22:08 11.06.2020
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ սխալի փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ ծրագրավորողները. հայտարարություն
«Հարգելի հայրենակիցներ,
❗«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում այսօր հայտնված ուղեգիրը, որտեղ նշված է «Մեկուսացման հասցե՝ Ադրբեջան, Շուշի քաղաք», տեխնիկական սխալի հետևանք է: Այդ բառերը ոչ ոք չի լրացրել ձեռքով, դա պարզապես Յանդեքսի էլեկտրոնային քարտեզի ավտոմատ տվյալն է, որը համակարգը փոխանցում է հենց հայերեն:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ընկերությունը, որը սպասարկում է էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգը, հայցում է բոլորի ներողամտությունը նման տեխնիկական թերության համար (որ Յանդեքս map-ի բոլոր հասցեներից չի հեռացվել «Ադրբեջան» բառը): Տեղեկացնում ենք, որ արդեն թերությունը շտկված է: Հայտնում ենք նաև, որ սա ոչ պաշտոնական, բացառապես ներքին օգտագործման փաստաթուղթ է՝ նախատեսված միայն վարորդների համար (քաղաքացիներին օդանավակայանից մեկուսացման վայրեր տեղափոխելու համար):
Խնդրում ենք ըմբռնումով մոտենալ այդ փաստին և հաշվի առնել, որ համավարակի օրերին ինչպես բժիշկներն են աշխատում օրուգիշեր, այնպես էլ մեր ընկերության ծրագրավորողները: Շատ հաճախ նրանք ստիպված են լինում հրատապ ցուցումով ծրագրային արագ փոփոխություններ կատարել, որոնք առանց պատշաճ թեստավորման (քանի որ դրա ժամանակը երբեմն պարզապես չի լինում) անմիջապես դրվում են կիրառության մեջ: Այդ վրիպակը եղել է նման փոփոխության արդյունք:
Եվս մեկ անգամ ներողամտություն ենք հայցում, խնդրում ենք նման տեխնիկական սխալները չդարձնել շահարկումների առարկա և չվնասել ու չվարկաբեկել այն մարդկանց, ովքեր երեք ամիս շարունակ օրուգիշեր աշխատում են, որպեսզի վարակվածների, թեստավորվածների, բուժվածների մասին տեղեկությունները իրական ժամանակի ռեժիմով հավաքվեն և օգնեն պատասխանատուներին՝ ճշգրիտ վերլուծություններ ու դրանց հիման վրա ճիշտ որոշումներ կայացնել:
Առողջություն ենք մաղթում մեր հայրենակիցներին: Սա, թերևս, ամենակարևորն է:
«Էլեկտրոնային առողջապահության ազգային օպերատոր» ՓԲ ընկերություն»:
Ավելի վաղ «Նորք» ԻԿՀ-ն ևս հայտարարություն էր տարածել՝ հայտնելով, որ ուղեգրումը չի կատարվել «Նորք» ԻԿՀ-ի կողմից, այն կատարվել է այլ տարածքում Արմեդ համակարգով աշխատող օպերատորների կողմից, որոնք կցված ենք «Նորք» ԻԿՀ-ին։
10:00 09.07.2025
ԵՄ-ն քննարկում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հիմնադրամի ստեղծումըԵվրամիությունը ուսումնասիրում է Ուկրաինային աջակցելու համար 100 միլիարդ եվրոյի հատուկ հիմնադրամ ստեղծելու հնարավորությունը, հաղորդում է Bloomberg-ը։ «Եվրամիությունը քննարկում է 100 միլիարդ եվրոյի հիմնադրամ ստեղծելու հարցը՝ Ուկրաինային աջակցելու համար, քանի որ Ռուսաստանի հետ նրա պատերազմը ավարտի նշաններ չի ցույց տալիս», – ասվում է զեկույցում։ Bloomberg-ի աղբյուրները հայտնել են, որ եթե անդամ պետությունները համաձայնության գան բյուջեի շուրջ […] ...
09:47 09.07.2025
Մակրոնը բրիտանական խորհրդարանին ասել է, որ Եվրոպան չի լքի ՈւկրաինանԵվրոպացիները երբեք չեն լքի Ուկրաինան, երեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի խորհրդարանում ունեցած ելույթում հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, որտեղ նա գտնվում է եռօրյա այցով։ «Ռիսկի տակ են մեր անվտանգությունն ու մեր սկզբունքները, Եվրոպայում խաղաղության հնարավորությունը», – ասաց Մակրոնը՝ հղում անելով Փարիզից և Լոնդոնից Կիևին տրամադրված օգնությանը։ Միաժամանակ, Ֆրանսիայի նախագահը պնդել է, որ երկու երկրները պետք […] ...
09:31 09.07.2025
Գվատեմալայում երկրաշարժերի շարքի հետևանքով մարդիկ են զոհվելԳվատեմալայում երեքշաբթի օրը տեղի ունեցած մի շարք երկրաշարժերի հետևանքով զոհվել է առնվազն երկու մարդ, հաղորդում է Prensa Libre թերթը։ «Երկու մարդ մահացել է Էսկուինտլա դեպարտամենտի Պալին քաղաքից Սանտա Մարիա դե Խեսուս ուղղությամբ տանող մայրուղու 47-րդ կիլոմետրում։ Մեծ քար է ընկել այն մեքենայի վրա, որով նրանք երթևեկում էին», – ասվում է հրապարակման մեջ։ Զոհերն էին 53-ամյա […] ...
09:15 09.07.2025
Տարադրամի փոխարժեքները հուլիսի 9-ինShantnews.am-ը ներկայացնում է տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի: ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 383․5 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 386 դրամ: Եվրոյի առքի առավելագույն արժեքն է 447 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 454․50 դրամ: Ռուսական ռուբլու առքի առավելագույն արժեքն է 4․86 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 4․94 դրամ: ...
09:00 09.07.2025
Ավտոմեքենան դուրս է եկել երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին․ կա երկու տուժածՀուլիսի 8-ին, ժամը 18:16-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ․ կան տուժածներ։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ «lexus» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և բախվել կամրջի հենասյուներին։ Վարորդը և ուղևորը […] ...
23:00 08.07.2025
Սալիվանը բացահայտել է Բայդենի վարչակազմի հիմնական նպատակները Ուկրաինայի հակամարտության մեջԱՄՆ ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջեյք Սալիվանը հերքել է այն պնդումները, որ Ջո Բայդենի վարչակազմը կենտրոնացած է Ուկրաինայում հակամարտության սրման վերահսկման վրա, և ասել է, որ գլխավոր խնդիրը Կիևին զենք մատակարարելն է։ Նա այս մասին ասել է «Օբշչեստվեննի»-ին տված հարցազրույցում։ Սալիվանը «ամբողջովին մերժեց» այն պնդումները, որ Բայդենի նախագահության ընթացքում Վաշինգտոնի հիմնական ռազմավարությունը «էսկալացիայի կառավարումն» էր։ […] ...