Տղամարդը ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար պայթուցիչներ է պայթեցրել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+17.16 oC

Տղամարդը ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար պայթուցիչներ է պայթեցրել

16:27 30.05.2020

Մայիսի 28-ին, ժամը 18.50-ին, ոստիկանության Իջևանի բաժնում ահազանգ է ստացվել, որ Իջևանի «Աղայա» կոչվող սարամասում կրակում են:
Դեպքի վայր մեկնած ոստիկանները պարզել են, որ ժամը 18.00-ի սահմաններում, Իջևան քաղաքի երեք բնակիչներից մեկը, «Աղայա» կոչվող տարածքում ձիերը գայլերի ոհմակից պաշտպանելու համար, պայթեցրել է 4 պայթուցիչ:

Տղամարդիկ հրավիրվել են ոստիկանություն, որտեղ իրենց ավտոմեքենայի սրահից ներկայացրել են 6 պայթուցիչ:
Նախապատրաստված նյութերի շրջանակում ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ ոստիկաններին հաջողվել է պարզել, որ իրականում կրակոցներ են հնչել։

Դրանք արձակել էր 42-ամյա տղամարդը, որը բացատրական աշխատանքի արդյունքում ներկայացել է ոստիկանություն։ Նա ոստիկաններին է ներկայացրել գործարանային համարով «ՍԿՍ» որսորդական ակոսափող հրացանը:
Քննությունը շարունակվում է։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին հաղթաթղթեր չունի և սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով

11:21 17.05.2025

Թրամփը հայտարարել է, որ Զելենսկին հաղթաթղթեր չունի և սպառնացել է Ռուսաստանին պատժամիջոցներով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Fox News-ին տված հարցազրույցում վստահություն է հայտնել, որ Վլադիմիր Զելենսկին ներկայումս ոչ մի հաղթաթուղթ չունի, և սպառնացել է Ռուսաստանին «ավերիչ» պատժամիջոցներով, եթե Ուկրաինայի հարցով համաձայնագիր չլինի։ «Ես միշտ ասել եմ, որ նա (Զելենսկին) ոչ մի հաղթաթուղթ չունի», – ասել է ԱՄՆ նախագահը՝ մեկնաբանելով Ուկրաինայում հակամարտության կարգավորման բանակցությունները։ Թրամփը հավելել է, որ […] ...

Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»

11:00 17.05.2025

Նոր մարտահրավերի ժամանակն է․ 17-ամյա Անթոնի Սարդարյանը կհեռանակ «Նյուրնբերգից»

17-ամյա հայ ֆուտբոլիստ Անթոնի Սարդարյանն ընթացիկ մրցաշրջանի ավարտին կհեռանա գերմանական «Նյուրնբերգ» ակումբից։ Այդ մասին հարձակվողը տեղեկացրել է սոցցանցերի իր էջերում: Սարդարյանը չորս տարի խաղացել է «Նյուրնբերգի» տարբեր տարիքային թիմերում։ Այս մրցաշրջանում նա խաղացել է U17 թիմի կազմում` Լիգա A-ում, որտեղ 19 խաղում խփել է 5 գոլ և կատարել 6 գոլային փոխանցում։ «Չորս հիանալի տարիներից հետո […] ...

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

10:10 17.05.2025

Թրամփը հայտարարել է, որ միայն ինքը կարող է կազմակերպել ուկրաինական ճգնաժամի կարգավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ենթադրել է, որ կկարողանա արագ համաձայնության գալ Ռուսաստանի հետ ուկրաինական ճգնաժամի կարգավորման հարցում։ «Կարծում եմ՝ մենք կարող ենք դա արագ անել», – Fox News-ին տված հարցազրույցում ասել է Թրամփը՝ խոսելով Մոսկվայի հետ շփումների մասին։ ԱՄՆ նախագահի խոսքով՝ միայն ինքը կարող է լուծել այս խնդիրը։ «Կարծում եմ՝ միայն ես կարող եմ դա […] ...

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

09:49 17.05.2025

«Վեստ Արմենիայի» հայտարարությունը

Պրեմիեր լիգայից հեռացված «Վեստ Արմենիան» պաշտոնական հայտարարություն է տարածել: «ՀՖՖ Կարգապահական և էթիկայի կոմիտեն որոշում է կայացրել՝ «Վեստ Արմենիային» գրանցել տեխնիկական պարտություն 0:3 հաշվով՝ Fastex Պրեմիեր լիգայի 30-րդ տուրի «Արարատ-Արմենիայի» հետ խաղին չներկայանալու համար։ Ցավոք, «Վեստ Արմենիայի»՝ երկու խաղին չներկայանալու հետևանքով, մեր թիմը հեռացվում է Fastex Պրեմիեր լիգայից (2024/25 մրցաշրջան)։ 2024-ի հուլիսին ստանձնելով ակումբի ղեկը, […] ...

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

09:30 17.05.2025

Թրամփը պնդում է, որ նավթով հարուստ Իրանը միջուկային էներգիայի կարիք չունի

 Իրանն ունի նավթի և գազի մեծ պաշարներ, ուստի խաղաղ միջուկային ծրագրի կարիք չունի, հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։ «Նրանք ունեն առատ նավթ, բավականաչափ՝ 300 տարի ծառայելու համար: Դա լավ, մաքուր, կատարյալ նավթ է։ Երբ դուք ունեք անսահմանափակ նավթի և գազի պաշարներ, ինչի՞ համար է ձեզ անհրաժեշտ խաղաղ միջուկային էներգիան։ Ես համաձայն եմ այն ​​իրավիճակների […] ...

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

09:03 17.05.2025

Հունգարիայի վարչապետը հայտնել է, թե որ դեպքում խաղաղություն կհաստատվի Ուկրաինայի և Ռուսաստանի միջև

Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը կարծում է, որ Ուկրաինայի հակամարտության կարգավորման վերաբերյալ համաձայնության կարելի է հասնել միայն Ռուսաստանի և ԱՄՆ նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի հանդիպման արդյունքում։ Նրա կարծիքով, միայն Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունները բավարար չեն լինի։ «Դա չի աշխատի։ Եթե հույս ունեք, որ ռուսներն ու ուկրաինացիները կգան համաձայնության, սխալվում եք։ Դա տեղի չի […] ...

BACK_TO_TOP