Ինչո՞վ են տարբերվում ուղղափառ և կաթոլիկ Սուրբծննդյան տոները – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
09 07 2025
  • $
    383.82
  • RUBLE
    4.91
  • 449.11
WEATHER
+22.09 oC

Ինչո՞վ են տարբերվում ուղղափառ և կաթոլիկ Սուրբծննդյան տոները

13:43 29.12.2017

Սուրբ Ծննդյան տոնը նշելու ամսաթվերի տարբերությունը  հուլիոսյան և գրիգորյանական օրացույցների տարբերությունից է սկսվել: Դեկտեմբերի 24-ի լույս 25-ի գիշերը Սուրբ Ծնունդ նշում են կաթոլիկները և աշխարհի 11 ուղղափառ եկեղեցիները, որոնք  օգտվում են, այսպես  կոչված, նորհուլիոսյան օրացույցից: 

Հունվարի 6-ի լույս 7-ին Սուրբ Ծնունդ նշում են հայ առաքելական, վրացական, երուսաղեմյան, սերբական եկեղեցիները, աֆոնի մենաստանը և այն կաթոլիկները, որոնք արևելյան  տոնացույցին են հետևում՝ օրինակ ուկրաինական ու հունական կաթոլիկ եկեղեցին: 

Ինչո՞վ են տարբերվում 

Կաթոլիկները պահք չեն պահում, բայց ունեն, այսպես կոչված, Ադվենտ,  որը թեև չի համարվում Պահք, բայց շատերը այդ շրջանում չեն օգտագործում միս և մսեղեն։

Ադվենտը հոգևոր մաքրման շրջան է և բաժանվում է 2 փուլի: Առաջինը տևում է մինչև դեկտեմբերի 16-ը: Այդ ընթացքում հավատացյալները մտորում են Հիսուսի երկրորդ  Գալստյան մասին: Դեկտեմբերի 17-ից մինչև 24-ը տևում է  երկրորդ շրջանը: Այդ ընթացքում պատրաստվում  են Սուրբ Ծննդյան արարողություններին: Կաթոլիկները սովորություն ունեն  եղևնու ճյուղերից և 4 մոմով Ադվենտի պսակ պատրաստել: 4 մոմերը հերթով վառվում են 4 շաբաթվա ընթացքում: Այդ պսակներով զարդարում են տները և եկեղեցիները: Կաթոլիկ եկեղեցիներում տեղադրում են նաև Հիսուսի Ծնունդը պատկերող փոքրապատկերներ:

 

 

Ուղղափառերը Սուրբ Ծննդյանը պատրաստվում են 40-օրյա պահքով, որն ավարտվում է հունվարի 6-ին՝ Սուրբ Ծննդյանը նախորդող գիշերը: Պահքը ենթադրում է ոչ միայն մսեղենից հրաժարում, այլև հոգևոր ինքնամաքրում, օգնություն մերձավորներին, սեփական արատների դեմ պայքար: 

Ուղղափառները Սուրբ Ծննդյան նախօրեին նշում են «Սոչելնիկ» կոչվող տոնը: Պատրաստում են հատուկ Սոչիվա կոչվող կերակրատեսակը՝ խաշած ցորեն կամ բրինձ՝ մեղրով: 

Սուրբ ծննդյան տոնակատարությունն ավարտվում է հունվարի 6-ի լույս 7-ի գիշերը: Ուղիղ կեսգիշերին եկեղեցիներում  մատուցվում է պատարագ, որը տևում է ողջ գիշեր: Այդպիսի պատարագ մատուցվում է տարեկան 2 անգամ միայն՝ սուրբ Ծննդյան և սուրբ Զատիկի տոներին: 

Հետո սկսվում է հայ առաքելական եկեղեցու Ջանգյուլում տոնին նմանվող «Սվյատկի» կոչվող տոնը: Այդ օրերին մարդիկ այցելում են իրար, ուրախ խաղեր են կազմակերպում, նվերներ են տալիս: 

Կաթոլիկ եկեղեցին Սուրբ Ծնունդը համարում է գլխավոր եկեղեցական տոնը, իսկ ուղղափառները համարում են, որ գլխավորը Հարության տոնն է՝  Սուրբ Զատիկը: 

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

23:00 09.07.2025

Սենսացիոն պաշտոնանկություն Ֆորմուլա 1-ում

Քրիստիան Հորները հեռացվել է «Ռեդ Բուլի» գործադիր տնօրենի ու թիմի ղեկավարի պաշտոնից։ Այս մասին տեղեկացնում է ավստրիական կոնցեռնի մամուլի ծառայությունը։ «Ռեդ Բուլի» ղեկավարի պաշտոնը ստանձնել է Լորան Մեկիսը։ Նա այդ պաշտոնը զբաղեցրել է նաև «Ռեյսինգ Բուլզում»։ Հորները «Ռեդ Բուլում» աշխատում էր 2005 թվականից։ Նրա գլխավորությամբ ավստրիական թիմը 6 անգամ հաղթել է Կոնստրուկտորների գավաթը։ ...

