Չինաստանի սուպերմարկետներից մեկում դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
17 05 2025
  • $
    386.33
  • RUBLE
    4.78
  • 432.69
WEATHER
+24.43 oC

Չինաստանի սուպերմարկետներից մեկում դանակով զինված անձը հարձակվել է մարդկանց վրա․ կան զոհեր

09:33 05.06.2020

Չինաստանի արևելյան Ֆուցզյան նահանգում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ Դանակով զինված անձը ներխուժել է սուպերմարկետներից մեկն ու կոտորած իրականացրել։ ТАСС-ը, հղում անելով տեղի ոստիկանությանը, հայտնում է 3 զոհի և 7 վիրավորի մասին։

Տուժածները հոսպիտալացվել են։ Ոստիկանները ձերբակալել են կասկածյալին, նա Չժան ազգանունով 35-ամյա քաղաքացի է։

Նրա նման արարքի շարժառիթները հայտնի չեն։ Երեկ դանակահարության դեպք էր գրանցվել նաև Չինաստանի դպրոցներից մեկում։ Տուժել էր մոտ 40 մարդ։

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

16:40 17.05.2025

Դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Դեսին-Շարպիոյի քաղաքապետի հետ

Մայիսի 17-ին Օվերն-Ռոն-Ալպ ռեգիոն կատարած աշխատանքային այցի շրջանակներում Ֆրանսիայում ՀՀ դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է ռեգիոնի փոխնախագահ, Դեսին-Շարպիո քաղաքի քաղաքապետ Լորանս Ֆոտրայի հետ: Ինչպես տեղեկացնում են Ֆրանսիայում ՀՀ դեսպանությունից, հանդիպման ընթացքում զրուցակիցները գոհունակությամբ ընդգծել են 1991թ.-ից Ֆրանսիայի Դեսին-Շարպիո և Հայաստանի Ստեփանավան քույր քաղաքների միջև հաստատված ամուր և շարունակաբար զարգացող համագործակցությունը։ Այս համատեքստում դեսպան Խաչատրյանը և […] ...

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

16:30 17.05.2025

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

ԵԽԽՎ կանոնակարգի, էթիկայի և անձեռնմխելիության հանձնաժողովի անդամ Սերգեյ Վլասենկոն ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ, ՀՀ ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանի ուղեկցությամբ մայիսի 17-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր: Նրանք ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: ...

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

16:14 17.05.2025

Հայտնի է՝ որտեղ կշարունակի կարիերան Նեյմարը

Բրազիլացի հարձակվող Նեյմարը կերկարաձգի «Սանթոսի» հետ իր պայմանագրի ժամկետը, հաղորդում է TNT Sports Brasil-ը, փոխանցում է armsport.am-ը: 33-ամյա ֆուտբոլիստի գործող պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի ամառը։ Աղբյուրի փոխանցմամբ՝ այն կերկարաձգվի ևս մեկ տարով։ Նեյմարը «Սանթոսի» ակադեմիայի սան է։ Նա վերադարձավ ակումբ 2025 թվականի հունվարին։ Այդ ժամանակվանից ի վեր բրազիլացին թիմի կազմում անցկացրել է ինը […] ...

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

16:00 17.05.2025

Արմեն Գրիգորյանի հետ հանդիպմանը Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանության անձեռնմխելիությանը

Մայիսի 17-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը Թեհրանում հանդիպել է Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչիի հետ: Ա. Գրիգորյանը ներկայացրել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի վերջին զարգացումներն ու ՀՀ կառավարության կողմից իրականացվող ջանքերը: Վերոնշյալի համատեքստում կողմերը կարևորել են խաղաղության պայմանագրի ստորագրումը: Ա. Արաղչին ընդգծել է Իրանի հստակ դիրքորոշումն ու աջակցությունը […] ...

Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ

15:57 17.05.2025

Ֆինլանդիայում բախվել է երկու ուղղաթիռ

Երկու ուղղաթիռ է բախվել Ֆինլանդիայի արևմտյան Eura օդանավակայանում և ընկել գետնին, հայտնում է Yle-ն՝ հղում անելով տեղի փրկարար ծառայությանը։ «Eura օդանավակայանում բախվել է երկու ուղղաթիռ և ընկել գետնին: Տարածաշրջանային փրկարար ծառայության իրավիճակային կենտրոնի տվյալներով՝ դեպքի վայրում այս պահին որոնողական աշխատանքներ են իրականացվում»,- հայտնում է հեռարձակողը։ Ինչպես նշվում է, դեպքի մասին հաղորդումը փրկարար ծառայությունը ստացել է […] ...

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. Միրզոյան

15:40 17.05.2025

Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը. Միրզոյան

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն անդրադարձել է Տիրանայում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին. «Եվրոպական քաղաքական համայնքը դարձել է եզակի հարթակ՝ խթանելու քաղաքական երկխոսությունը և ներգրավվածությունը, որոնք ուղղված են մեր անմիջական և ավելի լայն հարևանության մեջ խաղաղության արդյունավետ լուծումների որոնմանը, անվտանգության և բարգավաճման ամրապնդմանը: Այս փոխըմբռնումը Հայաստանի ակտիվ ներգրավվածության և նախաձեռնությունների հիմքում է՝ այս անգամ Տիրանայում»,-X-ի […] ...

BACK_TO_TOP