22:46 02.06.2020
Աֆրոամերիկացի Ջորջ Ֆլոյդի մահվան հետևանքով ռասիզմի դեմ ԱՄՆ բողոքի զանգվածային ցույցերի ֆոնին հանգուցյալ երգիչ Մայքլ Ջեքսոնի 25-ամյա զարմուհի Յասմին Ջեքսոնը Instagram- ում հայտնել է, որ ռասայական ատելության հիմքով հարձակման է ենթարկվել:
«Ինձ դանակահարել են յոթ անգամ անմիջապես իմ տան հարևանությամբ, որովհետև «ես սևամորթ եմ»: Այդ կինը հետապնդել է ինձ և դանակահարել: Նա ասել է՝ դրա պատճառն այն է, որ ես սևամորթ եմ: Եվ դա այն ամենն էր, ինչ ես լսել էի նրանից», – գրել է Յասմինը:
«Ես չեմ կարող պարանոցս շարժել: Ես վախենում եմ մենակ լինելուց»,- ավելացրել է նա:
Ջեքսոնը հայտարարել է, որ խնդրել է մարդկանց փրկել իրեն, բայց սկզբում ոչ ոք չի օգնել: Միայն որոշ ժամանակ անց նրան օգնել են մի քանի հոգի, որոնց աղջիկը երախտապարտ է:
«Ես աղոթում եմ Տիրոջը, որ դուք ապաքինվեք, եթե ձեր սրտում սևամորթների նկատմամբ ատելություն ունեք: Ես դրան արժանի չէի, ոչ ոք արժանի չէր դրան: Եվ ես դեռ հպարտ եմ, որ սևամորթ եմ», – գրել է նա: Ջեքսոնը ցանկանում է, որ իրեն դանակահարած կնոջը, որը ձերբակալվել էր, ներկայացնեն մեղադրանք սպանության փորձի և ռասայական հողի վրա կատարված հանցագործության համար:
Յասմինը, որը բնակվում է Լաս Վեգասում և աշխատում է որպես բուժքույր, երաժշտական պրոդյուսեր Ջո Ջեքսոնի թոռնուհին է: Նրա կինը՝ Քեթրինը, տասը երեխա է ունեցել: Նրանցից մեկը մահացել է ծնվելիս, մնացած բոլորը երաժիշտներ են դարձել՝ ներառյալ Մայքլ և Ջանեթ Ջեքսոնները:
15:40 17.05.2025
Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. ՄիրզոյանՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...
14:53 17.05.2025
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջԿենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...
14:45 17.05.2025
Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...