19:21 27.05.2020
ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանն աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել՝ ՀՀ քննչական կոմիտեի ղեկավար կազմի և կառուցվածքային ստորաբաժանումների պետերի մասնակցությամբ:
Ըստ օրակարգի՝ զեկուցվել է 2019թ. ընթացքում կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի, 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ն ընկած ժամանակահատվածում սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ քննված քրեական գործերով կատարված աշխատանքների մասին:
ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարությունների, կազմակերպական-վերլուծական և քրեագիտական գլխավոր վարչությունում՝ 2019թ. կատարված սպանության և սպանության փորձերի դեպքերով հարուցված քրեական գործերով նախաքննության վիճակի ուսումնասիրության համաձայն՝ սպանության և սպանության փորձերի դեպքերով ՀՀ քննչական կոմիտեի վարույթում (այդ թվում՝ Զինվորական քննչական գլխավոր վարչության) քննվել է 134 քրեական գործ: 39 քրեական գործ՝ 49 անձի նկատմամբ, ուղարկվել է դատարան, 12-ի վարույթը կարճվել է, 22-ի վարույթը կասեցվել է, 61 քրեական գործով նախաքննությունը շարունակվում է: Նշված գործերից 32-ը 2018թ.-ից 2019թ. փոխանցված գործերն են:
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային ստորաբաժանումներում (բացառությամբ Զինվորական քննչական գլխավոր վարչության) 2019թ. ընթացքում սպանության և սպանության փորձերի դեպքերով հարուցվել է 72 քրեական գործ, որից 24-ը հարուցվել է Երևան քաղաքի վարչական շրջանների քննչական բաժիններում, 48-ը` մարզային քննչական վարչություններում:
ՀՀ քննչական կոմիտեի տարածքային քննչական վարչությունների գործունեության վերահսկողության գլխավոր վարչությունում կատարված ուսումնասիրության համաձայն՝ 2020թ. հունվարի 1-ից մինչև մայիսի 24-ը ներառյալ ՀՀ քննչական կոմիտեի մինչդատական վարույթ իրականացնող մարմիններում (բացառությամբ ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործերի) սպանության, սպանության փորձերի, սպանության նախապատրաստությունների և անհայտ կորելու դեպքերի առթիվ հարուցվել և վարույթ է ընդունվել 45 քրեական գործ, որոնցից՝ 4-ը Հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում, Երևան քաղաքի քննչական վարչության և ենթակա ստորաբաժանումների վարույթում՝ 10, իսկ մարզային քննչական վարչություններում՝ 31 քրեական գործեր:
Նշված 45 քրեական գործերից 8-ը հարուցվել է հակառակորդի զինված ուժերի մարտական հենակետերից անհայտ անձանց կողմից ազգային, ռասայական կամ կրոնական շարժառիթով կատարված դեպքերի առթիվ, իսկ 37 քրեական գործերով իրականացված մեծածավալ քննչական ու դատավարական գործողությունների արդյունքում՝ դրանցից 36-ը կամ 97,3 %-ը բացահայտվել է:
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Հայկ Գրիգորյանը համապատասխան հանձնարարականներ է տվել՝ ընդգծելով առավելագույն ուշադրություն պահանջող աշխատանքային ուղղությունները:
14:20 07.07.2025
Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետՄոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...
14:12 07.07.2025
Երևանում կասեցվել է հանրային սննդի օբյեկտի արտադրական գործունեությունըՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի կենտրոնի տեսուչները վերահսկողություն են իրականացրել «Գրիլյան» ՍՊԸ-ին պատկանող (ք․ Երևան, Թումանյան փ․) հանրային սննդի օբյեկտում։ Ստուգման ընթացքում պարզել են, որ արտադրական գործընթացներն այստեղ իրականացվում են սննդամթերքի հիգիենային ներկայացվող սահմանված պահանջների խախտմամբ։ Մասնավորապես՝ օբյեկտի (մսի կտրատման, աղալու) պահեստային տարածքում կոյուղաջրի հավաքման և հեռացման համակարգին միացված է եղել օդամղիչ արհեստական հեռացման […] ...
14:05 07.07.2025
Խորհրդարանը շարունակել է քննարկել ԱԺ պատգամավոր Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու հարցըԱզգային ժողովը հուլիսի 7-ի արտահերթ նստաշրջանում շարունակել է քննարկել «Ազգային ժողովի պատգամավոր Արծվիկ Գարեգինի Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին» ԱԺ որոշման նախագիծը: Հուլիսի 4-ի քննարկումը՝ այստեղ: Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորներն այս գործի հիմնավորումներն ապօրինի ու շինծու են որակել, նշել, որ քաղաքական պատվեր է կատարվում, ինչի առնչությամբ անհամաձայնություն են հայտնել իշխող քաղաքական ուժի պատգամավորները, […] ...
13:58 07.07.2025
Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական փառատոնը. այն կշարունակվի 12 օրՍյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...
13:50 07.07.2025
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանինՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...
13:42 07.07.2025
Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակովԵրևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...