19:07 13.06.2018
ՊՊԾ գնդի գրավման մեջ մեղադրվող զինված խմբավորման անդամ Սեդրակ Նազարյանի խափանման միջոցը փոխվեց: Նա անձնական երաշխավորությամբ ազատ արձակվեց նիստերի դահլիճից։
Հիշեցնենք՝ այսօրվա՝ մայիսի 14 ի դատական նիստին պաշտպան Լուսինե Սահակյանը միջնորդեց փոխել ամբաստանյալ Սեդրակ Նազարյանի խափանման միջոց կալանքն անձնական երաշխավորությամբ, իսկ ամբաստանյալի համար որպես երաշխավորներ էի հանդես եկել ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավորներ Նաիրա Զոհրաբյանն ու Միքայել Մելքումյանը:
Դատարան ներկայացան, սակայն, Նաիրա Զոհրաբյանն ու Վահե Էնֆիաջյանը: Պաշտպան Լուսինե Սահակյանը հիմնավորել էր միջնորդությունը ամբաստանյալի առողջական խնդիրներով: Հիշեցնենք՝ Սեդրակ Նազարյանի թոքի մի մասը հեռացված է:
Գործով մեղադրող Պետրոս Պետրոսյանը հայտարարել էր, որ չի առարկում միջնորդությանը՝ հաշվի առնելով առողջական ու ընտանեկան վիճակը։
Դատավոր Մեսրոպ Մակյանը բավարարեց միջնորդությունը և ամբաստանյալն ազատ արձակվեց դատարանի դահլիճից: Սեդրակ Նազարյանը գնաց ուղիղ ՀՀ վերաքննիչ քրեական դատարան, որտեղ այդ պահին աջակիցները հավաքվել էին Ժիրայր Սեֆիլյանին և մյուս 6 ամբաստանյալներին կալանքից ազատելու, ՀՀ վերաքննիչ դատարանի կողմից պատժաչափերը մեղմացնելու կապակցությամբ:
Նշենք, որ «Սասնա ծռեր» զինված խմբավորման անդամներից վեցն արդեն ազատության մեջ է: Երեք տարբեր վարույթներով քննվող նույն քրեական գործով անցնող 32 ամբաստանյալները մեղադրվում են 2016 թվականի հուլիսի 17 ին Ոստիկանության ՊՊԾ գունդը զինված խմբով գրավելու, ապօրինի զենք-ռազմամթերք ձեռք բերելու, պահելու և փոխադրելու, ուրիշի սեփականությունը ոչնչացնելու, պատանդներ պահելու և պատանդներին ազատելու պայմանով իշխանության ներկայացուցիչներին որոշակի պայմաններ թելադրելու համար:
Հիշեցնենք նաև, որ գնդի գրավման ժամանակ զոհվել էր 3 ոստիկան:
23:00 07.07.2025
Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմՈւկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...
22:40 07.07.2025
Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանելՄադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...
22:25 07.07.2025
Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-իԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...
22:11 07.07.2025
Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանըԵրկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...
21:57 07.07.2025
ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող ՌոդրիգոյինՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...