13:10 02.06.2020
ՀՀ քննչական կոմիտեի Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի քննչական բաժնում ավարտվել է «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենի կողմից խաբեությամբ առանձնապես խոշոր չափերի վնաս պատճառելու, ապացույց կեղծելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:
Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ 2019թ. հունվարի 8-ին «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունների միջև կնքվել է բեռի փոխադրման մասին պայմանագիր, որի համաձայն՝ վերջինս պարտավորվել է պատվիրատուի կողմից իրեն վստահված բեռները հասցնել նշանակման վայր: Պայմանագրի հիման վրա իրականացված բեռնափոխադրումների համար կազմված 17 հաշիվ-վավերագրերի արդյունքում «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության հանդեպ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության պարտքը 2019 թ. ապրիլի 3-ի դրությամբ կազմել է 120.735.150 ՀՀ դրամ, որը վերջինիս կողմից չի վճարվել:
2019թ. օգոստոսի 1-ին «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությունը դիմել է ՀՀ սնանկության դատարան՝ վերոհիշյալ ընկերությանը սնանկ ճանաչելու պահանջով, որը դատարանի կողմից վարույթ է ընդունվել:
Նախաքննությամբ պարզվել է, որ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը վճարման ենթակա առանձնապես խոշոր չափերով գույքային վնաս պատճառելու դիտավորությամբ, իր ստորագրությամբ հաստատելով, կեղծել է քննությամբ դեռևս չպարզված անձի կողմից մինչ այդ կազմված, «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության տնօրենի փոխարեն վերջինիս ստորագրությունը դրանում կեղծած «11.01.2019թ.» թվագրությամբ «Համաձայնագիր /պայմանագիրը փոփոխելու մասին/» վերտառությամբ իրականությանը չհամապատասխանող փաստաթուղթը և այդ կեղծ փաստաթղթի պատճենը, որպես ապացույց օգտագործելով, իր ընկերության ներկայացուցչի միջոցով 2019թ. սեպտեմբերի 9-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության` 2019 թ. հունվարի 8-ին կնքված բեռի փոխադրման մասին պայմանագիրը և «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության անվամբ դուրս գրված հաշիվ վավերագրերը անվավեր ճանաչելու պահանջների մասին, որը դատարանի կողմից ընդունվել է վարույթ:
«Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը վերոհիշյալ կեղծ փաստաթղթի պատճենը կրկին օգտագործելով որպես «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերության պահանջը հերքող ապացույց՝ սնանկության գործի քննության ընթացքում 2019 թ. օգոստոսի 30-ին դատական նիստի ժամանակ իր ընկերության ներկայացուցչի միջոցով ներկայացրել է սնանկության դատարանին:
Արդյունքում «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենը դատարաններում, որպես ապացույց, ներկայացուցչի միջոցով օգտագործելով իրականությանը չհամապատասխանող վերոնշյալ փաստաթուղթը, ուղղակի դիտավորությամբ խաբեության եղանակով խոչընդոտել է «Դաֆ Ալկո Տրանս» ՍՊ ընկերությանը ստանալ բեռնափոխադրումների արդյունքում գոյացած 120.735.150 ՀՀ դրամ գումարը՝ վերջինիս պատճառելով առանձնապես խոշոր չափերի վնաս:
Ձեռք բերված բավարար ապացույցների հիման վրա՝ «Երևանի Արարատ կոնյակի-գինու-օղու կոմբինատ» ԲԲ ընկերության տնօրենին մեղադրանք է առաջադրվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 349-րդ հոդվածի (ապացույցները կեղծելը) 1-ին մասով (2 դրվագ) և ՀՀ Քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածի (գույքային վնաս պատճառելը խաբեության կամ վստահությունը չարաշահելու եղանակով) 2-րդ մասի 1-ին կետով:
Նախաքննությունն ավարտվել է, և քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել դատարան:
00:00 07.05.2025
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց էՎրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ ...
23:59 06.05.2025
Ասթմայի և օդի աղտոտվածության փոխադարձ կապի մասինԱմեն տարի՝ մայիսի առաջին երեքշաբթին (այս տարի՝ մայիսի 6-ին), համաշխարհային օրացույցում Ասթմայի միջազգային օրն է։ Ասթմայի համաշխարհային օրը մեզ հիշեցնում է, որ օդի աղտոտվածության և ասթմայի միջև կապը փոխադարձ է։ Օդի աղտոտվածությունը նպաստում է ասթմայի զարգացմանը, հատկապես երեխաների մոտ։ Իսկ նրանց համար, ովքեր արդեն ապրում են ասթմայով, վատ օդի որակը խորացնում է ախտանիշերը և սահմանափակում […] ...
23:57 06.05.2025
ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի ենՓրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են։ Փակ է Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Քարի լիճ ավտոճանապարհը։ ...
23:51 06.05.2025
Տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստՄայիսի 6-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Վարչության նիստ, որը վարել է Վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վանաձորի Տարածքային կազմակերպության խորհրդի նախագահի պաշտոնում հաստատվել է Արամ Ղազարյանի թեկնածությունը։ Քննարկվել են Երևան և Վաղարշապատ համայնքների ավագանիների «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունների աշխատանքին առնչվող, ինչպես նաև այլ կուսակցական հարցեր։ ...
23:49 06.05.2025
Ուրախ եմ, որ ձեր օրակարգում Շիրակը պակաս առանցքային տեղ չունի․ մարզպետը՝ ԵՄ դեսպանինԱմեն տարի մայիսին Եվրոպան նշում է Եվրոպայի օրը։ Խաղաղություն ու միասնություն խորհրդանշող տոնական միջոցառումների մեկնարկն այսօր տրվել է Գյումրուց։ Միջոցառմանը ներկա է գտնվել Շիրակի մարզպետ Դավիթ Առուշանյանը կնոջ հետ։ Այս մասին հայտնել են Շիրակի մարզպետի աշխատակազմից: Ողջունելով միջոցառման մասնակիցներին՝ Շիրակի մարզպետը կարևորել է նմանօրինակ միջոցառումների անցկացումը՝ ընդգծելով դիվանագիտական ճակատում կանգնած մարդկանց աշխատանքի կարևորությունն ու դրական, […] ...
23:44 06.05.2025
ԲՏԱ նախարարն այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններինՀՀ ԲՏԱ նախարար Մխիթար Հայրապետյանը Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է, որ այսօր ԱՏՁՄ հրավերով այցելել է Իջևան՝ տեղում ծանոթանալու տեխնոլոգիական առաջընթացին ու զարգացման հնարավորություններին։ ««ԻննոԻջևան»-ի «Իրական դպրոցում» ծանոթացա, թե ինչպես է կրթական ծրագիրը կապում դպրոցական ուսուցումը գործնական հմտություններին՝ ձևավորելով ոլորտի պահանջներին համապատասխան երիտասարդ մասնագետներ։ Կարևոր կանգառ էր նաև Իջևանի թիվ 1 դպրոցի «Արմաթ» աշխատանոցը, որտեղ […] ...