13:35 04.06.2020
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Էրեբունու և Մասիսի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքների ծառայողները, ձեռնարկելով անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական միջոցառումներ, պարզել են հունիսի 3-ին Երևանում տեղի ունեցած դանակահարության դեպքի մանրամասները։
Աղբյուրի հաղորդմամբ՝ այդ օրը Էրեբունու ոստիկանություն ահազանգ է ստացվել Էրեբունի բժշկական կենտրոնից, որ «ձախ գոտկային շրջանի կտրած-ծակած վերք» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մի քաղաքացի։ Հիվանդանոց մեկնած Էրեբունու ոստիկանները պարզել են, որ այդ քաղաքացին Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի բնակիչ՝ 23-ամյա Սարգիս Մ-ն է, որը ոստիկաններին հայտնել է, որ վնասվածքը ստացել է տանը վայր ընկնելու հետևանքով։
Մինչ Էրեբունու հիվանդանոցի բժիշկների շնորհիվ հնարավոր եղավ փրկել վիրավորի կյանքը, Էրեբունու և Մասիսի ոստիկանները պարզել են, որ Սարգիս Մ-ն նշված վնասվածքը ստացել է Երևան քաղաքի Խաղաղ Դոնի փողոցում գործող ավտովերանորոգման կետի մոտ, իսկ նրան դանակահարել է Երևանի բնակիչ՝ 28-ամյա Վարդգես Թ-ն։ Էրեբունու և Մասիսի ոստիկանները հայտնաբերել են վերջինիս և բերման ենթարկել ոստիկանության Էրեբունու բաժին։
Փաստի առթիվ նույն բաժնի հետաքննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում, ոստիկանությունը ձեռնարկում է անհրաժեշտ միջոցառումներ՝ հանցագործության գործիք դանակը հայտնաբերելու ուղղությամբ։
Աղբյուրի տեղեկություններով՝ վիրավորն ու կասկածյալն աշխատում են տարբեր ավտոլվացման կետերում՝ որպես ավտոլվացողներ։
15:25 17.05.2025
Հունիսի 1-13-ը Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ. քաղաքապետարանԵրևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ՝ հունիսի 1-13-ը, Երևանում սպասվում են համերգներ և բացօթյա միջոցառումներ՝ նախատեսված ինչպես մեծերի, այնպես էլ փոքրերի համար։ Այս մասին հայտնում են Երևանի քաղաքապետարանից: «Հետևեք մեզ՝ միջոցառումների ժամանակացույցին ծանոթանալու և մեզ միանալու համար»,-ասվում է հաղորդագրությունում: ...
15:12 17.05.2025
Երևան-Մոսկվա այցեր. արդյո՞ք նոր փուլ է հայ-ռուսական հարաբերություններումՄայիսի 9-ին վարչապետի Մոսկվա այցը բազմաթիվ քննարկումների տեղիք տվեց: Ոչ միայն այցի, այլև հայ-ռուսական հարաբերությունների մասին տրամագծորեն տարբեր կարծիքներ հնչում էին դեռ շաբաթներ առաջ: Հայտարարություն հնչեց նույնիսկ Եվրոպական միությունից: Այդուհանդերձ այցը կայացավ: Ի՞նչ է սա նշանակում Երևանի ու Մոսկվայի հարաբերությունների համար: Այս ու այլ հարցեր քննարկվել են «Կանայք և գլոբալ անվտանգային ճարտարապետություն» մտակենտրոնի ղեկավար Արմինե […] ...
14:53 17.05.2025
Վարչապետը ուղերձ է հղել Կենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջԿենսաբազմազանության միջազգային օրվան ընդառաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է եկել ուղերձով, որը հրապարակվել է Կենսաբազմազանության կոնվենցիայի քարտուղարության պաշտոնական կայքում: Ուղերձում, վարչապետը նշել է. «Հարգելի տիկնայք և պարոնայք, Հայաստանի Հանրապետության Կառավարության անունից ջերմորեն ողջունում եմ ձեզ 2025 թվականի Կենսաբազմազանության միջազգային օրվա այս հաճելի առիթով։ Կարևոր է խորհրդածել կենսաբազմազանության և բնական միջավայրի առջև ծառացած հրատապ մարտահրավերների մասին, […] ...
14:45 17.05.2025
Երևանում «BMW X6»-ը մոտ 2 մետր բարձրությունից ընկել ու կողաշրջվել է․ կան տուժածներԱյսօր՝ մայիսի 17-ին, խոշոր ավտովթար և առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 04։20-ի սահմաններում Երևանի բնակիչ 27-ամյա Էդգար Ղ․-ն իր վարած «BMW X6» մակնիշի ավտոմեքենայով Արամի փողոցի թիվ 27/1 շենքի հարևանությամբ, դեռևս անհայտ հանգամանքներում, դուրս է եկել երթևեկելի գոտուց, մոտ 2,5 մետր բարձրությունից ընկել, կոտրել մի քանի ծառ, ապա կոտրել երկաթե ճաղավանդակներն ու կողաշրջված […] ...
14:40 17.05.2025
Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին քննարկել են երկկողմ և միջազգային հարցերՀայաստանի Հանրապետության անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչիի հետ։ «Արմենպրեսի»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտնում է իրանական ISNA գործակալությունը՝ ներկայացնելով մանրամասներ տեղի ունեցած հանդիպումից։ «Հանդիպումը տեղի է ունեցել Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության Քաղաքական և միջազգային հետազոտությունների ինստիտուտում (IPIS)»,-նշված է տարածված հաղորդագրության մեջ։ Աղբյուրի փոխանցմամբ՝ Արմեն Գրիգորյանն ու Աբբաս Արաղչին […] ...