Ո՞րն է ավելի լավ՝ վինիլայի՞ն, թե՞ թվային սկավառակը. դիջեյների հավերժական հարցի լուծումը կարծես երկրորդ պլան է մղվում: Հիմա շատ ավելի կարևոր է հասկանալ՝ մա՞րդ դիջեյն է ավելի լավը, թե՞ ռոբոտը:
Պրահայի Karlovy Lazne ակումբում որոշել են փորձել ռոբոտացված դիջեյի հնարավորությունները, պատվիրել են համապատասխան ընկերության՝ ստեղծել ռոբոտ դիջեյ:
Որպեսզի ռոբոտը ղեկավարի երաժշտական բարդ ցանցը, ծրագրավորողների մի մեծ խումբ ստեղծել է հատուկ ծրագիր, որի արդյունքում ռոբոտը կարողանում է ոչ միայն երգեր ընտրել, փոխել վինիլային սկավառակները, այլև պարել իր նախընտրած երաժշտության տակ և հատուկ ձայնային էֆեկտներ ավելացնել երաժշտությանը:
Չնայած այդ առավելություններին՝ ռոբոտն առայժմ չի կարողանում երկարատև երաժշտական ցանց ապահովել՝ առավելագույնը 1 ժամ տևողությամբ, որի ընթացքում նրան օգնում է ծրագրավորողը: Թեև ռոբոտ դիջեին արդեն համակրողներ կան, բայց նա չի կարողանում համապատասխան վերաբերմունք ցուցաբերել պարահրապարակում պարողների նկատմամբ, մինչդեռ իրական դիջեյներն արագորեն հարմարվում են պարահրապարակի տրամադրությանը, կարողանում են այցելուի խնդրանքով երաժշտությունը փոխել: Այնպես որ, իրական դիջեյները մոտ ապագայում ոոբոտների պատճառով դժվար թե գործազուրկ դառնան: