18:46 25.05.2020
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Արթուր Թովմասյանը մայիսի 25-ին շարունակել է Հանրապետության նախագահի՝ համերաշխության ու հանդուրժողականության ուղերձի շրջանակում, քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների միջև համագործակցության հնարավորությունների մշակելու նպատակով հանդիպումները:
Օրվա առաջին հանդիպումը տեղի է ունեցել Արցախի ժողովրդավարական կուսակցության գրասենյակում: Արթուր Թովմասյանը հանդիպել է Արցախի Ժողովրդավարական Կուսակցության կենտրոնական խորհրդի նախագահ, 6-րդ գումարման Ազգային ժողովի նախագահ Աշոտ Ղուլյանին և «Արցախի ժողովրդավարական կուսակցություն» խմբակցության ներկայացուցիչներին:
Հանդիպման ընթացքում Աշոտ Ղուլյանը, ևս մեկ անգամ շնորհավորելով նորընտիր նախագահին, համոզմունք է հայտնել, որ նրա ղեկավարությամբ ԱԺ-ում բազմաթիվ նոր մտահղացումներ կյանքի կկոչվեն: Խոսելով խորհրդարանում երկու մանդատով ներկայացված «ԱԺԿ» խմբակցության մասին՝ Աշոտ Ղուլյանը նշել է, որ խմբակցության գործելաոճը խորհրդարանում լինելու է կառուցողական և ազատ համագործակցային:
Արթուր Թովմասյանը երախտիքի խոսք է ուղղել 6-րդ գումարման խորհրդարանի նախագահին և նշել, որ պահպանվելու են խորհրդարանական բարի ավանդույթները, և լավարկվելու է այն դրականը, որ մնացել է նախորդ գումարման խորհրդարանից:
Հանդիպման ընթացքում երկուստեք կարևորվել են միջխորհրդարանական հարաբերությունների զարգացման, բարեկամական խմբերի և շրջանակների հետ նոր ծրագրերի մշակման ու անելիքների հստակեցման, արտախորհրդարանական ուժերի հետ փոխգործակցության հարցեր:
ԱԺ նախագահի հաջորդ հանդիպումը ՀՅ Դաշնակցության Արցախի Կենտրոնական կոմիտեի Ստեփանակերտի գրասենյակում էր, որտեղ Արթուր Թովմասյանը հանդիպել է «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» խմբակցության պատգամավորներին և կուսակցության անդամներին:
ՀՅԴ Արցախի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը, ողջունելով ԱԺ նախագահի՝ քաղաքական ուժերի և նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուների հետ հանդիպելու նախաձեռնությունը, նշել է, որ այն լավ առիթ է հիմնախնդիրներին անդրադառնալու և լուծումներ գտնելու առումով: Խոսելով խորհրդարանում իրենց քաղաքական ուժի գործունեության մասին՝ Դավիթ Իշխանյանը նշել է, որ այն բխելու է երկրի շահերից:
Արթուր Թովմասյանը, խոսելով Հայ Հեղափոխական Դաշնակցության՝ համահայկական հարցերը աշխարհում լսելի դարձնելու և դրանց լուծման նպատակով գործադրած հետևողական ջանքերի մասին, նշել է, որ անգնահատելի է համարում կառույցի դերը համայն հայության կյանքում: Խորհրդարանի ղեկավարը նաև գոհունակություն է հայտնել 7-րդ գումարման ԱԺ-ում ՀՅԴ ներկայացվածության համար և նշել, որ որպես ԱԺ նախագահ՝ Ղարաբաղյան հիմնախնդրի, Հայոց ցեղասպանության ճանաչման և անվտանգային հարցերում զգալու է «ՀՅԴ» խմբակցության աջակցության կարիքը՝ որպես կամուրջ՝ Արցախ-Հայաստան-Սփյուռք կապերում:
Կողմերը քննարկել են խորհրդարանական դիվանագիտությանը և արտաքին հարաբերություններին վերաբերող հարցեր:
Օրվա երկրորդ կեսին ԱԺ նախագահն ընդունել է 2020-ի նախագահական ընտրությունների թեկնածու Բելլա Լալայանին:
Հանդիպմանն Արթուր Թովմասյանը կարևորել է կանանց և երիտասարդների դերը քաղաքականության մեջ և նշել, որ այլակարծությունը պետք է լսելի լինի, իսկ անհրաժեշտության դեպքում նաև քննարկվի խորհրդարանում:
Շնորհակալություն հայտնելով հրավերի համար՝ Բելլա Լալայանը համոզմունք է հայտնել, որ 7-րդ գումարման խորհրդարանը կառանձնանա իր գործունեության թափանցիկությամբ ու հասանելիությամբ, ինչպես նաև ժողովրդի շահերից բխող հարցերի քննարկմամբ:
Օրվա վերջին հանդիպումը նախագահական ընտրություններին ինքնաառաջադրված թեկնածուներ՝ Սերգեյ Ամիրյանի, Աշոտ Դադայանի և Մելսիկ Պողոսյանի հետ էր:
ԱԺ նախագահը շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և համագործակցության հնարավոր հեռանկարներ քննարկելու պատրաստակամության համար: ԱԺ ղեկավարը նաև հնարավոր է համարել համապետական ընտրություններին մասնակցած թեկնածուների՝ ԱԺ բարեկամական խմբերում և շրջանակներում ընդգրկելու հարցը:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ նախագահական ընտրություններին մասնակցած թեկնածուները ևս պատրաստակամություն են հայտնել իրենց լուման ներդնել երկրի կայացման, արտաքին և ներքին մարտահրավերներին դիմագրավելու և անվտանգության հարցերի լուծման հարցերում:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...