Դիմելու ենք Երուսաղեմի Նուրհան պատրիարքին. Կարեն Պետրոսյան – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Դիմելու ենք Երուսաղեմի Նուրհան պատրիարքին. Կարեն Պետրոսյան

13:20 13.06.2018

«Մենք  դիմելու ենք Երուսաղեմի Նուրհան պատրիարք: Մենք Նուրհան պատրիարքին դիմելու ենք ու ասելու՝ պատրիարք հայր, արի՛ ու տե՛ր կանգնիր մեր եկեղեցուն»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտնեց «Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանը։

Պատասխանելով SHANTNEWS.AM-ի այն հարցին, թե նոր միաբաններ միանալո՞ւ են իրենց շարժմանը, Կարեն Պետրոսյանն ասաց.

«Էջմիածնում այսօր տագնապի մեջ են և դրա ամենավառ ապացույցն այն է, որ մի շաբաթում երկու   եպիսկոպոսական ժողով տեղի ունեցավ։ Առաջիկա օրերին էլ նոր անուններ են միանալու մեզ, այս պահին չենք կարող այդ մասին բարձրաձայնել, բայց մենք վստահ ենք, որ նոր միացողներ կլինեն»։

Հիշեցնենք, որ արդեն մեկ շաբաթից ավելի է, ինչ «Նոր  Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնությունը բողոքի հավաքներ և խաչերթեր է կազմակերպում՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ի հրաժարականը:

Նախաձեռնությունը ներկայացնող պատվիրակությունն անցած շաբաթ Վեհարանում հանդիպում էր ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի հետ, սակայն բանակցություններն արդյունք չեն ունեցել:

Նախաձեռնության անդամներն այսօր նույնպես հայտարարել են, թե հակառակ բոլոր ճնշումներին՝ իրենք շարունակելու են բողոքի գործողությունները՝ պահանջելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16:01 06.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

15:40 06.08.2025

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:25 06.08.2025

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

15:11 06.08.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

Անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...

SHANTNEWS

15:00 06.08.2025

SHANTNEWS

Երբ կնվազի օդի ջերմաստիճանը

14:57 06.08.2025

Երբ կնվազի օդի ջերմաստիճանը

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ​​​ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...

BACK_TO_TOP