայնքի 10% համաֆինանսավորմամբ կիրականացնի նաև ներտնտեսային ցանցի 1.76 կմ-ոց հատվածի կառուցումը՝ այդով համայնքում առկա ոռոգման ջրի մոտ 50%-ոց կորուստները հասցնելով գրեթե զրոյի։
Բոլոր բնակավայրերում մարզպետը շփվել է նաև բնակիչների հետ՝ կորոնավիրուսային համավարակով պայմանավորված սոցիալական ու տնտեսական իրավիճակը հասկանալու և առկա խնդիրներին առաջիկայում լուծումներ առաջադրելու նպատակով:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...