Կաթողիկոսն այսօր քաղաքական հենարան չունի. տեր Կորյուն աբեղա – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
06 08 2025
  • $
    383.68
  • RUBLE
    4.80
  • 445.22
WEATHER
+37.09 oC

Կաթողիկոսն այսօր քաղաքական հենարան չունի. տեր Կորյուն աբեղա

14:49 13.06.2018

«Եթե խոսում են, որ մենք եկեղեցու դեմ ենք հանդես գալիս, վստահաբար պիտի ասեմ, որ մենք եկեղեցու դեմ դուրս չենք եկել և մեր պահանջն արդար է»,- այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց տեր Կորյուն աբեղա Առաքելյանը, որն Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականը պահանջող հոգևորականներից է:

Նրա կարծիքով՝ իր պահվածքի համար Մայր Աթոռը որևէ հիմք չունի իրեն կարգալույծ անելու։

Հոգևորականը նաև նշեց, որ Սփյուռքի տարբեր հայկական գաղութներում հոգևոր ծառայություն իրականացնող մի շարք հոգևորականներ ամենօրյա կապի մեջ են իրենց հետ և հորդորում են շարունակել այս շարժումը։

«Բոլորն ինձ ասում են՝ վարդապե՛տ, ուժեղ եղիր, մենք ձեր կողքին ենք, և ազգը պետք ունի ձեր նմաններին»,- լրագրողներին հայտնեց նա:

«Նոր Հայաստան, նոր հայրապետ» նախաձեռնության համակարգող Կարեն Պետրոսյանն էլ ասաց, որ չնայած իրենք մեծ ճնշումների են ենթարկվում, բայց որոշել են շարունակել բողոքի  գործողությունները՝ հասնելով Ամենայն Հայոց կաթողիկոսի հրաժարականին:

Կարեն Պետրոսյանը, անդրադառնալով SHANTENWS.AM-ի այն դիտարկմանը, թե ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երեկ ասել էր, թե կառավարությունը եկեղեցու հարցերին չի միջամտելու, ուստի ի՞նչ են կարծում բողոքի գործողության կազմակերպիչներն այս մասին, ասաց.

«Մենք, խորապես հարգելով ժողովրդի վարչապետին, երբեք օրակարգ չենք ունեցել այս  խնդրով դիմելու վարչապետին։ Չենք դիմում վարչապետին, որովհետև սա եկեղեցուն վերաբերող հարց է։ Վարչապետն ասում է, այո՛, մենք չենք խառնվում եկեղեցու հարցերին, բայց դա չի նշանակում, որ եկեղեցում լուրջ խնդիր չկա»։

Պետրոսյանը նաև ասաց.

«Մեզ համար եկեղեցին և կառավարությունը մեկ մարմին են, եթե կառավարությունը մեր մարմինն է, ապա եկեղեցին մեր հոգին է։ Այսօր մեր մարմինն առողջացած է, հետևաբար ակնկալում ենք, որ մեր հոգին էլ առողջանա»,- ասաց նա։

Նույն հարցի մասին խոսելով՝ տեր Կորյուն աբեղան կարծիք հայտնեց, որ վարչապետ Փաշինյանի խոսքը, թե     կառավարությունը չի միջամտում խնդրին, վկայում է այն մասին, որ «կարող ենք պահանջել կաթողիկոսի հրաժարականը, ու ակնհայտ է դառնում, որ կաթողիկոսն այսօր չունի քաղաքական մարմինների նեցուկը»։

 

 

 

 

 

 

 

 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

16:01 06.08.2025

Քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի դեսպանին

ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն ընդունել է ՀՀ-ում Գերմանիայի արտակարգ և լիազոր դեսպան Կլաուդիա Բուշին: Արթուր Պողոսյանը ողջունել է Գերմանիայի դեսպանին ՀՀ քննչական կոմիտեում՝ ընդգծելով, որ հանդիպումը խորհրդանշական քայլ է համագործակցության զարգացման ուղղությունները նախանշելու և առավել ամրապնդելու համար: Դեսպանը հանդիպման սկզբում անդրադարձել է Հայաստանի՝ որպես հուսալի և ապահով գործընկեր լինելուն ինչպես երկկողմ, այնպես էլ […] ...

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

15:40 06.08.2025

Հանրապետության նախագահն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարան

Աշխատանքային այցով Թուրքմենստանի Թուրքմենբաշի քաղաքում գտնվող նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Թուրքմենբաշիի նավթի վերամշակման գործարանային համալիր, ծանոթացել գործարանի աշխատանքին՝ նավթի արդյունահանումից մինչև վերջնական արտադրանքի ստացման շղթային, արտադրական հզորությանը, հետաքրքրվել համագործակցության հնարավոր ուղիներով: Այնուհետև նախագահը շրջայց է կատարել Թուրքմենբաշիի միջազգային նավահանգստում, որտեղ նախագահին է ներկայացվել նավահանգստի գործունեությունը, ինչպես նաև նավաշինության և վերանորոգման ոլորտում նավահանգստում իրականացվող աշխատանքները: ...

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

15:25 06.08.2025

Ոսկեվազի բնակիչը կանեփ էր աճեցնում ու թմրանյութ պահում․ Աշտարակի համայնքային ոստիկանների բացահայտումը

Համայնքային ոստիկանության Աշտարակի բաժնի ծառայողները, ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, օգոստոսի 4–ին Ոսկեվազ գյուղում ձերբակալել և բաժին են տեղափոխել 37-ամյա տղամարդու։ Ապօրինի թմրաշրջանառության վերաբերյալ կազմված փաստաթղթերի հիման վրա տարածքային քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քրեական վարույթի շրջանակում 37-ամյա տղամարդու տան այգում կատարված զննությամբ հայտնաբերվել է կանեփի 22 բույս և մարիխուանայով լցված թղթյա փաթեթ՝ 4 գրամից […] ...

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

15:11 06.08.2025

Արաբկիրի համայնքային ոստիկանները բացահայտել են նախկինում կատարված գողություններ․ մեկ անձ ձերբակալվել է

Անցած տարեվերջին և այս տարի մայրաքաղաքի Արաբկիր վարչական շրջանում արձանագրվել էին գողություններ, որոնց ձեռագրի նմանությունը հուշում էր համայնքային ոստիկաններին, որ դրանք կատարում է նույն անձը: Օրինակ, անցած տարվա հոկտեմբերի 10-ին Հրաչյա Քոչարի փողոցում հարմարեցված գործիքով բացել էին ծաղկի խանութի փականը և գողացել 60 հազար դրամ, բջջային հեռախոս ու ծաղկեփունջ: Այս տարվա հունվարի 3-ին գողություն էր […] ...

SHANTNEWS

15:00 06.08.2025

SHANTNEWS

Երբ կնվազի օդի ջերմաստիճանը

14:57 06.08.2025

Երբ կնվազի օդի ջերմաստիճանը

Հարավից արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված՝ օգոստոսի 6-9-ին Արարատյան դաշտում, Վայոց ձորի նախալեռներում, Սյունիքի հովիտներում և Երևանում սպասվում է բարձր ջերմային ֆոն․ ցերեկը ժամը 16։00-17-00- ն ընկած ժամանակահատվածում՝ +39․․․+41 աստիճան տաքություն։ Նշված հատվածներում, ինչպես նաև Արագածոտնի և Կոտայքի նախալեռներում առաջիկա 5 օրերին սպասվում է նաև բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ։ ​​​ Երևանում օգոստոսի 6-ի ցերեկը, […] ...

BACK_TO_TOP