Հետազոտվում են հեռախոսազանգերը – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
07 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+24.09 oC

Հետազոտվում են հեռախոսազանգերը

12:52 13.06.2018

ՊՊԾ  գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ դատարանը սկսել է հետազոտել ամբաստանյալների հեռախոոսային խոսակցությունները: Հրապարակվել է 28.07.16  թվականին Արայիկ Խանդոյանի հեռախոսային խոսակցությունը մի կնոջ հետ: Կինը, որի ինքնությունը չի պարզվում դատարանում, հորդորում է  Արայիկ Խանդոյանին ազատել մեկ այլ կնոջ`«էդ կնոջը  ազատեք: Տղամարդ եք, կինն ի՞նչ ունի անելու ձեր մեջ»,- հորդորում է Խանդոյանի հետ խոսող կինը:  Մեկ այլ հեռախոսային խոսակցության ժամանակ ամբաստանյլաներից մեկի հետ խոսող կինն ասում է, որ հերթափոխի այլ բժիշկ չկա: Դատավոր Մեսրոպ Մակյանը քիչ անց պարզաբանել է, որ հրապարկվում են ամբաստանյալների հեռախոսային խոսակցությունները Շտապօգնության ծառայության տնօրեն Թագուհի Ստեփանյանի և հերթափոխի այլ բժիշկների հետ:

– Արայիկ ջան, իմ մոտ ծնողներ են եկել բժիշկների… Էդ կնգան` աղջկան, հնարավո՞ր է  ազատել: Դու տղամարդ ես:

-Քաքն ընկա՞նք, որ տղամարդ  ենք,- ասում է  Արայիկ Խանդոյանը:

-Հա, քաքն ընկար,- ասում է Թագուհի Ստեփանյանը:

Խոսակցությունը բավականին երկար է: Խանդոյանն ու  Շտապօգնության ծառայության տնօրենն երկար վիճում են, ի վերջո` անարդյունք: Խոսակցության մեծ մասը հստակ չի լսվում: Հասկանալի է, սակայն, որ Խանդոյանը հրաժարվում է ազատել պատանդ պահված բժիշկներին:

Հիշեցնենք` ՊՊԾ գնդի գրավման գործով անջատված մասով Երևանի ընդհանուր իրավասության դատարանի Շենգավիթի նստավայրում` Մեսրոպ Մակյանի նախագահությամբ, քննվում է Պավել Մանուկյանի, Արայիկ Խանդոյանի, Վարուժան Ավետիսյանի և  մյուս 7 ամբաստանյաների գործը: Նրանք մեղադրվում են զինված խմբով  շենք-շինություններ զավթելու, զենք-ռազմամթերք ապօրինի ձեռք բերելու, պահելու փոխադրելու, պատանդներ պահելու, ուրիշի գույքը ոչնչացնելու, պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցչին որոշակի պահանջներ թելադրելու համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP