Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.26
  • RUBLE
    4.88
  • 452.58
WEATHER
+28.09 oC

Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը

19:27 27.05.2020

Մեկնարկել է «Ֆիլիպ Մորրիս Արմենիայի» Aspire 2020 6-րդ վարձատրվող փորձնակության ծրագիրը: Դիմել այստեղ:

Այս տարի աշխարհի առաջատար ընկերություններից մեկի՝ «Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ի հայաստանյան ներկայացուցչությունը՝ «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ն վեցերորդ անգամ անընդմեջ անցկացնում է Aspire 2020 պրակտիկայի ծրագիրը:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշնլ»-ը միջազգային ընկերություն է, համաշխարհային դինամիկ բիզնես, առաջատար գիտության և նորարարական ապրանքների մշակման կենտրոն, ինչպես նաև մրցանակակիր գործատու: Ընկերությունը առաջիններից մեկն է, որ մշակում է հեղափոխական արտադրանք՝ փոխելու միլիոնավոր ծխող կանանց և տղամարդկանց կյանքերը:

Ընկերության աշխատանքն ավելի խորապես ուսումնասիրելիս, ինչպես նաև ՖՄԻ-ի գրասենյակներն այցելելիս պարզ է դառնում, որ «Ֆիլիպ Մորրիսը» լավագույն գործատուներից է: Այդ պատճառով էլ, հենց հիմա ժամանակն է միանալ այս հիանալի թիմին:

Խրախուսելով բակալավրիատի և մագիստրատուրայի վերջին կուրսի ուսանողների, նորավարտների, ինչպես նաև սկսնակ մասնագետների մասնագիտական առաջընթացը ՝ ընկերությունը ծրագրի մասնակիցների համր ապահովում է վեց ամիս տևողությամբ վարձատրվող պրակտիկա, որի ընթացքում մասնակիցները աշխատանքային փորձ ձեռք կբերեն միջազգային կազմակերպությունում և հնարավորություն կստանան աշխատել իրական նախագծերի վրա:

Aspire 2020-ի շրջանակներում իրական հաճախորդների հետ աշխատելու փորձ ձեռք բերելուց զատ, մասնակիցները կդառնան «Ֆիլիպ Մորրիս Արմենիա»-ի թիմի անդամ, կմասնակցեն աշխատակիցների հանդիպումներին և կկարողանան զարգացնել իրենց ունակությունները՝ ընկերության փորձառու մասնագետների կողմից փորձի փոխանակման շնորհիվ:

Ընտրություն կատարելիս՝ ընկերությունը հիմնվում է աշխատելու՝ մասնակցի հետաքրքրության և մոտիվացիայի, նվիրվածության և աշխատանքային փորձ ձեռք բերելու ցանկության վրա:

«Ֆիլիպ Մորրիս Ինթերնեյշլ»-ը ցանկանում է աշխատել ամենատաղանդավորների հետ: Ընկերությունը ընդգրկում է ավելի քան 90 լեզուներով խոսող 80 000 աշխատակից ամբողջ աշխարհում և առաջնահերթ է համարում աջակցել, գրավել ու պահպանել նրանց՝ անկախ նրանց տարիքից, սեռից, կրոնից կամ ֆիզիկական հնարավորություններից: Մարդիկ «Ֆիլիպ Մորրսիս» ընկերության ամենամեծ ուժն են, և հենց սա է, որ ՖՄԻ-ը դարձնում է լավագույն աշխատատեղերից մեկը:

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

13:58 07.07.2025

Մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական ​​փառատոնը. այն կշարունակվի 12 օր

Սյունիքի մարզկենտրոն Կապանում «Նախերգանք» համերգային ծրագրով մեկնարկել է Կապանի միջազգային երաժշտական երրորդ փառատոնը։ Երաժշտական տոնակատարությունը կշարունակվի 12 օր անընդմեջ՝ հանդիսատեսին առաջարկելով երաժշտական տարբեր ​​ժանրերի համերգներ՝ 30-ից ավելի հրավիրյալ երաժիշտների կատարմամբ։ «Կապան ֆեստ 2025»-ի հյուրերը հնարավորություն կունենան տեսնելու 18-րդ դարի լարային գործիքներ, այդ թվում՝ Ստրադիվարիուսի և Գվարների դել Ջեզուի ջութակները, որոնց ցուցադրությունը Կապանում կներկայացնի հայտնի ջութակագործ […] ...

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

13:50 07.07.2025

Ռուբեն Ռուբինյանն ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 7-ին ընդունել է ՀՀ-ում Շվեդիայի Թագավորության արտակարգ եւ լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին, ով ավարտում է դիվանագիտական առաքելությունը մեր երկրում: Քննարկվել են Հայաստան-Շվեդիա սերտ համագործակցությանն ու միջխորհրդարանական խորացող հարաբերություններին վերաբերող հարցեր: Ռուբեն Ռուբինյանը բարձր է գնահատել դեսպան Սվենսոնի անձնական ներդրումն ու ջանքերը երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության զարգացման հարցում։ ...

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

13:42 07.07.2025

Երթևեկության կազմակերպման փոփոխություններ՝ տրանսպորտային միջոցների ավելի անարգել երթևեկությունն ու տրանսպորտային հոսքերի անընդհատությունն ապահովելու նպատակով

Երևանում ավտոբուսների երթևեկությունն առանձնացված գոտիներով կազմակերպելու նպատակով ամիսներին իրականացվել է գործող առանձնացված գոտիների շարունակականության ապահովում Մաշտոցի պողոտայից դեպի Խորենացի, Բեյրութի, Իտալիայի և Արգիշտիի փողոցներ՝ ապահովելով հասարակական տրանսպորտի անարգել երթևեկը դեպի «Հաղթանակի» կամուրջ և հակառակ ուղղություններով։ Այս նախագծով մի շարք խաչմերուկներում տեղի են ունեցել երթևեկության կազմակերպման փոփոխություններ, որոնց նպատակն է, նշված փողոցներում ավտոբուսի առանձնացված գծերի ներդրմամբ […] ...

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

13:33 07.07.2025

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը

Մեկնարկել է Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի Մինաս Ավետիսյան 4/2 հասցեում գտնվող հ.156 մանկապարտեզի նոր շենքի շինարարությունը: Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից։ Գործընթացն իրականացվում է Երևանի էներգաարդյունավետության ծրագրի համաձայն: Մանկապարտեզը լինելու է 6 խմբանի՝ ամբողջությամբ համալրված հակահրդեհային, արևային ֆոտովոլտային, օդափոխության համակարգերով: ...

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

13:26 07.07.2025

Լողասեզոնին Սևանալճում իրականացվելու է 24-ժամյա ուժեղացված ծառայություն

Սևանալճում հուլիսի 1-ից լողասեզոնը բացվել է. փրկարարներն ու ջրային պարեկներն իրականացնում են 24-ժամյա ուժեղացված ծառայություն: Այս մասին այսօր մանրամասներ են ներկայացրել մամուլի ասուլիսի ընթացքում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

13:12 07.07.2025

Աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին

Շառլ Ազնավուրի արձանի պատրաստման աշխատանքներն ավարտական փուլում են։ Այս մասին զեկուցել են Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ընթացքում: Աշխարհահռչակ շանսոնյեի արձանի պաշտոնական բացումը տեղի կունենա հուլիսի 18-ին՝ Երևանի Ազնավուրի հրապարակում: Մանրամասները՝ տեսանյութում: ...

BACK_TO_TOP