17:19 29.05.2020
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվում է ՀՀ պետական կառավարման մարմինների 2019թ. գործունեության հաշվետվությունների քննարկումը: Այսօր ներկայացվել է բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության գործունեության հաշվետվությունը, զեկուցմամբ հանդես է եկել նախարար Հակոբ Արշակյանը:
Նախարարի հաղորդմամբ՝ 2019թ. մայիսի վերջ ստեղծված նախարարությունը հաշվետու ժամանակահատվածում աշխատանքներ է իրականացրել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, ռազմարդյունաբերության, թվայնացման, հեռահաղորդակցության խթանման ուղղություններով: Ոլորտային ցուցանիշների մասով նշվել է, որ ընդհանուր շրջանառությունն աճել է 30 տոկոսով, ԲՏԱ շրջանառության մասնաբաժինը ՀՆԱ-ում աճել է 2.4 տոկոսով: 25 տոկոսով աճել է ոլորտի ընկերությունների թիվը, ինչը, Հ. Արշակյանի խոսքերով՝ պայմանավորված է նորաստեղծ ընկերություններին արտոնությունների և դրամաշնորհների տրամադրմամբ: Արձանագրվել է նաև ոլորտում զբաղվածության մակարդակի աճ՝ շուրջ 21 տոկոս: Մշակվել են և ընթացքի մեջ են «Գաղափարից բիզնես», «Վիրտուալ կամուրջ», «Բուհ-մասնավոր» կրթական, «Ներուժ», «Ազգային վենչուրային ֆոնդ» և մի շարք այլ ծրագրեր:
Նախարարը նշել է, որ 2019թ. իրականացված աշխատանքների արդյունքում Արցախի հետ ռոումինգի սակագները 2020թ. հունվարից նվազել են 52 տոկոսով, և այդ գործընթացը շարունակական է լինելու: Միջազգային համագործակցության շրջանակում Հայաստանի տաղավարը մասնակցել է 4 միջազգային ցուցահանդեսի, ստորագրվել է 7 հուշագիր, առ այսօր կնքված պայմանագրերի ծավալը կազմում է 400.000 ԱՄՆ դոլար: Փոխգործակցությունը զարգացնելու պայմանավորվածություններ են ձեռք բերվել ինչպես մի շարք երկրների, այնպես էլ միջազգային կազմակերպությունների հետ, այդ ուղղությամբ աշխատանքներն ընթացքի մեջ են: Շարունակվել են մարզերի տեխնոլոգիական զարգացման ծրագրերը. այդ համատեքստում 58,4 մլն դրամ է տրամադրվել Գյումրու տեխնոլոգիական կենտրոնին, 90,2 մլն դրամ՝ Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնին: Հ. Արշակյանը ներկայացրել է նաև 2020թ. մեկնարկած ծրագրերը՝ «Ծրագրավորման հիմունքներ» անվճար հեռավար դասընթացներ, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսի հետևանքով ստեղծված իրավիճակով պայմանավորված, կորոնավիրուսային վարակի տարածման կանխարգելման մարտահրավերների հաղթահարման դրամաշնորհներ, մշակվում է փոստային կապի ազգային օպերատոր «Հայփոստ» ՓԲԸ կառավարման և զարգացման հայեցակարգը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության կառավարմանն է անցել Ռազմարդյունաբերական կոմիտեն. կատարվել է հայկական ռազմարդյունաբերական համալիրի ստեղծած նմուշների քարտեզագրում, ստեղծվել են համապատասխան կատալոգներ:
Հաշվետու ժամանակաշրջանում նախարարությունում կատարվել է նաև օպտիմալացում, գերատեսչությունը համալրվել է նոր մասնագետներով, շուրջ 28 տոկոսով աճել է միջին աշխատավարձը: Ներկայացվել է նաև Վարչապետի կողմից տրված հանձնարարականների կատարողականը:
Վարչապետը, նախարարի զեկուցումից հետո, հետաքրքրվել է ՀՀ կառավարության գործունեության 2019-2023թթ. միջոցառումների ծրագրի շրջանակում ԲՏԱ նախարարության կատարած աշխատանքներով, այդ թվում նաև ոլորտային ռազմավարությունների մշակման ընթացքով: Հ. Արշակյանը զեկուցել է, որ թվայնացման, ռազմարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացման ռազմավարությունները գրեթե պատրաստ են: Կառավարության ղեկավարն ընդգծել է փաստաթղթերի կարևորությունը, հանձնարարել ավարտին հասցնել դրանց մշակումը, և, ներդաշնակեցնելով կառավարության միջոցառումների ծրագրի հետ, սեղմ ժամկետում ներկայացնել քննարկման:
Վարչապետ Փաշինյանի հարցադրմանն ի պատասխան՝ նախարարը զեկուցել է նաև կապի ոլորտում իրականացված միջոցառումների մասին. ԲՏԱ նախարարությունը հանդես է եկել օրենսդրական փոփոխությունների նախաձեռնություններով, որոնց նպատակը կապի ենթակառուցվածքների զարգացումն է և հասանելիության շրջանակի ընդլայնումը: Այդ ուղղությամբ քննարկումներն ընթացքի մեջ են: Այս համատեքստում կառավարության ղեկավարը հանձնարարել է արագացնել ինչպես կապի, այնպես էլ ոլորտային մյուս ուղղություններով ենթակառուցվածքների զարգացման ծրագրերի մշակումը և միջգերատեսչական շրջանառության դնել:
Նիկոլ Փաշինյանը կարևորել է ԲՏԱ նախարարության կողմից թվային գործիքների, առցանց հարթակների ներդրման ու կիրառման ուղղությամբ միջոցառումների շարունակական իրականացումը և տվել համապատասխան հանձնարարականներ:
14:57 07.07.2025
ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունըՀուլիսի 7-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Շվեդիայի Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան Պատրիկ Սվենսոնին՝ վերջինիս դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ: ՀՀ ԱԽ քարտուղարն ընդգծել է դեսպանի ներդրած ավանդը՝ զարգացնելու ինչպես Հայաստան-Շվեդիա երկկողմ, այնպես էլ բազմակողմ համագործակցությունը: Ա.Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել Պ.Սվենսոնին Հայաստանի և Շվեդիայի միջև համագործակցության զարգացմանն ուղղված արդյունավետ աշխատանքի համար, շնորհավորել է […] ...
14:46 07.07.2025
Գլխավոր դատախազն Ազգային ժողովին է ներկայացրել պատգամավոր Արթուր Սարգսյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրըԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի հուլիսի 7-ին «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված կարգով ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի ութերորդ գումարման պատգամավոր Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն համաձայնություն տալու մասին միջնորդագիրը: Գլխավոր դատախազը, մասնավորապես, նշել է. «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքով նախատեսված ժամանակահատվածում հակիրճ կներկայացնեմ Արթուր Լավրենտի Սարգսյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցելուն […] ...
14:36 07.07.2025
Երևան քաղաքի փրկարարական վարչությունն ամփոփում է հունիս ամսին իրականացրած միջոցառումներըՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչությունը հունիս ամսին կազմակերպել և անց է կացրել մի շարք ուսումնավարժանքներ և դասախոսություններ՝ շարունակելով զարգացնել բնակչության իրազեկվածության մակարդակը, արտակարգ իրավիճակներում գործելու հմտությունները, ինչպես նաև նպատակ ունենալով ձևավորել հիմնարար գիտելիքներ: Մասնավորապես՝ «Հրդեհաշիջման աշխատանքների կազմակերպումը և իրականացումը» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ են կազմակերպվել և անցկացվել «Օվալ Պլաստիկ» ՍՊԸ-ում, «Երազ» բիզնես-կենտրոնում, «Նուբարաշենի թռչնաբուծական ֆաբրիկա» ԲԲԸ-ում, […] ...
14:28 07.07.2025
Քրեակատարողական ծառայողները ՀՀ ԱՆ «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի բուժքրոջ մոտից հայտնաբերել են խոշոր չափի թմրամիջոցՀՀ արդարադատության նախարարության «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնի ծառայողներն իրենց լիազորությունների շրջանակում խուզարկություն կատարելու ընթացքում կանխել են թմրամիջոցների ներթափանցումը հիմնարկի բնակելի գոտի։ Ծառայողները, խուզարկության ենթարկելով Առողջապահության նախարարության «Քրեակատարողական բժշկության կենտրոն» ՊՈԱԿ-ի «Արմավիր» ստորաբաժանման բուժքույր Հ․Հ․-ին, վերջինիս մոտ առկա պայուսակի միջից հայտնաբերել են փաթեթ, որում առկա են եղել մարիխուանա տեսակի թմրամիջոցին նմանվող, ընդհանուր 42,62 գրամ […] ...
14:20 07.07.2025
Պեսկով. Ռուսաստանը հույս ունի պահպանել գործընկերային հարաբերություններն Ադրբեջանի հետՄոսկվան ցանկանում է Բաքվի հետ մնալ գործընկերային և դաշնակցային հարաբերությունների մեջ և կարծում է, որ բոլոր տարաձայնությունները պետք է լուծվեն կառուցողական ճանապարհով։ Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ «Մենք դեռևս կարծում ենք, որ տրամաբանությունը խոսում է միայն մեկ բանի մասին. Ռուսաստանը և Ադրբեջանը ամենամոտ գործընկերներն են, դաշնակիցներն ու երկրները, […] ...