Բուհերում պետական ավարտական քննություններն ու դիպլոմայինների պաշտպանություններն անցկացվում են հեռավար – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
13 07 2025
  • $
    383.91
  • RUBLE
    4.93
  • 448.91
WEATHER
+33.09 oC

Բուհերում պետական ավարտական քննություններն ու դիպլոմայինների պաշտպանություններն անցկացվում են հեռավար

19:15 30.05.2020

Համավարակի պարտադրած խիստ սահմանափակումներն ու կանխարգելիչ միջոցառումներն անցած երկու ամիսներին կրթության համակարգի համար եղան դասավանդման նոր մեթոդների կիրառության փորձաշրջան:

Հեռավար դասերի անցան դպրոցները, բուհերն ու կրթական մյուս հաստատությունները:

Մի ամբողջ կիսամյակի դասերը չձախողվեցին, բայց դպրոցներում ավարտական ու փոխադրական քննությունները չեղարկվեցին, իսկ բուհերի   ուսանողներն այս օրերին պետական ավարտական քննություններն ու դիպլոմային աշխատանքները հանձնում են հեռավար կարգով։

Շիրակի պետական համալսարանում ուսանողներ չկան, քննական շրջանին բնորոշ եռուզեռը՝ ևս: Ինչպես դասերն ու գործնական աշխատանքները, այնպես էլ դիպլոմայինների պաշտպանություններն ու ավարտական պետական քննությունները ուսանողները հանձնում են հեռավար։

ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատարն իր աշխատասենյակից հեռավար հետևում է քննության ընթացքին: Ասում է՝ ավարտական ամեն մի պետական քննության ավարտից հետո հանձնաժողովի անդամների գնահատումն ու ուսանողների բողոքարկումը ևս հեռավար կարգով է: Նոր մեթոդով աշխատանքին հարմարվել են, առանձնացրել հեռավար կրթության դրական ու բացասական կողմերը:

«Սա պարզապես գործընթաց է, որը նոր ենք սկսում, մեզ թվում է, թե դեռ էկրանի հետ ենք խոսում, բայց ունի նաև դրական կողմ։ Օրինակ՝ մագիստրոսների և հեռակա ուսանողների ներկայությունը դասերին զգալիորեն մեծացել է»,- նշում է ՇՊՀ ռեկտորի պաշտոնակատար Երվանդ Սերոբյանը։

«Բոլոր դեպքերում ես կողմ եմ կենդանի շփման, որովհետև երբ մարդուն տեսնում ես, զգում ես իրեն, դա շատ մեծ նշանակություն ունի կոնկրետ մեր մասնագիտության մեջ»,- իր կարծիքն է հայտնել հեռավար կրթության մասին ԵՊՀ թարգմանության տեսության և պրակտիակայի  ամբիոնի դոցենտ Գայանե Գրիգորյանը։

Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի Գյումրիի մասնաճյուղում ֆինանսներ բաժնի ավարտական կուրսի ուսանողների    դիպլոմայինի հեռավար պաշտպանությունն է:

«Զում» հարթակում քննությանը հետևելու հնարավորություն ունեն համալսարանի բոլոր ուսանողները, իսկ քննական հանձնաժողովի  դասախոսներից մի քանիսն առցանց քննությանը միացել էին համալսարանի տարբեր լսարաններից:

Քննություններն ու դիպլոմային աշխատանքները հեռավար հանձնող ավարտական կուրսերի ուսանողների համար գործընթացը սկզբնական փուլում դժգոհելու առիթներ է տվել, բայց տանը մնալու երկամսյա ժամանակահատվածի դրական կողմը հետո են գնահատել, քննություններին  պատրաստվելու ժամանակն են շահել:

Իսկ ինչպե՞ս են դասախոսներն ու հանձնաժողովի անդամները համոզվում, որ հեռավար քննության  ընթացքում ուսանողները չեն արտագրում կամ օգտվում այլ հնարքներից:

«Գնահատման ժամանակ մենք մեծ կշիռ ենք սահմանում բլից հարցերին, այսինքն՝ ուսանողը հարցատոմսով պատասխանելուց հետո այդ հարցաշարի շրջանակներում ստանում է լրացուցիչ հարցեր, արագ հարցեր, որը ժամանակ չունի գտնել և պատասխանել»,- իրենց գնահատման մեխանիզմն է ներկայացրել ՀՊՏՀ-ի Գյումրիի մասնաճյուղի տնօրենի պաշտոնակատար Կարեն Պետրոսյանը։

Բուհերում այս տարի բոլոր ավարտական քննություններն ու դիպլոմայինների պաշտպանությունները կանցկացվեն հեռավար։ Հետո կհետևեն  ընդունելության քննությունները:

Դիմորդները ընդամենը մեկ քննություն են հանձնելու, որը կարող է լինել ներբուհական, իսկ դրա համար բուհերում քննասենյակները կունենան հատուկ դասավորվածություն։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

19:45 13.07.2025

Իսրայելի բանակը 24 ժամվա ընթացքում Գազայում 150 թիրախ է խոցել

Իսրայելի ռազմաօդային ուժերը շարունակել են հարվածներ հասցնել Գազայի հատվածում ամբողջ օրվա ընթացքում: Բանակի մամուլի ծառայության տվյալներով՝ ընդհանուր առմամբ խոցվել են պաղեստինյան արմատական ռազմական կազմավորումների հետ կապված ավելի քան 150 թիրախներ: Թիրախների թվում էին ականապատված կառույցներ, զենքի պահեստներ, հակատանկային և դիպուկահարային կրակի դիրքեր, այլ ռազմական ենթակառուցվածքային օբյեկտներ, ինչպես նաև առանձին զինված արմատականներ։ Ցամաքային ստորաբաժանումները 24 ժամ […] ...

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

19:20 13.07.2025

Այսօր մենք միասին ձևավորում ենք մի ռազմավարություն, որը պետք է դառնա առաջիկա տարիների հարկային վարչարարության ամուր հիմքը․ ՊԵԿ նախագահ

ՊԵԿ ռազմավարական նախագծերին նվիրված աշխատաժողովի երկրորդ օրվա քննարկումները շարունակվել են հարկային վարչարարության բարեփոխումների ռազմավարության նախագծի շուրջ։ Քննարկման առանցքում եղել են հարկային վարչարարության բարելավման ռազմավարական ուղղությունները, ՀՀ կառավարության կողմից նախանշված առաջնահերթություններին համահունչ մոտեցումները, հարկ վճարողներին մատուցվող ծառայությունների առավելագույն թվայնացումը, ինչպես նաև ստվերային տնտեսության նվազեցման և տնտեսվարողների համար հավասար պայմանների ստեղծմանն ուղղված լուծումները։ ՊԵԿ նախագահ Էդուարդ Հակոբյանը […] ...

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

19:07 13.07.2025

Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է

ՆԳՆ Ոստիկանության և Փրկարար ծառայութան աշխատակիցների օպերատիվ միջոցառումների շնորհիվ Արարատի մարզի Գետազատ բնակավայրում կորած երեխան հայտնաբերվել է: Երեխան, նախնական տվյալներով, ունի վնասվածքներ, կյանքին վտանգ չի սպառնում: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: ...

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

18:57 13.07.2025

Իրանը բաց է միջուկային համաձայնագրի համար․ Washington Post

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը կարծում է, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական համաձայնագրի համար նույնիսկ ԱՄՆ-ի և Իսրայելի հարվածներից հետո, հաղորդում է ամերիկյան Washington Post թերթը՝ հղում անելով իր աղբյուրին։ «Թրամփի վարչակազմի պաշտոնյաները կարծում են, որ Իրանը բաց է իր միջուկային ծրագրի վերաբերյալ դիվանագիտական ​​համաձայնության համար, նույնիսկ այն բանից հետո, երբ […] ...

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

18:25 13.07.2025

ABC. Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվն ավելացել է

Տեխաս նահանգում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 129-ի։ Այս մասին հայտնել է ABC News հեռուստաալիքը։ Լրատվամիջոցի տեղեկություններով՝ Քեր շրջանն ամենաշատն է տուժել տարերքից, զոհվել է 103 մարդ, այդ թվում՝ 36 երեխա։ Ավելի քան 170 մարդ անհետ կորած է համարվում։ Ավելի վաղ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այցելել էր Տեխաս։ Հուլիսի 6-ին նա արտակարգ դրություն հայտարարեց Քեր […] ...

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

18:00 13.07.2025

Le Monde. Ուկրաինացիները լքում են ԱՄՆ-ն Թրամփի միգրացիոն քաղաքականության պատճառով

ԱՄՆ տեղափոխված ուկրաինացիները վերադառնում են Եվրոպա՝ նախագահ Դոնալդ Թրամփի օրոք երկրի միգրացիոն քաղաքականության փոփոխություններից հետո դժվարությունների հանդիպելուց հետո, հաղորդում է Le Monde-ը։ «Մի օր մենք դարձանք Միացյալ Նահանգների օրինական բնակիչներ, հաջորդ օրը՝ անօրինական», – ասել է միգրանտ Քսենիա Լևչենկոն։ Թերթի տվյալներով՝ ուկրաինացիների ԱՄՆ-ից հեռանալը կապված է Ջո Բայդենի կառավարման օրոք սկսված՝ Ուկրաինայի քաղաքացիների ընդունելության հատուկ […] ...

BACK_TO_TOP