Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի. Արսեն Խառատյանը լավ լուր է հայտնել – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
28 03 2024
  • $
    394.46
  • RUBLE
    4.27
  • 425.62
WEATHER
+6.09 oC

Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի. Արսեն Խառատյանը լավ լուր է հայտնել

19:34 10.06.2020

Եվս 12 թթվածնային սարք շուտով Հայաստանում կլինի Լյուքսեմբուրգի հայ համայնքի աջակցությամբ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում հայտնել է «Ալիք մեդիա»-ի գլխավոր խմբագիր Արսեն Խառատյանը:

«Հայաստանի ընկերներ – Վրաստան» նախաձեռնությունը ևս 12 շնչառական սարք է ձեռք բերել Վրաստանի Քութայիս քաղաքից, որոնք շուտով Հայաստան կհասնեն: Այս նոր խմբաքանակը գնվել է Լյուքսեմբուրգում բնակվող մեր հայրենակիցների ֆինանսական օժանդակությամբ, ովքեր, սակայն, չցանկացան նշել իրենց անունները:

Այսպիսով նախօրեին Վրաստանից Հայաստան հասած 27 կոնցենտրատորներին կավելանա ևս 12-ը, որոնք սահմանին կփոխանցվեն «Հայաստան» համահայկական հիմնադրամին և ապա կտեղայնացվեն առողջապահության նախարարության կողմից:

Փառք ու պատիվ մեր լյուքսեմբուրգահայերին՝ այս օրհասական պահին բառիս բուն իմաստով թթվածնի կարիք ունեցող մեր ժողովրդին ձեռք մեկնելու համար»,- գրել է Խառատյանը:

Իր հերթին, Շիրակի մարզպետ Տիգրան Պետրոսյանը շնորհակալություն է հայտնել Caritas Georgia-ին հավելյալ 8 շնչառական սարքի համար:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

ԱՄՆ Պետդեպարտամենտում պնդում են, որ Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ

23:28 28.03.2024

ԱՄՆ Պետդեպարտամենտում պնդում են, որ Ուկրաինան ներգրավված չէ Ռուսաստանում տեղի ունեցած ահաբեկչության մեջ

ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի ծառայության ղեկավար Մեթյու Միլլերը պնդում է, որ Ուկրաինան առնչություն չունի մերձմոսկովյան Crocus City Hall համերգասրահում տեղի ունեցած ահաբեկչությանը։ Ելույթ ունենալով ճեպազրույցում՝ նա պնդել է, որ ռուսական իշխանությունները «քարոզչություն և ապատեղեկատվություն» են տարածում ահաբեկչությանը Կիևի մասնակցության մասին՝ դրանով իսկ փորձելով «արդարացնել» հատուկ ռազմական գործողությունը Ուկրաինայում։ Մարտի 22-ի երեկոյան Մոսկվայի մարզում գտնվող Crocus City […] ...

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

22:44 28.03.2024

Ադրբեջանը փորձում է ֆրանսիական նահանգներում անջատողական շարժումներ հրահրել

Ի պատասխան Հայաստանի անվտանգությանը նպաստելու Ֆրանսիայի ջանքերի՝ Ադրբեջանը հերթական հակաֆրանսիական արշավն է սկսել: Բաքվի քարոզիչները փորձում են անջատողական շարժում հրահրել Ֆրանսիային պատկանող Նոր Կալեդոնիա կղզում: Այնտեղ ադրբեջանցիների աջակցությամբ հանրահավաք է կազմակերպվել Ֆրանսիայի կազմից նահանգի դուրս գալու պահանջով: Ինչու են այդքան հեռու հասել:  Ի՞նչ մեթոդներով են անջատողականություն հրահրում ադրբեջանցիները և որքանո՞վ է դա ցավոտ Փարիզի համար: […] ...

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

22:07 28.03.2024

Զելենսկին օգնություն է խնդրել ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահից

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին զանգահարել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնին, պատմել մարտական ​​գոտում տիրող իրավիճակի մասին և օգնություն խնդրել։ «Կոնգրեսի կողմից Ուկրաինային տրամադրվող օգնության արագ հաստատումը չափազանց կարևոր է: Մենք տեղյակ ենք, որ Ներկայացուցիչների պալատում կան տարբեր դիրքորոշումներ, թե ինչպես դա անել», – մեջբերում է նրա գրասենյակը պետության ղեկավարի խոսքերը: Ավելի վաղ […] ...

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

21:18 28.03.2024

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի զորավարժություններն ուղղված չեն այլ երկրների դեմ․ Չինաստանի ՊՆ

Իրանի, Չինաստանի և Ռուսաստանի համատեղ ռազմածովային զորավարժությունները, որոնք տեղի են ունեցել Օմանի ծոցում, ուղղված չեն եղել որևէ այլ երկրի դեմ։ Այս մասին ճեպազրույցում հայտարարել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Ու Ցյանը։ «Այդ զորավարժություններն ուղղված չեն որևէ կոնկրետ երկրի և որևէ կապ չունեն տարածաշրջանային իրավիճակի հետ»,- ասել է Ու Ցյանը։ Նա նշել է, […] ...

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

20:29 28.03.2024

Ֆինլանդիան խոստովանել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանական պայմանագիրը կսահմանափակի իր ինքնիշխանությունը

Ֆինլանդիայում աշխատանքային խումբը եզրակացրել է, որ ԱՄՆ-ի հետ պաշտպանության համաձայնագիրը (DCA) կսահմանափակի երկրի ինքնիշխանությունը, հայտարարել է Ֆինլանդիայի ԱԳՆ-ն, որը գլխավորում է խումբը։ «Հետևաբար, որպեսզի խորհրդարանը համաձայնագրի հաստատման որոշում կայացնի, կպահանջվի երկու երրորդի մեծամասնությունը», – ավելացրել է գերատեսչությունը: Ֆինլանդիան, որը միացել է ՆԱՏՕ-ին, դեկտեմբերին համաձայնագիր է ստորագրել ԱՄՆ-ի հետ, որը նախատեսում է իր տարածքում զորքեր տեղակայել։ […] ...

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

20:18 28.03.2024

Ղրղզստանը պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար ինքնաթիռ է գնել

Ղրղզստանի իշխանությունները ձեռք են բերել A-320 ինքնաթիռ՝ պետության բարձրաստիճան պաշտոնյաների ուղեւորությունների համար։ Այս մասին հայտնում է ТАСС-ը՝ հղում անելով կառավարության մամուլի ծառայությանը։ «Airbus A320 օդանավը ժամանել է Ղրղզստանի Հանրապետություն»,- ասվում է հաղորդագրության մեջ։ Հայտնի է, որ գնված A-320 ինքնաթիռը արտադրվել է 2002 թվականին։ Կառավարության ղեկավարը նշել է, որ բյուջեի հաշվին ձեռք են բերվել հատուկ և […] ...

BACK_TO_TOP