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

22:50 09.07.2025

Անիի Մայր տաճարը Թուրքիայի իշխանությունները մտադիր են վերածել մզկիթի

Թուրքիայի մշակույթի նախարարությունը որևէ կերպ չի մեկնաբանում մամուլ թափանցած տեղեկություններն այն մասին, որ Անիի Մայր տաճարը վերանորոգումից հետո ծառայելու է որպես մզկիթ: Նախարարությունը չի հաստատել այդ տեղեկությունները, բայց չի էլ հերքել: Ինչի՞ց սկսվեցին տարածվել այդ լուրերը: Թեմային «Հորիզոնի» տաղավարում անդրադարձել է Արտյոմ Երկանյանը։ «2012թ.-ին Հուշարձանների պաշտպանության միջազգային կազմակերպության գլխավոր ասամբլեայում ընդունվեց բանաձև՝ ուղղված Թուրքիային: Բանաձևը […] ...

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

22:45 09.07.2025

Արդյունավետ հանդիպում ունեցա ԱՄԷ նախագահի հետ․ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է, որ արդյունավետ հանդիպում է ունեցել ԱՄԷ նախագահ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանի հետ։ Գրառմանը կից վարչապետը տեսանյութ է ներկայացրել։ Ավելի վաղ հայտնել էինք, որ Փաշինյանն աշխատանքային այցով ժամանել է Արաբական Միացյալ Էմիրություններ: Աբու Դաբիի միջազգային օդանավակայանում ՀՀ վարչապետին դիմավորել է ԱՄԷ փոխվարչապետ, Արտաքին գործերի նախարար […] ...

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

22:38 09.07.2025

Հուսով եմ՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում․ Իտալիայի նախագահը՝ Զելենսկուն

Ուկրաինայի ԵՄ-ին անդամակցության վերաբերյալ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում, Իտալիան կաջակցի այս որոշմանը, չորեքշաբթի օրը հայտարարել է հանրապետության նախագահ Սերջիո Մատարելան։ «Հուսով եմ, որ այս թեմայի շուրջ բանակցությունները կսկսվեն մոտ ապագայում», – իտալական La Repubblica թերթի հաղորդմամբ՝ ասել է Մատարելան Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ հանդիպման ժամանակ։ Մատարելան, հղում անելով ՆԱՏՕ-ի վերջին գագաթնաժողովի եզրափակիչ հայտարարությանը, կրկին […] ...

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

22:25 09.07.2025

«Արարատ-Արմենիան» հաղթել է վրացական «Թելավիին»

«Արարատ-Արմենիան» ընկերական խաղում 4-2 հաշվով հաղթել է Վրաստանի բարձրագույն խմբում հանդես եկող «Թելավիին»։ Տուլիպայի գլխավորած թիմից գոլերը խփել են Ժոաու Լիման, Մեթյու Գբոմադուն, Միսակ Հակոբյանն ու Էդգար Գրիգորյանը։ Այս խաղով «Արարատ-Արմենիան» ավարտել է ուսումնամարզական հավաքը Վրաստանում։ Ակումբի հաջորդ հանդիպումը նախատեսված է հուլիսի 24-ին։ Կոնֆերենցիաների լիգայի որակավորման երկրորդ փուլի առաջին խաղում Երևանում «Արարատ-Արմենիան» կմրցի ռումինական «Ունիվերսիտատեա […] ...

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

22:10 09.07.2025

Եվրախորհրդարանը Վրաստանն անվանել է «անօրինական ռեժիմի կողմից գերեվարված երկիր»

Եվրոպական խորհրդարանը հաստատել է Վրաստանի վերաբերյալ կոշտ զեկույցը, որը մերժում է ներկայիս միակուսակցական խորհրդարանի և Վրաստանի նախագահի լեգիտիմությունը՝ այն անվանելով «Վրացական երազանքի անօրինական ռեժիմի կողմից գերեվարված պետություն»։ Փաստաթուղթը հաստատվել է չորեքշաբթի՝ հուլիսի 9-ին, 490 կողմ, 147 դեմ և 49 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ։ Եվրախորհրդարանը կոչ է անում Վրաստանին անցկացնել նոր ընտրություններ։   ...

BACK_TO_TOP