«Իմ դեմքը ծեր է, բայց սիրտս երիտասարդ է». 94-ամյա մարմնամարզուհին հիացրել է համացանցի օգտատերերին – ShantNews – Շանթ Հեռուստաընկերություն – Լուրեր – Shant TV Online
TIME
Ամսաթիվ
08 07 2025
  • $
    384.11
  • RUBLE
    4.88
  • 450.45
WEATHER
+18.09 oC

«Իմ դեմքը ծեր է, բայց սիրտս երիտասարդ է». 94-ամյա մարմնամարզուհին հիացրել է համացանցի օգտատերերին

22:55 14.06.2020

94-ամյա գերմանուհի Յոհաննա Կվաասի պատմությունը կարող է օրինակ լինել շատ մարդկանց համար, ովքեր չափազանց ծույլ են սպորտով զբաղվելու համար: Չնայած իր պատկառելի տարիքին՝ տատիկը շարունակում է կատարել իր սիրելի մարմնամարզությունը, և նա աշխարհի ամենատարեց գործող մարմնամարզուհին է:

Մրցույթում առաջին անգամ Յոհաննան ելույթ է ունեցել ութ տարեկան հասակում՝ 1934-ին: Կվաասը երբեք չի մասնակցել խոշոր մրցաշարերի, և Երկրորդ համաշխարհային պատերազմը խանգարել է նրան ելույթ ունենալ Օլիմպիական խաղերում: Դրա ավարտից հետո մարզուհին սկսել է մարզչական գործունեություն՝ մարզելով, մասնավորապես, Բարբարա Դիքս-Ստոլցին և Քրիստել Ֆելգներ-Վունդերին, որոնք բացել են 1964-ի Օլիմպիական խաղերը Տոկիոյում:

30 տարեկանում թողնելով սպորտը՝ Յոհաննան 27 տարի անց վերսկսել է ակտիվ մարզումները, և այդ ժամանակից ի վեր նա բաց չի թողել ամեն տարի Լայպցիգում անցկացվող Deutsche Turnfeste-ի մարմնամարզության և ոչ մի փառատոն: 2012-ին Կվաասն ընդգրկվել է Գինեսի ռեկորդների գրքում, և յուրաքանչյուր հաջորդ տարի միայն թարմացրել է իր նվաճումները:

«Ես մարմնամարզությամբ եմ զբաղվում, որպեսզի ընկնելու հակում չունենամ: Սա լավ կանխարգելում է: Ես ոչ մի հաբ չեմ ընդունում և չեմ հիվանդանում: Միակ դեպքը, երբ ես մի թեթև մրսում եմ, այն ժամանակ է լինում, երբ գտնվում եմ Սինգապուրում, քանի որ օդորակիչը շատ ուժեղ է: Եթե ​​լավ մարզավիճակում եք, ավելի հեշտ է հաղթահարել կյանքը: Իմ դեմքը ծեր է, բայց սիրտս երիտասարդ է: Ես կդադարեմ մարմնամարզություն անել, երբ մեռնեմ»,- ասել է 94-ամյա մարզուհին:

Բոլոր լուրերը

Կապակցված լուրեր

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

23:00 07.07.2025

Մեծ Բրիտանիան նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ

Ուկրաինայում հակամարտության հետ կապված՝ Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է կիրառել Ռուսաստանի զինված ուժերի ճառագայթային, քիմիական և կենսաբանական պաշտպանության զորքերի ղեկավար, գեներալ-մայոր Ալեքսեյ Ռտիշչևի և նրա տեղակալ, գեներալ-մայոր Անդրեյ Մարչենկոյի նկատմամբ, ըստ Մեծ Բրիտանիայի կառավարության կայքում թարմացված սև ցուցակի տվյալների: Սահմանափակումները ներառում են Մեծ Բրիտանիա մուտք գործելու արգելք և ակտիվների սառեցում, եթե դրանք հայտնաբերվեն։ ...

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

22:40 07.07.2025

Մբապեն «Ռեալի» բոլոր ժամանակների ռեկորդ է սահմանել

Մադրիդի «Ռեալի» հարձակվող Կիլիան Մբապեն բացառիկ ռեկորդ է սահմանել։ Ինչպես նշում է Madrid Xtra-ն, Մբապեն «Ռեալի» պատմության առաջին խաղացողն է, որը մեկ մրցաշրջանում գոլ է խփել թիմի կազմում 6 տարբեր մրցաշարերում։ Աստղային հարձակվողը նախկինում գոլ է խփել «Ռեալի» մրցակիցների դեմ՝ Լա Լիգայում, Չեմպիոնների լիգայում, Իսպանիայի գավաթի, ՈւԵՖԱ-ի Սուպերգավաթի, Իսպանիայի Սուպերգավաթի և Միջմայրցամաքային գավաթի խաղարկություններում։ ...

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

22:25 07.07.2025

Տեխասում ջրհեղեղի զոհերի թիվը հասել է 89-ի

ԱՄՆ Տեխաս նահանգում ջրհեղեղների հետևանքով զոհերի թիվը հասել է 89-ի, տասնյակ մարդիկ դեռևս անհետ կորած են համարվում, հաղորդում է CBS-ը։ Ավելի վաղ CNN-ը, հղում անելով տեղական իշխանություններին, հայտնել էր մահվան 80 դեպքի մասին։ «Տեխասում տեղի ունեցած ավերիչ ջրհեղեղներից հետո առնվազն 89 մարդ է մահացել, տասնյակներ դեռևս անհետ կորած են համարվում», – ասվում է հրապարակման մեջ։ ...

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

22:11 07.07.2025

Անվանվել է մոտեցող ծերացման առաջին նշանը

Երկարակեցության մասնագետ Պեդրո Աբիզանդան ասել է, որ թվացյալ անվնաս նշան  կա, որը վկայում է ծերության մոտենալու մասին։ Նա դա բացահայտել է El Español-ին տված հարցազրույցում։ Աբիսանդան ասել է, որ ծերության առաջին նշանը քայլելու արագության մի փոքր նվազումն է: Նրա խոսքով՝ կան ուսումնասիրություններ, որոնք ցույց են տվել, որ նման փոփոխություններ սկսում են տեղի ունենալ 50 տարեկանից […] ...

SHANTNEWS

22:00 07.07.2025

SHANTNEWS

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

21:57 07.07.2025

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին

ՊՍԺ-ն ցանկանում է ձեռք բերել Մադրիդի «Ռեալի» հարձակվող Ռոդրիգոյին, գրում է ESPN-ը։ Փարիզյան թիմը հավանական տրանսֆերի վերաբերյալ կապ է հաստատել 24-ամյա ֆուտբոլիստի հետ։ «Ռեալը» շահավետ առաջարկի դեպքում պատրաստ է բաց թողնել բրազիլացուն։ Նրա ծառայություններով հետաքրքրված են նաև «Արսենալն» ու Սաուդյան Արաբիան ներկայացնող «Ալ Նասրը»։ Ռոդրիգոն Ալոնսոյի` «Ռեալը» գլխավորելուց հետո կորցրել է տեղը մեկնարկային կազմում և […] ...

BACK_TO_TOP